Քրիստոֆ Գալտիե

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Քրիստոֆ Գալտեից)

Քրիստոֆ Գալտիե (ֆր.՝ Christophe Galtier; օգոստոսի 23, 1966(1966-08-23)[1], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղում էր պաշտպանի դիրքում։ 2009 թվականին գլխավորել է «Սենտ Էտիեն» ֆուտբոլային ակումբը։

Քրիստոֆ Գալտե
Christophe Galtier
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1966(1966-08-23)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա, Մարսել
Հասակ 176
Քաշ 71
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Սենտ Էտեն
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985—1987 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 52 (0)
1987—1990 Ֆրանսիա Լիլ 93 (0)
1990—1993 Ֆրանսիա Տուլուզա 83 (0)
1993—1994 Ֆրանսիա Անժե 33 (1)
1994—1995 Ֆրանսիա Նիմ Օլիմպիկ 20 (0)
1995—1997 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 52 (0)
1997—1998 Իտալիա Մոնցա 24 (0)
1998—1999 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լյաոնին Հուվին ? (?)
Ազգային հավաքական
1988 Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ.) ? (?)
Մարզչական կարիերա
1999—2001 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել Ասիստենտ
2000 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
2001—2002 Հունաստան Արիս Ասիստենտ
2002—2004 Ֆրանսիա Բաստիա Ասիստենտ
2004 ԱՄԷ Ալ Այն Ասիստենտ
2005 Անգլիա Պորտսմուտ Ասիստենտ
2006—2007 Ֆրանսիա Սոշո Ասիստենտ
2007—2008 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն Ասիստենտ
2008—2009 Ֆրանսիա Սենտ Էտեն Ասիստենտ
2009—մինչև հիմա Ֆրանսիա Սենտ Էտեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Քրիստոֆ Գալտիեն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբում։ Պաշտպանը ֆրանսիական ակումբում հանդես է եկել 1985 թվականից մինչև 1987 թվականը և երկու անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից։ Մարսելի «Օլիմպիկ»-ից հեռանալուց հետո Գալտիեն հաջորդաբար տեղափոխվել է «Լիլ», «Տուլուզ» և «Անժե» ակումբներ և մոտ 7 տարի հանդես եկել Ֆրանսիայի առաջին դիվիզիոնում։ 1994/95 մրցաշրջանը պաշտպանը անցկացրել է «Նիմ Օլիմպիկ» ակումբի կազմում, որից հետո հետ է վերադարձել «Մարսել», վերջինիս կազմում մասնակցել է առաջին դիվիզիոնի առաջնությանը։ 1996/97 մրցաշրջանի ավարտին Քրստոֆ Գալտիեն տեղափոխվել է «Մոնցա» ֆուտբոլային ակումբ, իսկ մեկ տարի անց, մեկնելով Չինաստան, միացել «Լյանին Հուվին» ակումբին։ Չինաստանում էլ ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։

Ազգային հավաքական խմբագրել

Քրիստոֆ Գալտիեն հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում կարողացել է արժանանալ 1988 թվականին կայացած Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանը[2]։

Մարզչական կարիերա խմբագրել

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Քրիստոֆ Գալտեն դարձավ «Օլիմպիկ» ակումբի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնի օգնականը։ Այդ պաշտոնում նա մնաց մինչև 2000/01 մրցաշրջանի ավարտը։ 2000 թվականին Քրիստոֆը դարձավ ակումբի գլխավոր մարզիչ[3]։ Հետագայում նա աշխատել է որպես «Արիսե», «Բաստի» և «Ալ Այն» ակումբների գլխավոր մարզչի օգնական։

2005 թվականի ապրիլի 7-ի Գալտիեն դարձավ «Պորտսմուտ» ակումբի գլխավոր մարզիչ Ալեն Պերանի օգնականը, հետագայում՝ «Սոշո»-ի, «Օլիմպիկ Լիոնի» և «Սենտ Էտիենի» գլխավոր մարզիչների օգնական։ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին նա կարողացավ դառնալ «Սենտ Էտիեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[4]։ Ակումբի հետ միասին Գալտեն կարողացավ գրավել 17-րդ տեղը։ Ակումբի անցկացրած 17 խաղերում թիմը կարողացավ հաղթել 7-ում։ Ակումբի մարզչի փոխվելուց հետ թիմը ևս 10 խաղում պարտվեց, սակայն կարողացավ իր տեղը պահպանել առաջին լիգայում։

2010/11 մրցաշրջանում Գալտիեի թիմը բարելավվեց իր արդյունքները. նա կարողացավվ գրավել 10-րդ տեղը։ 2011/12 մրցաշրջանում «կանաչները» կարողացան գրավել 7-րդ տեղը, հաջորդ տարում՝ 5-րդը։ 2013 թվականին Գալտիեն թիմին կարողացավ խոշորագույն ձեռքբերում պարգևել. ակումբը 32 տարիների ընթացքում նրա գլխավորությամբ կարողացավ արժանանալ Ֆրանսիայի գավաթին՝ եզրափակիչ տուրում ապրիլի 20-ին հաղթելով «Ռեն» ակումբին[5]։

Թիմեր խմբագրել

Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Խ Հ Պ Ո %
Սենտ Էտեն Ֆրանսիա 06.06.09 մինչև հիմա 217 85 66 66 39.17

Թիմային

  «Օլիմպիկ» (Մարսել)

  • Ֆրանսիայի գավաթի առաջնության ֆինալիստ (2)։ 1985/86, 1986/87

  Ֆրանսիայի երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի առաջնություն (1)։ 1988 թվական

Մարզչական

  «Սենտ Էտեն»

  • 2012/13 մրցաշրջանի Ֆրանսիայի գավաթի հաղթող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://en.psg.fr/teams/first-team/squad/staff/christophe-galtier
  2. «Afterfoot.fr» (ֆրանսերեն) — Ֆուտբոլիստի պրոֆիլը. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Om-passion.com» (ֆրանսերեն) — Профиль футболиста. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին.
  4. «Galtier remplace Perrin». L'Equipe. 15.12.09. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Coupe de la Ligue: victoire historique des Verts !». Le Point. 20.04.13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Գալտիե» հոդվածին։