Քուդսի Դուրսուն օղլի Օսմանով

Քուդսի Դուրսուն օղլի Օսմանով (ադրբ.՝ Qüdsi Dursun oğlu Osmanov, փետրվարի 16, 1966(1966-02-16), Դեբետաշեն, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) ադրբեջանցի դիվանագետ, Ռումինիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Քուդսի Դուրսուն օղլի Օսմանով
ադրբ.՝ Qüdsi Dursun oğlu Osmanov
Ծնվել էփետրվարի 16, 1966(1966-02-16) (58 տարեկան)
ԾննդավայրՆոյեմբերյանի շրջան, Հայաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ{{{2}}} Ադրբեջան
ԿրթությունSaint Petersburg State University of Water Communications?
Մասնագիտությունդիվանագետ
ԳործունեությունԱդրբեջան|XX դար|XXI դար
Պարգևներ և
մրցանակներ
Ա. Մ. Գորչակովի անվան արծաթե մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Քուդսի Դուրսուն օղլի Օսմանովը ծնվել է 1966 թվականին, Հայաստանի ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանում։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Ջրային կոմունիկացիաների, Իրավաբանության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (քաղաքական գիտությունների թեկնածու, դիսերտացիան «Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին՝ համաշխարհային քաղաքականության կոնտեքստում» թեմայով)։

1984—1987 թվականներին ծառայել է սովետական բանակում (ԽՍՀՄ-ի Ռազմածովային նավատորմ, ավագ ենթասպա)։

1997—2004 թվականներին Սանկտ Պետերբուրգում եղել է պատվավոր հյուպատոս։ 2004 թվականի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահի կողմից վերոնշյալ քաղաքում նշանակվել է գլխավոր հյուպատոս, իսկ 2013 թվականի ապրիլի 18-ին՝ դեսպանի տեղակալ[1]

Ունի Արտակարգ և լիազոր դեսպանորդի առաջին աստիճանի դիվանագիտական կարգ։

Ամուսնացած է, երեք երեխաների հայր է։

Գործունեություն

խմբագրել

Օսմանովի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընդլայնվել են երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, մշակութային և գիտա-տնտեսական հարաբերություններ։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Պատվոգիր՝ ԽՍՀՄ ռազմածովային ուժերում մարտական բարձր ցուցանիշների և քաղաքական պատրաստականության համար Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Նիկոլաևիչի կողմից։

Պատվոգիր՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտաբչենկոյի կողմից՝ «Սանկտ Պետերբուրգի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկշահավետ համագործակցությանը անձնպես նպաստելու համար»։

Պարգևատրվել է ռուս նշանավոր դիվանագետ Ա.Մ. Գորչակովի անվան արծաթե մեդալով, ինչպես նաև «Ռուսական նավատորմի 300 տարին», «Խաղաղ օվկիանոսյան նավատորմի 275 տարին» մեդալներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Бывший генконсул Гудси Османов назначен на новую должность». 2013 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել