Քոռն դոգ (անգլ.՝ corn dog — բառացիորեն՝ «եգիպտացորենային շուն»), նրբերշիկ, որը ծածկվում է եգիպտացորենի խմորի հաստ շերտով և տապակվում է յուղի մեջ։ Քոռն դոգը հոթ դոգի և խմորի մեջ թխված նրբերշիկի նմանօրինակն է։ Հիմնականում մատուցվում է փայտիկի վրա, սակայն որոշ վաղ տարբերակները չունեին փայտիկ։

Քոռն դոգ
Տեսակկերակուր
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Corn dogs Վիքիպահեստում
Քոռն դոգ

Պատմություն խմբագրել

Քոռն դոգի ճշգրիտ ծագման վերաբերյալ կան որոշակի տարաձայնություններ․ ինչ-որ առումով քոռն դոգն առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում 1920-ական թվականներին և ազգային մակարդակով ժողովրդայնացվել է 1940 թվականին։ ԱՄՆ-ի արտոնագիրը, որն ուղարկվել է 1927 թվականին և հաստատվել 1929 թվականին, որը պաշտպանում է քոռն դոգի պատրաստման գործընթացը, քոռն դոգը բնութագրում էր որպես փայտիկի վրա տապակած ուտեստ[1]։ «300 տարվա խոհանոցային հավաքածուներ» գրքում հեղինակ Լինդա Ֆրանկլին Քեմփբելը պնդում է, որ քոռն դոգի առաջին սարքը (Krusty Korn Dog baker) հայտնվել է 1929 թվականին հյուրանոցային և ռեստորանային սննդի կատալոգում։ Քոռն դոգը թխվում էր եգիպտացորենի խմորի մեջ և պատրաստելիս նման էր հասկերի[2]։

The New York Times թերթի հոդվածը, որում հիշատակվում է «քոռն դոգը», գրվել է դեռևս 1947 թվականին[3]։ Քոռն դոգի ընթացիկ մատակարարներից շատերը հավակնում են նրան, որ հենց իրենք են ստեղծել և/կամ տարածել քոռն դոգը։

Պատրաստում խմբագրել

 
Քոռն դոգերը 2008 թվականի Տեխասի տոնավաճառում

Քոռն դոգերը հաճախ ներկայանում են որպես «արագ սնունդ» կամ «ֆասթ-ֆուդ»։ Որոշ արտադրողներ կամ ռեստորաններ տապակում են քոռն դոգը ուղղակիորեն մատուցումից առաջ[4]։ Քոռն դոգները վաճառվում են Հյուսիսային Ամերիկայի գրեթե յուրաքանչյուր սուպերմարկետում որպես սառեցված սնունդ, որը պետք է միայն տաքացնել։ Քոռն դոգի որոշ ներկրողներ վաճառում են պատրաստի սառեցված քոռն դոգը, որոնք կարելի է նախապես հալեցնել և տապակել մինչև քոռն դոգը ստանա շագանակագույն երանգ։ Պատրաստի սառեցված քոռն դոգերը կարելի է նաև տաքացնել միկրոալիքային վառարանում, սակայն այդ դեպքում քոռն դոգի եգիպտացորենային կեղևը գեղեցիկ չի լինի[5][6][7]։ Քոռն դոգը կարելի է ուտել առանց որևէ բանի կամ սոուսներով, օրինակ՝ կետչուպով, մանանեխով և մայոնեզով։

Տեսակներ խմբագրել

Որպես նախաճաշ՝ տապակած նրբերշիկը փաթաթում են նրբաբլիթով։

Արգենտինայում դրանք անվանում են Panchukers և վաճառվում են հիմնականում կայարանների մոտ, նաև բավականաչափ հայտնի են երկրի կենտրոնական մասում։ Նրանք հաճախ վաճառվում են փողոցներում և կարող են պարունակել պանիր։ Մատուցվում են սոուսների մեծ քանակությամբ։

Ավստրալիայում քոռն դոգերը հայտնի են որպես Dagwood Dog, Pluto Pup կամ Dippy Dog՝ կախված տարածաշրջանից։

Ամենամյա տոներ խմբագրել

Ամերիկացիները նշում են Քոռն դոգի ազգային օրը ամեն տարի մարտի առաջին շաբաթ օրը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Oregon Pedigree of the Corndog Արխիվացված 2011-07-25 Wayback Machine», 21 July 2010, Dave Knows Portland
  2. «Corndogs & Pronto Pups». Lynne Olver. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  3. «History of Corndogs». Services Group of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  4. «The Social Life of Street Food — Seattle — Corn Dog». Index Newspapers, LLC. 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Corn Dogs». Schwan's Home Service. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Corn dog fryer (patent description)». FreePatentsOnline. 1995. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Month-Old Onion Rings and Frozen Corn Dogs — Adventures in Snacking». Cornell Daily Sun. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.