Քողով տիկինը (նկար, Ալեքսանդր Ռոսլին)

«Քողով տիկինը» (շվեդ.՝ Damen med slöjan), շվեդ նկարիչ Ալեքսանդր Ռոսլինի (Alexander Roslin, 1718-1793) վրձնին պատկանող նկար։ Ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1768 թվականին։ Կտավն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ստոկհոլմի Շվեդիայի ազգային թանգարանում։ «Քողով տիկինը» համարվում է գեղանկարչության նմուշներից թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից մեկը։ Նկարի չափերն են 65 × 54 սմ [4][5]:

Քողով տիկինը
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսանդր Ռոսլին[1]
տարի1768[1]
բարձրություն65 սանտիմետր[1]
լայնություն69 սանտիմետր[1] և 54 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՇվեդիայի ազգային թանգարան
հավաքածուՇվեդիայի ազգային թանգարան[2]
կայք
Ծանոթագրություններ
 The Lady with a Fan, The Artist's Wife (Alexander Roslin - Nationalmuseum Stockholm) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Քողով տիկինը» նկարը ստեղծվել է 1768 թվականին։ Նկարիչն առաջին անգամ այն հանրությանն է ցուցադրել Փարիզյան սալոնի ցուցադրության ժամանակ։ Այդ ժամանակ ֆրանսիացի գրող և քննադատ Դենի Դիդրոն նկարն անվանեց «շատ հրապուրիչ» (ֆր.՝ très piquante)[4][6]:

1945 թվականին այս ստեղծագործությունը նվիրվեց Շվեդիայի ազգային թանգարանին։ Այն մարդը, ով նվիրեց կտավը, չցանկացավ ներկայանալ, և ցայսօր էլ, նրա անունը չի շրջանառվում[5]։ Ըստ որոշ հետազոտությունների, 1945 թվականի սկզբին, նախքան նկարը թանգարանին նվիրելը, այն վերագնվել է նախկին սեփականատիրոջից «Kooperativa Förbundet» (KF) ընկերության կողմից[7]։

1972 թվականին Շվեդիայում լույս ընծայվեց փոստային նամականիշ, որի վրա զետեղված էր «Քողով տիկնոջ» պատկերը[8]։

Նկարագիր խմբագրել

«Քողով տիկինը» կտավում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի Մարի-Սյուզան Ժիրուն (Marie-Suzanne Giroust, 1734-1772), ով նկարի հեղինակ Ալեքսանդր Ռոսլինի հետ էր ամուսնացած։ Կինը հանդերձավորված է Բոլոնիայի այդ ժամանակին բնորոշ նորաձևությամբ։ Նրա դեմքը մասամբ քողարկված է սև մետաքսյա քողով։ Մարի-Սյուզանի աջ ձեռքին նկարիչը գունագեղ հովհար է պատկերել։ Կնոջ հագին վարդագույն մետաքսից, սպիտակ ժանյակներով շքեղազարդ հանդերձանք է[9]։

Նրա հրապուրիչ հայացքը, ինչպես նաև ծալված հովհարը, որը սեղմած է այտին, խորհրդանշում են սերն այն տղամարդու հանդեպ, ում նայում է Մարին (տվյալ պարագայում նկարչին, այսինքն իր ամուսնուն)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=21152&viewType=detailView
  2. http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_21152.html
  3. 3,0 3,1 http://emp-web-84.zetcom.ch/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=21152&viewType=detailView
  4. 4,0 4,1 4,2 «The Lady with the Veil (the Artist's Wife), by Alexander Roslin» (անգլերեն). Nationalmuseum, Stockholm. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 18.08.2014-ին.
  5. 5,0 5,1 «Highlights: Famous and Forgotten Art Treasures from Nationalmuseum» (PDF) (անգլերեն). Nationalmuseum, Stockholm — www.nationalmuseum.se. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 18.08.2014-ին.
  6. Maarten Levendig (23 июня 2013). «Alexander Roslin: The Lady with the Veil (1768); Nationalmuseum, Stockholm» (HTML) (անգլերեն). rijksmuseumamsterdam.blogspot.com. Վերցված է 18.08.2014-ին.
  7. «1945 skänkte KF "Damen med slöjan" till Nationalmuseum» (HTML) (շվեդերեն). Coop Sverige AB — www.coop.se. Վերցված է 18.08.2014-ին.
  8. Bruce L. Johnson. «150 Years of Swedish Stamps» (PDF) (անգլերեն). Philateli-Graphics, 2005, v.27, No.3 — www.graphics-stamps.org. Վերցված է 11.09.2014-ին.
  9. «The Lady with the Veil, by Alexander Roslin» (անգլերեն). Nationalmuseum, Stockholm — www.nationalmuseum.se. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 18.08.2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել