Քոքոռեչ (հունարեն՝ κοκορέτσι, թուրքերեն՝ Kokoreç), Անատոլիայում և Բալկաններում տարածված ուտեստ։ Այն պատրաստում են գառան աղիներից։ Պատրաստում են շամփուրների վրա անցկացրած՝ խորովելով կրակի վրա[1]։ Քոքոռեչը «ջագուր բագուր» անվանումով հայտնի է նաև Իրանում[2]։

Քոքոռեչ
Ծագում
Ենթատեսակգառան մսով կերակուր, այծի մսով ուտեստ և offal dish?
Առաջացման երկիրՀունաստան Հունաստան
Թուրքիա Թուրքիա
 Kokoretsi Վիքիպահեստում

Պատրաստում

խմբագրել
 
Կտրատած քոքոռեչ

Քոքոռեչը պատրաստում են հիմնականում կաթնակեր գառան աղիներից։ Սկզբից մաքրում են աղիները ներսից և դրսից։ Քոքոռեչի պատրաստելու համար շամփուրի վրա նախ փաթաթում են հաստ աղին, այնուհետև բարակ աղին։ Մեծ աղիքները սկսում են փաթաթել շամփուրի վրա։ Հետո փոքր աղիներն են փաթաթում այդ հաստ աղիների վրա։ Մաս-մաս դնում են նաև կենդանական ճարպ։

Հատուկ կրակարանի վրա շամփուրները շարում են և անընդհատ պտտեցնելով խորովում։ Խորովելուց հետո մեծ քանակությամբ համեմունքներ են ավելացնում։ Մատուցում են մանր-մանր կտրատած։ Ամենաշատը լցնում են քիմիոն, օրիգանո և կարմիր կծու պղպեղ։

Մատուցում

խմբագրել

Մատուցում են քոքոռեչը պնակի կամ հացի մեջ։ Երբեմն նաև այն հրամցնում են խավարտով։ Խավարտի մեջ մտնում են՝ պոմիդոր, տաքդեղի թթու, վարունգի թթու։ Մատուցում են ըմպելիքներով։

Տարածում և պատրաստում

խմբագրել

Հունաստան

խմբագրել

Հույները ամեն տարի Զատիկին պատրաստում են այս ուտեստը։ Չնայած որ այն կարելի է պատրաստել նաև ցանկացած ժամանակ։ Հունական պանդոկներում այն մշտական ուտեստ է։ Քոքոռեչը Հունաստանում պատրաստում են կամ տապակելով կամ էլ խորովելով։

Թուրքիա

խմբագրել

Թուրքիայում այս ուտեստը ռեստորաններում չեն մատուցում. այն փողոցային սննդի տեսակ է համարվում։ Այն խորովում են հատուկ կրակարանի վրա, որտեղ լցված է ածուխ։ Փողոցներում առավել ընդունված է, որ այն մատուցեն հացի մեջ դրված։ Քոքոռեչը մատուցում են հիմնականում հետևյալ ըմպելիքներով՝ թան, թթվի ջուր կամ շաղգամի քամվածք։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կաղապար:Web kaynağı
  2. «Jaghoor Baghoor (Lamb's Liver)». The Persian Pot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.