Քրիստին Սթյորմեր Սթեյրա

Քրիստին Սթյորմեր Սթեյրա (նորվ.՝ Kristin Størmer Steira, ապրիլի 30, 1981(1981-04-30)[2], Մու ի Ռանա, Նուռլան, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, Վանկուվերի 2010 թվականի օլիմպիակդայի հաղթող 4x5 կմ փոխանցավազքում, աշխարհի եռակի չեմպիոն։ Օլիմպիական մեդալի է արժանացել իր մասնակցած երկրորդ օլիմպիական խաղերում՝ մինչ այդ չորս անգամ զբաղեցնելով չորրորդ և մեկ անգամ հինգերորդ տեղը։

Քրիստին Սթյորմեր Սթեյրա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝դահուկորդ և երկար հեռավորություն վազող
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 30, 1981(1981-04-30)[2] (42 տարեկան)
Ծննդավայր՝Մու ի Ռանա, Նուռլան, Նորվեգիա

Մարզական կարիերա խմբագրել

Քրիստին Սթեյրան առաջին անգամ աշխարհի գավաթին մասնակցել է 2002 թվականի մարտի 16-ին Օսլոյում՝ զբաղեցնելով 46-րդ հորիզոնականը; Առաջին անգամ մրցանակային (երկրորդ) տեղ է զբաղեցրել 2003 թվականի մարտի 18-ին Նովոյե Մեստոյում անցկացված աշխարհի գավաթի ժամանակ նորվեգական թիմի կազմում։ Նույն թվականի փետրվարին հավաքագրվել է 2007 թվականի դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը պետք է տեղի ունենար Վալ դի Ֆիեմում։ Այնտեղ Քրիստինը հանդես է եկել երկու առանձնահատուկ մրցավազքերում՝ դուատլոն և 30 կմ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 28-րդ և 25-րդ հորիզոնականները։

2003 թվականի նոյեմբերի 23-ին առաջին անգամ փոխանցավազքի թիմի կազմում հաղթել է Բեյտոսթոլենում անցկացված աշխարհի գավաթի մրցումներում; 2004 թվականի դեկտեմբերի 1ր-ին ավստրիական Ռամսաու ամ Դաչսթեյն բնակավայրում կրկին փոխանցավազքի թիմային արդյունքում աշխարհի առաջնության առանձնահատուկ մրցավազքում (15 կմ) առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 2005 թվականի հունվարի 22-ին Պրաջելատոյում դուատլոնի մրցավազքում հաղթել է աշխարհի գավաթը։ 2005 թվականին Օբերստդորֆում անցկացված դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնությունում նորվեգական թիմի կազմում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել բրոնզե մեդալակիր դուատլոնի մրցավազքում։ 2006 թվականին Թուրինում Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի ընթացքում եղել է հաղթողի հավակնորդ, սակայն չի կարողացել մեդալ նվաճել՝ զբաղեցնելով միայն չորրորդ հորիզոնականը բոլոր երեք առանձնահատուկ մրցավազքերում (դուատլոն, 10 կմ և 30 կմ)։ Այդ մրցումներից հետո Քրիստին Սթեյրան ստացավ «մշտական չորրորդ» մականունը։

2007 և 2009 թվականների դահուկային սպորտաձևերի ընթացքում Քրիստինը նվաճել էևս երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներ։ 2009 թվականի մարտի 22-ին շվեդական Ֆալուն քաղաքում նվաճել է աշխարհի գավաթի առանձնահատուկ մրցավազքի (10 կմ)իր երկրորդ հաղթանակը։

Քրիստին Սթեյրան Վանկուվերի 2010 թվականի Ձմեռային օլիմպիադայի դահուկավազքի մրցումներում մասնակցել է բոլոր տարածությունների մրցավազքերին։ 10 կմ մրցավազքում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, իսկ դուատլոնի ժամանակ եղել է առաջատարների թվում՝ ավարտին հասնելով 3-րդ 4-րդը Յուստիոն Կովալչիկի հետ։ Լուսանկարչական ուսումնասիրության արդյունքում երրորդ հորիզոնականը շնորհվել է Կովալչիկին, իսկ Քրիստիանը կրկին դարձել է չորրորդը։ Մի քանի օր անց Քրիստին Սթեյրան նորվեգական թիմի կազմում մեկնարկել է երրորդ փուլում և նվաճել իր առաջին օլիմպիական մեդալը (միանգամից ոսկի)։ 30 կմ մեկնարկային վազքի վերջին փուլում մինչև վերջին պահը ընթանում էր առաջատարների շարքում, սակայն վերջնահաշվարկով զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը։

Ստորև ներկայացվում է աշխարհի գավաթում Քրիստիանի զվաղեցրած տեղերը՝

 
Սթեյրան մրցավազքի ժամանակ, 2006 թվական
  • 2003 թվական՝ 42,
  • 2004 թվական՝ 27,
  • 2005 թվական՝ 12,
  • 2006 թվական՝ 22,
  • 2007 թվական՝ 14,
  • 2008 թվական՝ 16,
  • 2009 թվական՝ 9:

Քրիստին Սթեյրա բնակվում է Նորվեգիայի Ֆրոգն ֆյուլքեյի Դյրոբակ քաղաքում։ Ունի համալսարանական կրթություն մենեջմենթի գծով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Սթյորմեր Սթեյրա» հոդվածին։