Բարև ձեզ։

Բարև։ 'Հայ մեծ պետական գործիչներից' ենթավերնագրից հանում եմ 'մեծ' բառը։ Այն դիպուկ է Տիգրան Մեծի դեպքում, սակայն հնչում է ոչ այնքան ճշմարտանման Անդրանիկ Մարգարյանի դեպքում։ Ներող եղեք։ --Armatura 22։25, 22 Հունվար 2007 (UTC)

Hello! I can't to write in Armenian! Can You translate in Armenian "Football Federation of Armenia"? Thank You!

Hey! In armenian this should be: "Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա". Regards,   Ruben Vardanyan  talk  23:12, 18 Մարտ 2007 (UTC).
Barev dzez 1.karogh eq indz asel te vonc karogh enq grel hayeren
2. heto inchpes anenk vor yete uzum enq link sarqenq (vor click anenq vren) vonc anenk vor kapuyt guynov lini
yes unem Armenian NLS amen inch karum em kardam interneti vra bayc type chi linum please help me!

Բարև Hey I use the English keyboard in order to create links.You just have to do this [[ ]] around a word... --Դաւօ88 02։33, 29 Հուլիսի 2007 (UTC)

Առաջարկում եմ հոդվածը վերանվանել Հայաստանի Հանրապետություն խմբագրել

Առաջարկում եմ վերանվանել Հայաստան հոդվածը Հայաստանի Հանրապետություն, քանի որ Հայաստան բառն ունի նաև ավելի լայն կիրառում` ընդգրկելով Հայկական լեռնաշխարհի նաև այն տարածքները, որտեղ բնակվում են հայերը (Արցախն, Ջավախք և այլն): --Rob 19:16, 29 Նոյեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Միանում եմ վերանվանելու առաջարկին, քանի որ պետության իսկական անվանումը Հայաստանի Հանրապետություն է Arantz (talk) 06։47, 24 Մայիսի 2012 (UTC)

Խնդրում եմ պատասխանել հեղինակներին Հայաստանը մինչև 301թ. պատմություն կամ արքա չի ունեցե?????

Հայաստանի Հանրապետություն`Հայաստանի փոխարեն խմբագրել

Երկու ձեռքով կողմ եմ,որ հոդվածը վերանվանվի Հայաստանի Հանրապետություն։Հոդվածը Հայաստանի Հանրապետության մասին է և այն պետք է կոչվի հենց Հայաստանի Հանրապետություն։

Հայաստանի քարտեզը տեղեկաքարտում ամբողջական չէ խմբագրել

Բարեկամներ,առաջարկում եմ ՀՀ քարտեզը այս հոդվածում վերափոխել և ընդգրկել նրա մեջ նաև Լեռնային Ղարաբաղը։Իհարկե կասեք,որ Հայաստանի Հանրապետությունն ու ԼՂՀ-ն պետք է ունենան իրենց առանձին քարտեզները,բայց հաշվի առնենք որ հոդվածը Հայաստանի մասին է,իսկ միթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստան չէ...Hrantos 07։16, 11 Հոկտեմբերի 2011 (UTC)

Բաժիններ խմբագրել

Ի՞նչ կարծիքի եք, եթե բաժինների տեղափոխություն անենք և դասավորենք այնպես, ինչպես մյուս երկրների հոդվածների մեջ։ Այս հոդվածում այն տպավորությունն է, որ բաժինները ցաքուցրիվ ընկած են, օրինակ պատմություն բաժինն ըստ իս պետք է սկզբում լինի, ոչ թե վերջում և այլն։ --Lilitik22 (քննարկում) 19։29, 20 Դեկտեմբերի 2012 (UTC)

