Քևին Դիկս (հոլ.՝ Kevin Diks; հոկտեմբերի 6, 1996(1996-10-06)[1], Ապելդորն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]), հոլանդացի ֆուտբոլիստ, «Ֆեյենորդ» ակումբի կիսապաշտպան

Քևին Դիկս
Kevin Diks
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1996(1996-10-06)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ապելդորն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]
Հասակ 182 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆեյենորդ
Համար 17
Պատանեկան կարիերա
2002—2004 Նիդերլանդներ Վասեն
2004—2005 Նիդերլանդներ ԱԳՈՎՎ
2005—2014 Նիդերլանդներ Վիտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2016 Նիդերլանդներ Վիտես 56 (2)
2016—մ.հ. Իտալիա Ֆիորնտինա 2 (0)
2017  Նիդերլանդներ Վիտես 11 (0)
2017  Նիդերլանդներ Իոնգ Վիտես 1 (0)
2017—մ.հ.  Նիդերլանդներ Ֆեյենորդ 0 (0)
Ազգային հավաքական
2014—2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 19) 4 (0)
2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 20) 2 (0)
2016—մ.հ. Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Քևինը «Վիտեսս» ակումբի սան է, որի ակադեմիայում մարզվել է 9 տարեկանից։ 2014 թվականից խաղացել է հիմնական թիմում։ Նույն թվականի օգոստոսի 24-ին կատարել է իր դեբյուտն Էրեդիվիզիում՝ մասնակցելով «Զվոլե» ակումբի դեմ խաղին․ նա դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում և մասնակցել ողջ խաղին՝ դրանով իսկ փոխարինելով հիմնական կազմի աջ պաշտպան Ուոլլասին, որ ակումբում հանդես էր գալիս վարձավճարով[3]։ Դրանից հետո Քևինը եղել է թիմի հիմնական պաշտպանը։ 2015 թվականի հունվարին ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է երեք տարով՝ մինչև 2018 թվականի ամառ[4]։

2014/2015 մրցաշրջանի ընթացքում նա անցկացրել է 24 խաղ, 2015/2016 մրցաշրջանում՝ 30, ընդ որում՝ աչքի է ընկել երկու անգամ։ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ գրավելով «Գրոնինգեն» ակումբի դարպասը[5]։

2016 թվականի հուլիսի 5-ին «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջում հայտարարվել է, որ Դիկսը տեղափոխվում է իտալական ակումբ[6][7]։ Այնուհետև լուրը հաստատել է նաև իր նախկին ակումբը[8]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Դիկսը խաղացել է Նիդերլանդների պատանեկան հավաքականներում։ 2015 թվականին մասնակցել է Հունաստանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլի խաղերին։ 2016 թվականի մարտի 28-ին կատարել է իր նորամուտը Նիդեռլանդների երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Սերբիայի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղին[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Վիտես»
  «Ֆեյենորդ»

Ելույթներն ըստ մրցաշրջանների խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
2014/2015   Վիտես 26 0
2015/2016   Վիտես 30 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Zvolle - Vitesse» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 5 июля 2016-ին.
  4. «Vitesse legt doorgebroken Diks drie jaar langer vast» (հոլանդերեն) — vi.nl. Վերցված է 5 июля 2016-ին.
  5. «Groningen - Vitesse» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 5 июля 2016-ին.
  6. «Arriva a Firenze Kevin Diks: leggi il comunicato di ACF Fiorentina» (իտալերեն) — Twitter ФК «Фиорентина». Վերցված է 5 июля 2016-ին.
  7. «Защитник «Витесса» Дикс переходит в «Фиорентину»» (ռուսերեն) — sports.ru. Վերցված է 5 июля 2016-ին.
  8. «VITESSE EN FIORENTINA AKKOORD» (հոլանդերեն) — Официальный сайт ФК «Витесс». Վերցված է 5 июля 2016-ին.
  9. «Netherlands U-21 - Serbia U-21» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 5 հուլիսի, 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Դիկս» հոդվածին։