Քևեն Սթիվեն Ալեման-Բաստոս (անգլ.՝ Keven Steven Alemán-Bustos, մարտի 25, 1994(1994-03-25)[1][2][3], Սան Խոսե, Կոստա Ռիկա), կանադացի ֆուտբոլիստ (ծագումով՝ Կոստա Ռիկայից), «Էրեդիանո» ակումբի և Կանադայի հավաքականի հարձակվող կիսապաշտպան։

Քևեն Ալեման
Keven Steven Alemán-Bustos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քևեն Սթիվեն Ալեման-Բաստոս
Քաղաքացիությունը Կանադա Կանադա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր Սան Խոսե, Կոստա Ռիկա
Հասակ 171 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էրեդիանո
Համար 15
Պատանեկան կարիերա
2010-2011 Կանադա TFC Academy
2011-2013 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2014 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ B 2 (0)
2014-այժմ Կոստա Ռիկա Էրեդիանո 19 (2)
2015  Կոստա Ռիկա Բելեն 18 (4)
Ազգային հավաքական
2010-2011 Կանադա Կանադա (մինչև 17) 8 (3)
2013 Կանադա Կանադա (մինչև 20) 2 (0)
2015 Կանադա Կանադա (մինչև 23) 1 (0)
2013 Կանադա Կանադա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալեմանը ծնվել է Կոստա Ռիկայում, սակայն 10 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրամպտոն։ 2010 թվականին նա ընդունվել է TFC Academy, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 2011 թվականին Քևենը տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ»։ Ակումբի հիմնական կազմում նա չի խաղացել, սակայն մասնակցել է մի քանի երկրորդական խաղերի։ 2014 թվականին ամռանը Ալեմանը վերադարձել է իր պատմական հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Էրեդիանո» ակումբի հետ։ Նոյեմբերի 30-ին նա մասնակցել է Կոստա Ռիկայի առաջնության շրջանակներում անցկացվող «Սանտոս դե Գուապիլես» ակումբի դեմ խաղին[4]։ 2015 թվականի սկզբին Քևենը վարձավճարով տեղափոխվում է «Բելեն»։ Հունվարի 29-ին մասնակցել է «Ալախուելենսեի» դեմ խաղին[5]։ Փետրվարի 14-ին «Լիմոնի» դեմ խաղում Ալեմանը խփել է իր առաջին գոլը «Բելենի» կազմում[6]։ Վարձավճարով խաղալու ժամկետն ավարտվելուց հետո նա վերադարձել է «Էրեդիանո»։ Սեպտեմբերի 27-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Կանադայի պատանեկան հավաքականի կազմում Քևեն Ալեմանը մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որ անցկացվում էր Ճամայկայում։ Առաջնությանը նա մասնակցել է Բարբադոսի[8], Հոնդուրասի[9], Տրինիդադ և Տոբագոյի[10], Պանամայի[11] և ԱՄՆ-ի[12] հավաքականնների դեմ խաղերին։ Բարբադոսցիների և տրինիդատցիների դեմ խաղերում Ալեմանը խփել է 3 գոլ։ Նույն թվականի ամռանը Քևենը մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը, որ անցկացվել է Մեքսիկայում։ Նա մասնակցել է Ուրուգվայի[13], Անգլիայի[14] և Ռուանդայի[15] հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականին Կանադայի պատանեկան հավաքականի կազմում Ալեմանը մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի պատանեկան առաջնությանը՝ մասնակցելով Կուբայի[16] և ԱՄՆ-ի[17] հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականին Քևենը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնությանը։ Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Կանադայի հավաքականի կազմում՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Կայլ Բեքերին[18]։

2015 թվականին Ալեմանը մասնակցել է Համաամերիկյան խաղերին՝ խաղալով Պերուի հավաքականի դեմ[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.uslchampionship.com/keven-aleman
  3. FBref.com(բազմ․)
  4. «Сантос де Гуапилес VS. Эредиано 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 30.
  5. «Белен VS. Алахуэленсе 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 29.
  6. «Белен VS. Лимон 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14.
  7. «Белен VS. Эредиано 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 27.
  8. «Канада (до 17) VS. Барбадос (до 17) 8:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 17.
  9. «Гондурас (до 17) VS. Канада (до 17) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 19.
  10. «Канада (до 17) VS. Тринидад и Тобаго (до 17) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 23.
  11. «Канада (до 17) VS. Панама (до 17) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 25.
  12. «США (до 17) VS. Канада (до 17) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 28.
  13. «Уругвай (до 17) VS. Канада (до 17) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  14. «Канада (до 17) VS. Англия (до 17) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  15. «Канада (до 17) VS. Руанда (до 17) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 25.
  16. «Куба (до 20) VS. Канада (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 19.
  17. «США (до 20) VS. Канада (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 27.
  18. «Мексика VS. Канада 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 12.
  19. «Канада (до 23 лет) VS. Перу (до 23 лет) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 21.

Արտաքին հղումներ խմբագրել