Համաձայն եմ։ Լիլիթ ջան, իհարկե կարող ես խելքի բերել։--Bekoքննարկում 19:34, 20 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ավելի ճիշտ ու խելացի կլինի: Արման Մուսիկյան (քննարկում) 19:35, 20 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Մտավախություն ունեմ,որ բաժինները տարբեր մանրամասնության կստացվեն, ինձ թվում է այստեղ էլ նույն խորությամբ պետք է անդրադառնանք ինչպես օտար երկրների դեպքում, իսկ ավելի մանրամասնել կոնկրետ հոդվածներում, ասենք Հայոց պատմություն հոդվածում: Կփորձեմ գիտություն բաժինը ստեղծել օգտվելով ռեալ ինֆորմացիայից,սակայն շատ արագ չի ստացվի: SusikMkr (քննարկում) 18:15, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Արժի՞ Վարչատարածքային բաժանում բաժինը դարձնել Աշխարհագրություն բաժնի ենթաբաժին--Աշոտ1997 (քննարկում) 13:06, 24 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ի՞նչ կարծիքի եք, եթե սպորտ բաժինն ամբողջությամբ հանվի, քանի որ այն ուղղակի ցանկի է նման և նորից գրվի ընդհանուր սպորտի մասին։ Ներկայիս բաժնի առաջին մասում գրված օլիմպիական չեմպիոնների ցանկը կարելի է գտնել Հայաստանը օլիմպիական խաղերում հոդվածում, իսկ շախմատի չեմպիոնների մասին՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական հոդվածում։ Սպասում եմ ձեր արձագանքներին, որպեսզի բաժինը ձևափոխեմ։ --Lilitik22 (քննարկում) 07։17, 6 Հունվարի 2013 (UTC)

Համամիտ եմ:SusikMkr (քննարկում) 07:50, 6 Հունվարի 2013 (UTC)

Անվանափոխության անհրաժեշտություն խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, այս հոդվածի վերնագիրը կամ բովանդակությունը կարիք ունի փոփոխության: 1.Եթե հոդվածը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, ապա ինչու՞ է կոչվում Հայաստան: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ես չգտա այնպիսի կետ, որտեղ գրված լինի, որ Հայաստանի Հանրապետություն և Հայաստան անվանումները նույնական են: Բացի այդ, Հայաստան անվանումը, որպես պատմական Հայաստան, շատ ավելի տարածված է, քան Հայաստանի Հանրապետություն անվանումը և չի բավարարվում միայն մերօրյա փոքրիկ Հայաստանը նկարագրելով: 2.Եթե այս հոդվածը վերաբերվում է հայության կողմից տարբեր ժամանակներում ստեղծված պետական միավորներին և հոդվածի անվանումը հանդիսանում է միավորող գործիք, ապա պետք է բովանդակությունը էականորեն փոփոխության ենթարկել:--Գարդմանահայ (քննարկում) 18:30, 1 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

ՀՀ? խմբագրել

Հետաքրքիր էր ինչ քարտեզ դրված կլինի, նայեցի հոդվածը: Ո՞ր սահմանադրությունը, օրենքը, համաձայնագիրն է հիմք վերցված նման քարտեզ ընտրելիս: Եվ մեկ էլ հոդվածի անունն ինչի՞ Հայաստանի Հանրապետություն չէ:

Բարև, հարգելի մասնակից: Կխնդրեի Ձեզ՝ հաղորդագրություն գրելուց հետո չմոռանալ ստորագրել՝ սեղմելով խմբագրման գործիքների վերևի տողում գտնվող գրչին՝ Թ ր Շ տառերի կողքին: Քարտեզի պահը միանշանակ ճիշտ եք նկատել, այն պետք է փոխվի: Ինչ վերաբերում է անվանափոխելուն, ապա մյուս երկրների հոդվածները ևս նշվում են միայն անունով: Օրինակ՝ Գերմանիա: Դա Գերմանիայի դաշնական հանրապետությունն է, ոչ թե պատմական Գերմանիան:--Հայկ (արաբագետ) 09:11, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հայ Առաքելական եկեղեցու մասին խմբագրել

