Քվոն Ջի Յոնգ (հանգըլ՝ 권지용, օգոստոսի 18, 1988(1988-08-18)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, ռեփեր, կոմպոզիտոր, պարող, մոդել, BIGBANG խմբի առաջնորդ։ 6 տարի YG Entertainment Group-ում լինելով՝ 2006 թվականին 4 տղաների հետ ստեղծում է K-Pop BIGBANG խումբը։

G-Dragon
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն지디
Ի ծնե անուն권지용 ― Քվոն Ջի Յոնգ
Նաև հայտնի է որպեսG-Dragon, GD (지디), Leader Kwon 권리더
Ծնվել էօգոստոսի 18, 1988(1988-08-18)[1] (35 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2001 ― ներկա
ԼեյբլYG Entertainment(Հարավային Կորեա)
Universal Music Japan, Avex/YGEX (Ճապոնիա)
Warner Taiwan (Թայվան)
United Asia Management[2]
ԿրթությունԿյոնգ Հի համալսարան և Սեջոնգի համալսարան
ԱնդամակցությունBIGBANG
ԿապվածBIGBANG
Պարգևներ
Կայքygbigbang.com
Ստորագրություն
Ստորագրություն
 G-Dragon Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

2009 թվականին G-Dragon-ի «Heartbreaker» ալբոմը հասնում է մեծ հաջողությունների՝ վաճառվելով 200 000 օրինակով և դառնալով տարվա ամենահաջողված ալբոմներից մեկը։ «Heartbreaker»-ը ստանում է «Տարվա ալբոմ» կոչումը «Mnet Asian Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։

Կենսագրություն խմբագրել

Քվոն Ջի Յոնգը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 18-ին Սեուլում։ 8 տարեկանում սկսել է կարիերան և դարձել Little Roora խմբի անդամ։ 12 տարեկանում սկսել է հետաքրքրվել ռեփով։ Երիտասարդ Ջի Յոնգով հետաքրքրվել է SM Entertainment Group֊ը, որտեղ տղան 5 տարի սովորել է պար։ 14 տարեկանում Ջի Յոնգը դառնում է YG Entertainment Group-ի սան և ծանոթանում իր հասակակից Դոնգ Յոնգ Բեի հետ։ 6 տարի ուսանելուց հետո երիտասարդը ստանում է նոր կեղծանուն՝ G-Dragon, որով էլ նա հայտնի է մինչ օրս։

2006 թվականի օգոստոսի 19-ին G-Dragon-ը Դոնգ Յոնգ Բեի (Թաեյանգ) և երեք այլ սաների հետ միասին ձևավորում են BIGBANG հնգյակը։

«G-Dragon» -ի կերպարը խմբագրել

G-Dragon-ը համարվում է ինչպես Big Bang-ի, այնպես էլ Կորեայի ամենանորաոճ դեմքերից մեկը։ G-Dragon-ն ինչպես սիրվել, այնպես էլ քննադատվել է հանդիսատեսի կողմից՝ տեսահոլովակներում չափազանց էպոտաժային և տարբերվող կերպարներով հանդես գալու պատճառով։

Նա գլխավորել է Forbes ամսագրի «Ամենաաշխատասեր աստղը» ցուցակը։

Սկավառակագրությունը խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Heartbreaker (2009)
  • Coup D'Etat (2013)
  • COUP D’ETAT [+ ONE OF A KIND & HEARTBREAKER] (2013)

Մինի-ալբոմներ խմբագրել

  • One of kind (2012)

Միասնական ալբոմներ խմբագրել

  • GD & TOP (2010)

DVD համերգ խմբագրել

  • Shine a Light (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. (կոր.) Lee, Jung Hyung (2011 թ․ ապրիլի 8). «키이스트, SM, YG, JYP 등 6개사 아시아 매니지먼트 에이전시 'UAM' 설립! (KeyEast, SM, YG, JYP & more join forces to establish a new global agency, "United Asia Management")». Naver.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. http://doramakun.ru/Asian_Music/About/1335865209.html
  2. http://asianpop.wikia.com/wiki/G-Dragon_discography
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «G-Dragon» հոդվածին։
BIGBANG

G-DragonT.O.PԹեյանգՏե ՍոնգՍընգ Ռի