Քրիստյան Ասլանի (ալբ․՝ Kristjan Asllani, մարտի 9, 2002(2002-03-09)[1], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Ինտերնացիոնալե» ակումբի և Ալբանիայի հավաքականի հենակետային պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Քրիստյան Ասլանի
ալբ․՝ Kristjan Asllani
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 2002(2002-03-09)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Էլբասան, Elbasan municipality
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Քրիստյանը ծնվել է Ալբանիայում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվում է Իտալիա, որտեղ սկսում է զբաղվել ֆուտբոլով «Էմպոլիի» ակադեմիայում։ Նա իր ողջ մանկությունն անց է կացրել ակումբային համակարգում և 2021 թվականի հունվարի 13-ին դեբյուտ է կատարել «Էմպոլիի» մեծահասակների թիմի կազմում՝ Իտալիայի գավաթի «Նապոլիի» դեմ խաղում[2]։

2022 թվականի հունիսի 29–ին «Ինտերնացիոնալե» ակումբը հայտարարել է Ասլանի տեղափոխման մասին։ Ֆուտբոլիստը վարձավճարով վերցված է եղել մրցաշրջանի համար, 14 միլիոն եվրոյով պարտադիր գնման պայմանով[3]։

2022 թվականի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Քրիստյանի նորամուտը «Ինտերնացիոնալեի» կազմում՝ Սերիա A-ում «Սպեցիայի» դեմ խաղում, նա փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին[4]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Քրիստյանը հանդիսանում է Ալբանիայի հավաքականի խաղացող։ Հանդես է եկել նաև մինչև 21 տարեկանների թիմում։ Մեծահասակների հավաքականի կազմում Ասլանին իր դեբյուտը կատարել է 2022 թվականի մարտի 26-ին Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ փոխարինման դուրս գալով 78-րդ րոպեին[5]

Ձեռքբերումներ

խմբագրել

«Ինտերնացիոնալե»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/kristjan-asllani/profil/spieler/543771
  2. Bartolini, Leonardo (2021-01-13). «Empoli, esordio per Asllani». MondoPrimavera (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-16-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Kristjan Asllani all'Inter» (իտալերեն). Empoli. 2022-06-30. Արխիվացված է օրիգինալից 2022-06-30-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Inter Milan vs. Spezia». soccerway.com (անգլերեն). 2022-08-20. Արխիվացված է օրիգինալից 2022-08-20-ին. Վերցված է 2022-08-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Albania, esordio con la Nazionale Maggiore per Asllani». mondoprimavera.com (իտալերեն). 2022-03-26. Արխիվացված է օրիգինալից 2022-05-29-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստյան Ասլանի» հոդվածին։