Կարծում եմ հոդվածում շատ են ծավալվել Եկեղեցու մասին, այդ տեղեկատվությունը պետք է գրված լինի հենց Հայ Առաքելական եկեղեցու մասին հոդվածում, այլ ոչ թե Հայաստանի մասին հոդվածում, ի՞նչ կարծիքի եք:--6AND5 (քննարկում) 16:57, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Դրական: Ես պատմությունն էլ եմ կրճատելու, շատ քիչ թողնեմ, ու այդ տեքստը, որ այս մասում է, ամբողջովին տեղափոխեմ հայոց պատմություն հոդված: Մնացածն էլ կառաջարկեմ նույն ձև՝ հնարավորինս սեղմ ու կարճ, որովհետև եթե բոլորը պատմության չափ լինեն, հոդվածը մեկ միլիոն բայթից կանցնի:--Հայկ (արաբագետ) 20:57, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Վերահղումների մասին խմբագրել

Այդ ինչպե՞ս Հայքը դարձավ «Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Անդրկովկասում։» Հասկանալի է, որ Այս հոդվածում նաև Հայքի մասին է գրված, բայց չպետք է մոռանանք, որ հոդվածը ոչ թե հայոց պատմության և ոչ էլ մի 2000 տարի առաջ գոյություն ունեցող հայկական պետության մասին է, այլ ընդամենը Հայաստանի Հանրապետության, որը որքան էլ հնացնենք, միևնույն է 1918 թ.-ից հետ չի գնում: Այնպես որ առաջարկում եմ Հայքը հեռացնել վերահղումներից, այսինքն՝ երբ որևէ մեկը փնտրում է Հայք բառը, թյուրիմացաբար չմտնի Հայաստանի Հանրապետության մասին հոդված: Նաև պետք է գրել Հայք հոդվածը, բայց Հայքը չպետք է շփոթել Մեծ Հայքի և առավել ևս մնացած Հայքերի հետ:--Գարդմանահայ (քննարկում) 21:08, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ցույց կտաս վերահղումը?--6AND5 (քննարկում) 12:58, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
չկա:--Աշոտ (քննարկում) 13:58, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Որովհետև արդեն ուղղվել է։ --Լիլիթ (քննարկում) 14:03, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

--Ս.Ասմարյան (քննարկում) 12:35, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)== Անվանման մասին: == Այն ինչ պարունակում է այս հոդվածը՝ Հայաստանի (Armenia - Армения) մասին է:Պատասխանել
Հայաստանի Հանրապետություն (ներ)ը, ըստ իրենց պետական կարգի հռչակվել են.
1918-1920 թթ Հայաստանի (առաջին) Հանրապոտությունն էր, կործանված կումունիստական Կարմիր բանակի կողմից:

1920-1990-1991 թթ: Հայաստանի Խերհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ընդ որում պաշտոնապես ուներ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն անվանումը (երկրորդ Հանրապետություն) 1990 թ օգոդտոսի 23 Անկախության հռչակագրով և 1991 սեպտեմբերի 21-ին ժողովրդական հանրաքվեյով հռչակված Հայաստանի (երրորդ) Հանրապետություն: Այսինքն, 1991-ին մինչև օրս գոյատևող Հայաստանի Հանրախետությունը:
Այլ հանրապետական (թեկուզ խորհրդարանական կարգեր) ունեցող Հայաստան՝ Հայաստանի չի ունեցել իր գոյատևման և ոչ մի դարաշրջանում:
Այսինքն, այն տեսքով, ինչպես կա հոդվածի վերնագիրը և բովանդակությունը՝ ճիշտ է, քանի որ այն համապատասխանում է.
Հայաստանի, ռուսական և օտար Տեղաննունների բառարանների համապատասխան հոդվածների վերնագրերին:

