Քշամա Սավանտ
Քշամա Սավանտ (անգլ.՝ Kshama Sawant, հոկտեմբերի 15, 1973, Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան), ամերիկյան ծագումով հնդիկ սոցիալիստ, տնտեսագետ և ծրագրավորող, «Սոցիալիստական այլընտրանքի» ակտիվիստուհի (տրոցկիստական միջազգային սոցիալիստական այլընտրանքի բաժին), Սիեթլի քաղաքային խորհրդի անդամ[1]։
Քշամա Սավանտ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Socialist Alternative? |
---|---|
Կրթություն՝ | Հարավային Կարոլինա նահանգի համալսարան և Մումբայի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և ակտիվիստ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Հնդիկ մտավորականի ընտանիքից։ Նրա հայրը՝ ինժեներ էր, մահացել է վթարից։ Նրա ձախ հայացքները ձևավորվել են աղքատության և հայրենիքում կաստայական համակարգի դժգոհության ազդեցության ներքո։ 1994 թվականի ավարտել է Մումբայի համալսարանը։
Տեղափոխվելով Սիեթլ[2], նա սկսեց դասավանդել տնտեսագիտություն տեղական համալսարաններում, ներառյալ Վաշինգտոնի և Լի համալսարանում։ ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2010 թվականին, նա նաև միացավ «Սոցիալիստական այլընտրանքին»՝ ծայրահեղ ձախակողմյան կուսակցություն, որը զբաղեցնում էր մարքսիզմի, տրոտսկիզմի և ժողովրդավարական սոցիալիզմի դիրքերը։
Հայտնի է դարձել Սիեթլում «Occupy Wall Street» շարժման կազմակերպմանը մասնակցության շնորհիվ։ Այդ բողոքների ժամանակ (ինչպես և ավելի ուշ, նվազագույն աշխատավարձի բարձրացման համար անցկացվող ակցիաներում) ձերբակալվել է։
Մասնակցություն ընտրություններինԽմբագրել
2012 թվականի նոյեմբերին մասնակցել է Սիեթլ նահանգի Ներկայացուցիչների պալատի ընտրություններին, սակայն ձայների 29%-ով զիջել Է պալատի այն ժամանակվա խոսնակ Ֆրենկ Չոպպին։ Սակայն արդեն հաջորդ՝ 2013 թվականին Սիեթլի քաղաքային խորհրդի ընտրությունները հաջողություն բերեցին նրան. օգոստոսյան փրայմերիզներում ստանալով ձայների 35 %-ը, նոյեմբերին նա առաջ անցավ գործող պատգամավոր, դեմոկրատական կուսակցության անդամ Ռիչարդ Կոնլինից և քաղխորհրդում զբաղեցրեց 9 պատգամավորական տեղերից մեկը։
Նրա քարոզարշավին չի աջակցել տեղական իսթեբլիշմենթից ոչ մեկը (Սիեթլի ընտրություններն անցկացվում են անկուսակցական հիմունքներով), բայց նրան աջակցել են System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Rage Against The Machine-ի կիթառահար Թոմ Մորելոյի հետ և «Stranger» այլընտրանքային ամսագիրը[3]։
Սավանտը վերընտրվել է 2015 թվականին՝ կրկին հակառակ մեյնսթրիմի թշնամանքին և իր ընտրարշավում 600 կամավորների շնորհիվ։ Փրայմերիզում նա ստացել է ձայների 52,6 %-ը, իսկ բուն ընտրություններում՝ 55,7 %-ը։ Այս ընտրությունների արդյունքներով, որոնք ապահովել են կանանց և գունավոր պատգամավորների աննախադեպ ներկայացուցչությունը, Սիեթլի քաղաքային խորհրդում ստեղծվել է առաջադիմական մեծամասնությունը։
Քաղաքական դիրքորոշումներԽմբագրել
Նրա եռանդուն արշավը նպաստեց այն բանին, որ 2014 թվականի մայիսին նրա քաղաքն առաջինն էր ԱՄՆ-ում, որը նվազագույն աշխատավարձը հասցրեց 15 դոլարի (քաղաքի երկու քաղաքապետեր նշում էին նրա անձնական դերը այդ նախաձեռնությանը հանրության ուշադրությունը հրավիրելու գործում)։ 117 000 դոլար սեփական պատգամավորական աշխատավարձից այն կազմում է 40 000 դոլար (միջին աշխատավարձը Սիեթլում), իսկ մնացած գումարը նվիրաբերում է քաղաքական հիմնադրամ սոցիալական արդարության արշավների համար[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Connelly Joel (November 14, 2013)։ «Socialist Sawant wins City Council seat»
- ↑ Atkins (September 2, 2015), Q&A: Councilmember Sawant on public broadband and a socialist Microsoft Drew, http://crosscut.com/2013/11/disenchantment-dismay-less-your-kshama-sawant/
- ↑ Seattle elects first socialist City Council member Archived 2013-11-18 at the Wayback Machine..
- ↑ Kevin Roose։ «Meet the Seattle Socialist Leading the Fight for a $15 Minimum Wage»։ New York Magazine