Քոնուեյ (անգլ.՝ Conway), քաղաք, որը գտնվում է Ֆոլկների շրջանում (Արկանզաս նահանգ, ԱՄՆ), 59 511 բնակչությամբ, ըստ 2009 թվականի վիճակագրական տվյալների[2]։ Ֆոլկների շրջանի վարչական կենտրոն։

Բնակավայր
Քոնուեյ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1872 թ.
Մակերես119,93252 կմ², 118,074038 կմ²
ԲԾՄ95±1 մետր
Բնակչություն64 134 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ501
Փոստային դասիչ72032–72035 և 72032
Պաշտոնական կայքconwayarkansas.org(անգլ.)
Քոնուեյ (Արկանզաս) (ԱՄՆ)##
Քոնուեյ (Արկանզաս) (ԱՄՆ)

Բնակչության թվաքանակով իններորդ տեղն Է զբաղեցնում Արկանզաս նահանգի բոլոր բնակավայրերի շրջանում և նահանգի երկրորդ ամենաարագ աճող քաղաքն է[3]։ Քոնուեյում գտնվում են երեք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ պատճառով քաղաքը հաճախ ոչ պաշտոնապես անվանում են «քոլեջների քաղաք»։

Պատմություն խմբագրել

Քոնուեյ ավանը հիմնադրվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո «Little Rock-Fort Smith Railroad» երկաթուղային ընկերության նախկին գլխավոր ինժեներ Ասոյ Պ. Ռոբինսոնի կողմից, ով որպես փոխհատուցման մաս ընկերությունից հեռացվելու դեպքում ստացել է Կադրոն հին բնակավայրի մոտ գտնվող մեկ քառակուսի մղոն հողատարածք։ Ապագա քաղաքի տարածքով անցնող երկաթուղու կառուցման ժամանակ Ռոբինսոնը նախաձեռնել է իր հողի վրա երկաթուղային դեպոյի և կայարանների կառուցում, որն իր կողմից անվանվել է «Կոնվեյ-Սթեյշն»՝ ի պատիվ հայտնի արկանզասյան Կոնվեյների ընտանիքի։ Մի քանի տարի շարունակ Կոնվեյ-Սթեյշն քաղաքում կառուցվել են երկու փոքր խանութներ, ապրանքային պահեստ, հյուրանոց և փոստային կապի բաժանմունք[4]։

Քոնուեյում ծնվել է Արկանզասի նահանգի Գերագույն դատարանի նախկին ղեկավար Ջեյմս Դ. Ջոնսոնը[5], որը երկու անգամ անհաջող է առաջադրվել նահանգի նահանգապետի ընտրություններում՝ 1956 թվականին պարտվելով դեմոկրատ Օրվալ Յուջին Ֆոբասին (անգլ. ՝ Orval Eugene Faubus)[6] և 1966 թվականին՝ Հանրապետական Ուինտրոպ Ռոքֆելլերին[7]։ Ռոքֆելլերի մահից հետո պահպանողական Ջոնսոնը տեղափոխվել է Հանրապետական կուսակցություն։1968 թվականին Ջոնսոնը պարտվել է Ջեյմս Ուիլյամ Ֆուլբրայթին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում[8], իսկ նրա կինը՝ Վիրջինիա Ջոնսոնը, նույն թվականին տապալել է Արկանզասի նահանգապետի մրցավազքը[9]։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ Քոնուեյ քաղաքն ունի 91,32 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես, որից 90,78 քառ.կմ-ն զբաղեցնում է հողը և 0,54 քառ. կմ-ը՝ ջուրը։ Շրջանի ջրային ռեսուրսների մակերեսը կազմում է նրա ամբողջ տարածքի 0,59%-ը։

Քոնուեյը գտնվում է ծովի մակարդակից 95 մետր բարձրության վրա։

Ժողովրդագրություն խմբագրել

Քոնուեյի բնակչության աճի դինամիկան [10]
Տարի Բնակչություն
1940 5800
1950 8600
1960 12 500
1970 15 510
1980 20 375
1990 26 481
2000 43 167
2009 59 511[2][11]

2000 թվականի[12] մարդահամարի տվյալներով Քոնուեյում բնակվում էր 43 167 մարդ, 10 168 ընտանիք, հաշվվում էր 16 039 տնային տնտեսություն և 17 289 բնակելի տուն։ Բնակչության միջին խտությունը կազմել է մոտ 475,56 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի համար։ Ըստ մարդահամարի տվյալների՝ Քոնուեյի ռասայական կազմը բաշխվել է հետևյալ կերպ՝ սպիտակամորթների 84,0 տոկոսը, սև կամ աֆրոամերիկացիների 12,1 տոկոսը, բնիկ ամերիկացիների 0,36 տոկոսը, ասիացիների 1,25 տոկոսը, Խաղաղ օվկիանոսյան կղզիներից եկածների 0,03 տոկոսը, խառը ցեղերի ներկայացուցիչների 1,23 տոկոսը, այլ ազգությունների 0,98 տոկոսը։ Իսպանախոսները կազմել են 3,47 տոկոսը քաղաքի բոլոր բնակիչների։