Առաջարկությունները: խմբագրել

Անհրաժեշտություն կա համառոտագրել հովածի մեծ բաժիններ, օրինակ հայ պատմիչները մասին նյութեր կան այլ հոդվածներում, պետք է հղում անել նրանց վրա, Աշխարհագրությունը՝ իր հոդվածի վրա, Վանի և Երվանդունիների թագավորությունը՝ իրեն հոդվածների և այսպես շարունակ, բեռնաթափելով մեծ բաժինյները:
Ճիշտ են այն մասնակիցները, որոնք գրել են Մեծ Հայքի մասին...բայց ինչու միայն Մեծ Հայքը. հոդվածում չկա, բայց պետք է լինեին նաև մյուս քաղաքական միավորումների՝ Հայասայի, Իշուվայի, Ալշիի, Արմենիա-Շուպրիայի, Միտանիի, Էթ/ի/ունի, էլ չեն ասում ՆԱԻՐԻ մասին (տես՝ Ն, Ադոնց, էջ 52- 66), որոնք նախորդել և որոնցից սկզբնավորվեց Վանի թագավությունը
Ընդահուր առմամբ բավարար պահանջներ ներկայացնող մեկ՝ ամբողջական հոդված է:
--Ս.Ասմարյան (քննարկում) 13:03, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)=== Նոր Առաջարկություն: === Մի անգամ ևս ընթերցելով ողջ հոդվածը (ամբողջապես), եկա հետևյալ եզրակացությանը, հոդվածի աջ մասում տեղակայված երկու բաժիններն ունեն տեղերի տեղափոխման անհրաժեշտություն, «»Հայաստանի Հանրապետությունը» բաժինը պետք է իջնի ներքը, իսկ երկորդ բաժինը պետք է բարձրանա վերև՝ սկիզբը, վերնագրից անհրաժեշտ է հանել մնացած բառերը և թողնել միայն «ՀԱՅԱՍՏԱՆ» տեղանունը, և ամեն ինչ կընկնի իր տեղը:Պատասխանել

Խորհրդանիշները: խմբագրել

Որպեսզի չստացվի որ հոդվածը ՀՀ մասին է (և հոդվածը կշահի ) հոդվածում ա/. անհրաժեծտ է ավելացնել առանձին «Խորդանիշերի պատկերասրահ» բ/. հանել ՀՀ խորդանիշը, և նոր բաժնում տեղադրել թագավորությունների և հարապետությունների խորհրդանիշները, այդ թվում ՀՀ ր ԼՂ խորդանիշերը:

Հնագիտության մասին: խմբագրել

Անհրաժեշտություն կա գրելու նաև Հայաստանի հնագիտական ձեռք բերումների, մանավանդ Արարատյան դաշտի հայոց մայրաքաղաքների հնագիտական հայտնագործությունների մասին:


Հոդվածը ռուսերեն ասած как раз Հայաստանի Հանրապետության մասին է, բայց Վիքիպեդիայում, ինչպես նաև կարծում եմ այլ հանրագիտարաններում ընդունված է գրել ոչ միայն այդ պետության տարածքում կատարվող իրադարձությունների մասին, այլ նաև այդ պետությունը «կրող» ազգի պատմության մասին....--6AND5 (քննարկում) 14:31, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

This map is not legal.--Samral (քննարկում) 15:12, 23 Հունվարի 2015 (UTC)

Հարևան երկրներ խմբագրել

Արցախի Հանրապետությունը արևելքում թե՞ հարավ-արևելքում--Աշոտ1997 (քննարկում) 13:01, 24 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

հարավ-արևելքում--Հայկ (արաբագետ) 13:57, 24 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Հայաստան - Արցախ խմբագրել

 
քարտեզ

Հայկ, քարտեզում Հայաստանն ու ԼՂՀ-ն մի պետություն չեն, այլ տարբեր գույներով են ներկված, իսկ սահմանն ընդգծված է։ Հայաստանի տեղորոշման քարտեզում էլ նույն քարտեզն է։ Բացի այդ, կարծում եմ նման փոփոխություն անելուց առաջ կարելի էր համայնքի կարծիքը հարցնել։ --Ջեօ 05:45, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

