Քրիստոֆ Մաե (ֆր.՝ Christophe Maé, հոկտեմբերի 16, 1975(1975-10-16)[1][2], Կարպանտրաս[3]), ֆրանսիացի հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ։

Քրիստոֆ Մաե
Բնօրինակ անունֆր.՝ Christophe Maé
Ի ծնե անունֆր.՝ Christophe Martichon
Նաև հայտնի է որպեսChristophe Maé
Ծնվել էհոկտեմբերի 16, 1975(1975-10-16)[1][2] (48 տարեկան)
Կարպանտրաս[3]
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և բանաստեղծ
Գործիքներջութակ, վոկալ, կիթառ և թմբուկ
ԼեյբլWarner Music Group
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Կայքchristophe-mae.fr
 Christophe Maé Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեռևս վաղ տարիներից Քրիստոֆ Մաեն սկսել է մի շարք երաժշտական գործիքներ նվագել՝ կիթառ, ջութակ և հարվածային գործիքներ։ Ավելի ուշ նրա կուռքերն են դառնում Բոբ Մառլին ու Սթիվի Ուանդերը, որոնցից ներշնչվելով սկսել է հարմոնիկա նվագել։

Տասնութ տարեկան հասակից Քրիստոֆ Մաեն սկսել է փաբերում և զանազան տոներին երգել։ Հիմնականում կատարել է սոուլ, բլյուզ և ռեգգի։ Հայազգի երգչուհի Շերի համերգի ժամանակ երգել է որպես նախապատրաստող երգիչ։ 2005 թվականին Դավ Աթթիան առաջարկել է Քրիստոֆին մասնակցել «Արև արքա» մյուզիքլի քաստինգներին։ Մաեն հաղթահարեց քաստինգներն ու ընտրվեց խաղալու արքայի եղբոր դերը։

Mon Paradis խմբագրել

«Mon Paradis» -ը Քրիստոֆ Մաեի անդրանիկ սոլո ալբոմն է, որը թարգմանաբար նշանակում է «Իմ դրախտը», որը լույս է տեսել 2007 թվականի մարտի 19-ին։ Շնորհիվ 19 марта 2007. Благодаря успеху выпущенных синглов «On s’attache, Parce qu’on sait jamais», «Ca fait mal» և «Belle demoiselle» սինգլների այս ալբոմը ստացավ ադամանդ և վաճառվեց ավելի քան 1 600 000 օրինակով[4]։

Նույն թվականին Քրիստոֆը սկսեց առաջին համերգային շրջագայությունները։ Սկսելով ֆրանսիական փոքր բեմերից Մաեն 2008 թվականին արդեն երգեց փարիզյան «Զենիթ» համերգասրահում։

On trace la route խմբագրել

Այս սկավառակը լույս է ընծայվել 2010 թվականի մարտի 22-ին, որից առաջ՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ին թողարկվեց «Dingue Dingue Dingue» սինգլը։ Հետո թողարկվեցին ևս երեք սինգլներ. փետրվարին՝ «J’ai laissé», մայիսին՝ «Je me lâche», սեպտեմբերին՝ «Pourquoi c’est beau»: 2010 թվականին Քրիստոֆ Մաեն նոր համերգաշար սկսեց հունիսից և հինգ համերգներ տվեց Զենիթում ու Բերսիում։ Տուրնեն շարունակվեց նաև 2011 թվականին, որի ժամանակ ելույթներով հանդես եկավ Շվեյցարիայում և Գերմանիայում։

2010 թվականի նոյեմբերի 8-ին թողարկվեց «On trace la route» ալբոմը, որի մեջ ներառված էին բոնուսային երգեր։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Թվական Ալբոմ Չարտեր[5] Սերտիֆիկացում
  Ֆրանսիա   Բելգիա   Շվեյցարիա   Հունաստան
2007 Mon paradis 1 1 18 44 Ֆրանսիա. ադամանդե[6]
2008 Comme à la maison 1 1 13 Ֆրանսիա. պլատինե[7]
2010 On trace la route 1 1 3 21 Ֆրանսիա. ադամանդե[8]
2011 On trace la route - Le live 1 1 Ֆրանսիա. 2×պլատինե[9]
2013 Je veux du bonheur 1 1 4 Ֆրանսիա. 2×պլատինե[10]
2016 L’Attrape-Rêves 1 1 2

Սինգլներ խմբագրել

Թվական Սինգլ Չարտեր[5] Ալբոմ
  Ֆրանսիա   Բելգիա   Շվեյցարիա
2007 On s'attache 1 4 27 Mon Paradis
Parce qu'on sait jamais 6 10 52
Ça fait mal 3 16 85
2008 Belle demoiselle 13 10 74
C'est ma Terre 11 18 91 Comme à la maison
Mon p'tit gars 2 33
2009 Dingue, dingue, dingue 1 4 30 On trace la Route
2010 J'ai laissé 2 16
Je me lâche 14 12 47
Pourquoi c'est beau 33 21
2011 La rumeur 53
Un Peu de Blues 29 24 On trace la route - Le live
2013 Tomber Sous Le Charme 11 7 38 Je veux du bonheur
Je veux du bonheur 90
La poupée 40 49
2014 Ma douleur, ma peine 144
Charly 2
2016 Il est où le Bonheur 4 14 70 L’Attrape-Rêves
La Parisienne

Պարգևներ խմբագրել

  • NRJ Music Awards
    • 2007 - Ֆրանսիական տարվա հայտնություն
    • 2008 - Ֆրանսիայի լավագույն արտիստ
    • 2008 - «On s’attache» տարվա երգ
    • 2009 - Ֆրանսիայի լավագույն արտիստ
    • 2009 - «Belle demoiselle» տարվա երգ
    • 2013 - NRJ Award of Honor հատուկ մրցանակ
  • Victoires de la musique
    • 2008 - հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • World Music Awards
    • 2008 - Ֆրանսիայի լավագույն արտիստ
  • Այլ
    • 2011 - Արվեստի և գրականության ասպետ[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 http://www.french-linguistics.co.uk/biographies/christophe_mae.shtml
  4. «Comment Rock Oz'Arènes fait le plein grâce à Christophe Maé». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  5. 5,0 5,1 «Discographie Christophe Maé». www.lescharts.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.(ֆր.)
  6. Certifications Albums Diamant - année 2007
  7. «Certifications Albums Platine - année 2008». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Certifications Albums Diamant - année 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Certifications Albums Double Platine - année 2012
  10. ANNEE 2013 - CERTIFICATIONS AU 05/11/2013
  11. Christophe Maé fait chevalier de l'ordre des Arts et des Lettres (ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Մաե» հոդվածին։