Քորբախ
Քորբախ (գերմ.՝ Korbach, ստորին գերմաներեն՝ Körbach, 2013 թ. հունիսի 18-ից պաշտոնապես անվանվում է հանզայական քաղաք Քորբախ (Hansestadt Korbach)[2]), քաղաք Գերմանիայում՝ Հեսսեն երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վալդեկ-Ֆրանկենբերգ շրջանի վարչական կենտրոնն է։ Ենթարկվում է Քասել վարչական շրջանին։ 2013 թվականից անդամակցում է հանզայական նոր միությանը։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 23 581[3], 2016 թվականի վերջերին՝ 23.583[4]: Զբաղեցնում է 123,98 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 06 6 35 015:
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 124,11 կմ² | ||
ԲԾՄ | 384±1 մետր | ||
Բնակչություն | ▼23 287 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 05631 | ||
Փոստային ինդեքսներ | 34497 | ||
Ավտոմոբիլային կոդ | KB | ||
Պաշտոնական կայք | korbach.de | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Պատմական փաստաթղթերում Քորբախն առաջին անգամ հիշատակվել է Սրբազան հռոմեական կայսրության միապետ Օտտոն Երկրորդ կայսեր ընծայագրում, որով Քորբախը երկու այլ բնակավայրի հետ նվիրվել է Կորվեյ աբբայությանը։
Քույր քաղաքներԽմբագրել
Քորբախը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].
- Ֆրանսիա, Ավրանշ (1963)
- Գերմանիա, Վալտերսհաուզեն (1990)
- Լեհաստան, Պիժիցե (1998)
- Չեխիա, Վիսոկե Միտո (2000)
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Hhansestadt Korbach»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2022-03-09
- ↑ Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2010
- ↑ Citypopulation.de Estadísticas del municipio. Consultado el 18 de junio de 2018
- ↑ «Partnerstädte»։ korbach.de (գերմաներեն)։ Korbach։ Վերցված է 2021-02-16
Արտաքին հղումներԽմբագրել
Քորբախ Վիքիպահեստում |