 
քարտեզ-մարտեզ
Եթե առաջնորդվենք միջազգային ճանաչման սկզբունքով, ապա Հայկի գործողությունները իրավաչափ են (բայց). Արցախը ՀՀ տարածք չի հանդիսանում անգամ ՀՀ-ի ու Արցախի կողմից, այդ դեպքում ինչպես մարդամեկի տատն էր ասում՝ նշում ենք որ ի՞նչ անենք: Իսկ մյուս կողմից եթե սպասենք մինչև «վերևներում» Արցախի հարցը կարգավորվի, խիյարը արդեն թարս կբուսնի: Հիմա որպեսզի չստացվի, թե եկել եմ ձեր տոնը փչացնում եմ, մի հատ առաջարկ ներկայացնեմ: Ադրբեջան հոդվածում էլ պետք է Արցախը հանել, այսինքն՝ որևէ կերպ չնշել քարտեզում, որ Ադրբեջանի ու Արցախի միջև որևէ բաժանարար գիծ կա ու երկու քաղաքական միավորն էլ նույն գույնով ներկել:--Գարդմանահայ (քննարկում) 07:13, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Ողջույն բոլորին: Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը (սա էլ քո խաթԵր, Գարդմանահայ ջան  ) 1991 թվականից սկսած երբեք չեն եղել մեկ պետության կազմում, երկրորդ՝ խիստ վիճելի է սահմանների հարցը՝ ԼՂՀ պարագայում, երրորդ, որևէ աղբյուր գոյություն չունի, որտեղ թեկուզ անգամ տարբեր գույներով երկու պետությունները լինեն իրար հետ: Որպեսզի ավելի պարզ լինի, նշեմ, որ նույնն է, ինչ միավորես Հյուսիսային ու Հարավային Կորեան: Ջեօ, եթե միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ներկայիս սահմաններով, ուրեմն համայնքի կարծիքը այստեղ արդեն առաջնային լինել չի կարող: Հայաստանի Հանրաետության գլխավոր օրենքում՝ Սահմանադրության մեջ, նշված է ՀՀ տարածքը, որին նրան ճանաչում են բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնց անդամակցում է ՀՀ-ն: Ու այստեղ քննարկումը շարունակելու իմաստ էլ չկա: Գարդմանահայ ջան, ես նայեցի, եթե չեմ սխալվում, արդեն այդ քարտեզն է Ադրբեջանի պարագայում, ինչպես և Վրաստանն է առանց Օսիայի և Աբխազիայի--Հայկ (արաբագետ) 08:09, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Հայաստան - բայց ո՞ր մեկը խմբագրել

Ողջույն: Քանի որ Հայկը ցանկանում է այս հոդվածը տեսնել ընտրյալ հոդվածների ցանկում, մի քանի ճշտումներ անեմ ինձ համար, որպեսզի կարողանամ իմ ներդրումը ունենալ հադվածի բարելավման գործում: Սկզբի համար մի ճշտող հարց. Հայաստան հոդվածը ո՞ր Հայաստանի մասին է՝ ՀՀ-ի՞, Մեծ Հայքի՞, թե՛ ...:--Գարդմանահայ (քննարկում) 16:37, 24 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Ժամանակակից Հայաստանի, Գարդմանահայ ջան: Ուղղակի կարճ ենք գրում Հայաստան, ոչ թե Հայաստանի Հանրապետություն, որովհետև մյուս բոլոր երկրները այդ ձև են` միայն մեկ անուն:--Հայկ (արաբագետ) 17:53, 24 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Մշակույթ բաժին խմբագրել

