Քրիստյո Պետրով Սարաֆով

Քրիստյո Պետրով Սարաֆով (բուլղար․՝ Кръстьо Петров Сарафов, ապրիլի 6, 1876(1876-04-06), Ilinden, Խաջիդիմովո մունիցիպալիտետ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա - օգոստոսի 27, 1952(1952-08-27), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասան, ԲԺՀ ժողովրդական արտիստ (1946)։

Քրիստյո Պետրով Սարաֆով
Krastyo Sarafov.JPG
Ծնվել էապրիլի 6, 1876(1876-04-06)
ԾննդավայրIlinden, Խաջիդիմովո մունիցիպալիտետ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 27, 1952(1952-08-27) (76 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԿրթությունBulgarian Men's High School of Adrianople?
ՔաղաքացիությունFlag of Bulgaria (1948-1967).svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Petar Sarafov?
Ամուսին(ներ)Donka Gyuzeleva-Sarafova?

ԿենսագրությունԽմբագրել

1895-99 թվականներին սովորել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում (Պ․ Դ․ Լենսկու դասարան)։ Առաջին ելույթն ունեցել է Սոֆիայում՝ «Արցունք և ծիծաղ» թատերախմբում, ուր աշխատել է 1899-1905 թվականներին, 1906 թվականից (ոչ մեծ ընդհատումներով)՝ ժողովրդական թատրոնում (Սոֆիա)։ Եղել է Ռուսեի (1923-1925), Բուրգասի (1932-33) և Վառնայի (1935-36) թատրոնների դերասան և տնօրեն-ռեժիսոր։ Հաստատել է բուլղարական թատերարվեստի դեմոկրատական ավանդույթները։ Դերերից են՝ Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Աիրանո (Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ»), Գոլեմանով (Կոստովի «Դոլեմանով»)։ Բեմադրություններից են՝ Մուսակովի «Դալիլա», Նեմիրովի «Մութ հոգիներ»։

ՀիշատակԽմբագրել

1951 թվականից Սոֆիայի Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա|թատերարվեստի բարձրագույն ինստիտուտը կոչվում է Սարաֆովի անունով։

ՊարգևներԽմբագրել

Դիմիտրովյան մրցանակ (1950)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215