Կոլեժ (ֆր.՝ college), ուսումնական հաստատություն Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայի ֆրանսախոս կանտոններում և Ֆրանսիայի նախկին գաղութներում ՖրաՆսիայում առաջին կոլեժՆերը ստեղծվել են միջին դարերում՝ համալսարաններին կից։ 1808-ին «Կոլեժ» անունը տրվեց տեղական իշխանությունների բյուջեի հաշվին գործող կամ մասնավոր անձանց պատկանող միջնակարգ դպրոցներին։ Մինչև 1959-ի ռեֆորմը ֆրանսիական կոլեժը լրիվ միջնակարգ ուսումնական հաստատություն էր՝ հավասարազոր լիցեյին։ Ռեֆորմից հետո լրիվ միջնակարգ դպրոցի միակ տիպը դարձավ լիցեյը։ Միաժամանակ ստեղծվեցին հանրակրթական կոլեժներ (ոչ լրիվ միջնակարգ ուսումնական հաստատություն՝ քառամյա ուսուցմամբ)։ Ավարտողներն իրավունք են ստանում ընդունվելու միայն միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ և լիցեյի բարձր դասարաններ։ 1963-ին Ֆրանսիայում ստեղծվեցին միջնակարգ կրթության կոլեժներ՝ 11—15 տարեկան երեխաների համար։ Աֆրիկայի և Ասիայի երկրներում (Ալժիր, Մարոկկո, Լաոս, Կամբոջա ) կոլեժները ոչ լրիվ միջնակարգ դպրոցներ են, Բելգիայում՝ իգական միջնակարգ դպրոցներ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510 CC BY-SA icon 80x15.png