16 039 տնային տնտեսություններից 33,0 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են դաստիարակել, 49,0 տոկոսը համատեղ բնակվող ամուսնական զույգեր են, ընտանիքների 11,2 տոկոս կանայք ապրել են առանց ամուսինների, 36,6 տոկոսը ընտանիքներ չեն ունեցել։ Մարդահամարի ժամանակ ընտանիքների ընդհանուր թվի 26,1 տոկոսն ապրել է ինքնուրույն, ընդ որում՝ 7,2 տոկոսը կազմել են 65 և ավելի տարիքի միայնակ տարեցներ։ Տնային տնտեսության միջին չափը կազմել է 2,44 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը՝ 2,99 մարդ։

Քաղաքի բնակչությունը ըստ տարիքային խմբի 2000 թվականի մարդահամարի տվյալների բաշխվել է հետևյալ կերպ. 23,3 տոկոսը՝ 18 տարեկանից ցածր, 22,4 տոկոսը՝ 18 և 24 տարեկանից ցածր, 29,2%-ը՝ 25-ից մինչև 44 տարեկան, 16,1տոկոսը՝ 45-ից մինչև 64 տարեկան և 9,0 տոկոսը՝ 65 և բարձր տարիքի բնակիչներ։ Բնակիչների միջին տարիքը 27 տարեկան էր։ Քոնուեյի յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում տղամարդիկ, ընդ որում՝ յուրաքանչյուր հարյուր 18 տարեկան և ավելի կանայք բաժին է ընկնում նաև 18 տարեկանից բարձր 87,2 տոկոս տղամարդկանց։

Մեկ տնային տնտեսության միջին եկամուտը քաղաքում կազմել է 37 063 ԱՄՆ դոլար, իսկ մեկ ընտանիքի միջին եկամուտը՝ 47 912 դոլար։ Ընդ որում՝ տղամարդիկ ունեցել են տարեկան 35 021 ԱՄՆ դոլար միջին եկամուտ՝ կանանց տարեկան միջին եկամտի 25 418 դոլարի դիմաց։ Մեկ շնչին ընկնող եկամուտը քաղաքում կազմել է տարեկան 18 509 դոլար։ Շրջանում ընտանիքների ընդհանուր թվի 9,3 տոկոսը և բնակչության ամբողջ թվաքանակի 16,3 տոկոսը մարդահամարի պահին աղքատության նշագծից ցածր է եղել, ընդ որում 15,0 տոկոսը 18 տարեկանից փոքր է եղել, իսկ 10,8 տոկոսը՝ 65 և բարձր տարիքի։

Հայտնի բնիկներ և բնակիչներ խմբագրել

  • Քրիս Ալենը երգահան-երգիչ է, 2009 թվականի American Idol երաժշտական հեռուստաշոուի հաղթող
  • Պեյթոն Հիլիս՝ ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
  • Դեվիդ Էյերս՝ դերասան
  • Ջերարդ Ջիլ՝ դերասան
  • Բրյուս Մոլդեր՝ պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող
  • Ջեյմս Դ. Ջոնսոն (1924-2010) Արկանզասի Գերագույն դատարանի նախկին ղեկավար, 1956 և 1966 թվականների ընտրություններում նահանգի նահանգապետերի թեկնածու, 1968 թվականի Արկանզասից ԱՄՆ-ի սենատորների թեկնածու
  • Սկոտի Պիպեն՝ բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիաի վեցակի չեմպիոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 factfinder.census.gov(չաշխատող հղում)
  3. «Conway». James Little. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Faulkner County Historical Society: Conway». Faulkner County Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. Jones, William Jr. «Arkansas Courts Historical Background». Arkansas Judiciary. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «AR Governor - D Primary 1966». Our Campaigns. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. Schnedler, Jack. «Central High: A Look Back». Arkansasonline.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «AR US Senate - D Primary 1968». Our Campaign. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «AR Governor - D Primary 1968». Our Campaign. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. Lahmeyer, Jan (2003 թ․ փետրվարի 13). «UNITED STATES OF AMERICA : ARKANSAS historical demographical data of the urban centers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Montgomery, Jessica (5-10-2006). «Improvements to Country Club Road approved». The Log Cabin Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  12. [https://web.archive.org/web/20080521160844/http://factfinder.census.gov./ Արխիվացված 2008-05-21 Wayback Machine «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Сайт Бюро переписи США]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնուեյ (Արկանզաս)» հոդվածին։