Քրիստինե Մինդե
Քրիստինե Մինդե (նորվ.՝ Kristine Minde, ծննդյան անունը՝ Վիգդալ Հեգլանդ (նորվ.՝ Wigdahl Hegland), օգոստոսի 8, 1992[1], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստուհի[2], որը հանդես է գալիս Բունդեսլիգայում՝ գերմանական «Վոլֆսբուրգ»կանանց ակումբում և Նորվեգիայի կանանց հավաքականում։ Ավելի վաղ խաղացել է «Առնա Բյոռնար» թիմի կազմում իր հայրենի Նորվեգիայում[3]։ Մինդեն ազգային հավաքականում հանդես է եկել 2011 թվականից և մասնակցել է 2011 ու 2015 թվականների աշխարհի առաջնություններին, ինչպես նաև 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2013 թվականի նոյեմբերին ամուսնացել է և վերցրել իր ամուսնու ազգանունը՝ դառնալով Քրիստինե Մինդե։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նորվեգիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1992[1] (32 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա | |||||||||||
Հասակ | 169 ± 0 սանտիմետր | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան, հարձակվող | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԾնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Բերգենում, ֆուտբոլ սկսել է խաղալ «Առնա Բյոռնար» ակումբում 14 տարեկանում և դարձել է նրա ամենանշանավոր ֆուտբոլիստուհիներից մեկը։ Եվրոպայի 2013 թվականի կանանց առաջնությունում Նորվեգիայի հավաքականի կազմում հանդես գալուց հետո նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Շվեդիայի և Գերմանիայի ակումբները։ Մինդեն տեղափոխվել է շվեդական «Լինչեպինգ»՝ Դամալսվենսկանում կայանալիք մրցաշրջանից առաջ։ «Առնա-Բյոռնարը» չի բացահայտել այդ տեղափոխության վճարի չափը, սակայն հայտարարել է, որ ակումբի համար լրացուցիչ եկամուտը շատ տեղն կլինի[4]։
Կարիերան հավաքականում
խմբագրելՀանդես գալով երիտասարդական մակարդակում՝ Մինդեն եղել է Նորվեգիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագը և խաղացել է 2008 թվականին մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում[5]։
Քրիստինե Մինդեն դարձել է վերջին ֆուտբոլիստուհին, որը ընդգրկվել է Նորվեգիայի գլխավոր հավաքականի կազմում 2011 թվականի աշխարհի առաջնությունում, այն բանից հետո, երբ Լիզա Մարի Վուդսը հեռացվել է հավաքականից ազդրի վնասվածքի պատճառով[6]։ Մինդեն մրցաշարում նորամուտը նշել է խմբում Նորվեգիայի վերջին խաղում՝ փոխարինման դուրս գալով Ավստրալիայի դեմ խաղում ընդմիջումից հետո, որտեղ նորվեգացիները պարտվել են 1։ 2 հաշվով[7]։
Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էվեն Պելերուդը Մինդային կանչել է Շվեդիայում 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[8]։ Այս մրցաշարում նորվեգացիների առաջին խաղում Մինդեն իր թիմին առաջ մղեց հաշվի մեջ՝ 26-րդ րոպեին գրավելով Իսլանդիայի դարպասը, որոնք հաշիվը կարողացել են հավասարեցնել միայն խաղի վերջնամասում՝ իրացնելով 11 մետրանոց հարված[9]։ Մենդեն մասնակցել է Դանիայի հետ հաղթական կիսաեզրափակչի ամբողջ խաղին և Գերմանիայի հետ եզրափակչի 90 րոպեին, որտեղ նորվեգացիները պարտվել են և դարձել առաջնության արծաթե մեդալակիր։
Քրիստինե Մենդին 2019 թվականի հունիսի 17-ին իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Նորվեգիայի հավաքականի կազմում, որն անցկացվել է 2019 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում։
Ձեռքբերումներ
խմբագրել- Լինչյոպինգ
- Շվեդիայի չեմպիոն (2) - 2016, 2017
- Շվեդիայի գավաթակիր (1) - 2014/15
Վիճակագրություն
խմբագրել- 2019 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | |||
Առնա Բյոռնար | 2008 | Թոփսերիեն | 21 | 2 | 0 | 0 | - | 21 | 2 | |
2009 | 14 | 6 | 0 | 0 | - | 14 | 6 | |||
2010 | 22 | 3 | 0 | 0 | - | 22 | 3 | |||
2011 | 21 | 6 | 1 | 0 | - | 22 | 6 | |||
2012 | 21 | 5 | 4 | 0 | - | 25 | 5 | |||
2013 | 22 | 5 | 3 | 2 | - | 25 | 7 | |||
Ընդհանուր | 121 | 27 | 8 | 2 | - | - | 129 | 29 | ||
Լիչյոպինգ | 2014 | Դամալսվենսկան | 21 | 5 | 4 | 2 | 4 | 1 | 29 | 8 |
2015 | 21 | 4 | 5 | 1 | 2 | 0 | 28 | 5 | ||
2016 | 22 | 11 | 5 | 0 | - | 27 | 11 | |||
2017 | 18 | 7 | 4 | 2 | - | 22 | 9 | |||
Ընդհանուր | 82 | 27 | 18 | 5 | 6 | 1 | 106 | 33 | ||
Վոլֆսբուրգ | 2017/18 | Բունդեսլիգա | 5 | 0 | 2 | 0 | - | 7 | 0 | |
2018/19 | 11 | 6 | 2 | 0 | 4 | 1 | 17 | 7 | ||
2019/20 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 1 | 4 | 1 | ||
Ընդհանուր | 17 | 6 | 5 | 0 | 6 | 2 | 28 | 8 | ||
Ընդհանուր կարիերայում | 220 | 60 | 31 | 7 | 12 | 3 | 263 | 70 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Norway – K. Hegland – Profile with news, career statistics and history – Women Soccerway». Nr.women.soccerway.com. 8 августа 1992. Արխիվացված է օրիգինալից 3 декабря 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Kristine Wigdahl Hegland's profil – fotball.no – Norges Fotballforbund» (նորվեգերեն). fotball.no. 23 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 22 февраля 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ BØyum, Kim (1 ноября 2013). «Kristine Hegland til Linköping» (նորվեգերեն). Bergens Tidende. Արխիվացված է օրիգինալից 3 декабря 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ Atkin, John (6 июня 2011). «Hegland: It's Norway's turn this time». ՈՒԵՖԱ. Արխիվացված է օրիգինալից 3 декабря 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Landslagsdebutant inn i VM-troppen» (նորվեգերեն). TV 2 (Norway). 24 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2 декабря 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ Madsen, Christer (14 июля 2011). «Kjempestort å få spille i VM» (նորվեգերեն). Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիա. Արխիվացված է օրիգինալից 29 ноября 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ Aarre, Eivind (13 июня 2013). «Pellerud 'excited' by Norway squad». ՈՒԵՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2 октября 2014-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ Haylett, Trevor (11 июля 2013). «Iceland strike late to hold Norway to draw». ՈՒԵՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քրիստինե Մինդե Թվիթթերում
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինե Մինդե» հոդվածին։ |