Հայկ, ճարտարապետություն բաժինը 8 ժամանակաշրջանի է բաժանվելու՝ դարերով։ Այս փոխածիդ համար եմ ասում։--Լիլիթ (քննարկում) 18:13, 1 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շատ լավ, այդ ժամանակաշրջանները Պատմություն բաժնում ըստ դարերի նշված են, ամեն դեպքում կգրեմ`
  • հին շրջան մ.թ.ա. 9-6, մ.թ.ա. 6-4
  • հելլենիստական շրջան մ.թ.ա. 4-մ.թ. 3
  • վաղ միջնադար 4-8-րդ դդ
  • զարգացած միջնադար 9-14-րդ դդ
  • ուշ միջնադար 15-17-րդ դդ
  • նոր շրջան 18-20-րդ դդ
  • նորագույն/ժամանակակից 20-21-րդ դդ

Այսքանը--Հայկ (արաբագետ) 18:36, 1 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ճարտարապետություն բաժինն ավարտեցի՝ Հայաստան Հանրագիտարանի հիման վրա։ Գամ Երևան, գրադարաններից գրքեր կվերցնեմ, որպեսզի նյութը վերջնականապես մշակեմ՝ հիմնվելով տարբեր աղբյուրների հիման վրա։ Այնուհետև կանցնեմ Մշակույթի մյուս բաժիններին։ Արմինե ջան, այս բաժնի կարմիր հղումները կնայե՞ս։ Միգուցե ունե՞նք հոդվածներ, ես չեմ գտել։ --Լիլիթ (քննարկում) 07:29, 24 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Լիլիթ ջան--Հայկ (արաբագետ) 07:44, 24 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, հղումները մի քիչ «կապտեցին», մնացածն էլ ընթացքում «կկապտեն» :)--Armineaghayan (քննարկում) 08:40, 24 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Մերսի շատ, Արմինե ջան :) --Լիլիթ (քննարկում) 08:42, 24 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Խայտառակ քարտեզ խմբագրել

Ներկա քարտեզը առանց ԼՂՀ առանձին նշման պարզապես խայտառակություն է. կներեք, այլ կերպ չեմ կարող անվանել: Եթե չեմ սխալվում, առաջ ճիշտ քարտեզ էր՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն առանձին գույներով նշված: Կարելի՞ է իմանալ, ինչո՞ւ է փոխվել, ո՞ր քննարկման համաձայն: --Rob (քննարկում) 16:32, 5 Հունվարի 2016 (UTC)

Նմանատիպ ոչ մի քննարկում չեմ տեսել: --Գարիկ (Խաչատրյան) 16:53, 5 Հունվարի 2016 (UTC)
Երկու բաժին վերև, Rob ջան: #Հայաստան - Արցախ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:21, 5 Հունվարի 2016 (UTC)
Տեղորոշման քարտեզների մասին ևս «թարմ» քննարկում ունենք Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր_2015#Հարավային Օսիա, Աբխազիա, ԼՂՀ և այլ վիճելի տարածքներ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:23, 5 Հունվարի 2016 (UTC)
Հայաստանին վերաբերող քարտեզում պետք է նաև ընդգրկվի ԼՂՀ-ն, կարելի է՝ առանձնացված այլ գույնով, բայց ընդգրկվի: Կան ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղը հայաստանին միացնելու մասին: Այդ որոշումը ոչ ոք չի չեղարկել, ուստի ԼՂՀ-ն տարածք է, որի կարգավիճակը դեռևս հստակեցված չէ: Այն կամ անկախ պետություն է լինելու, կամ միանալու է Հայաստանի Հանրապետությանը: Դա պետք է. կրկնում եմ՝ ՊԵՏՔ է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հոդվածի քարտեզի վրա: --Rob (քննարկում) 10:24, 6 Հունվարի 2016 (UTC)
Այն ՉՊԵՏՔ է արտացոլված լինի, կխնդրեմ հուզմունքներին տեղիք չտալ, Հայաստանի Հանրապետության սահմանները չեն ընդգրկում ԼՂՀ-ն, որը ինքնուրույն պետություն է: Հայաստանը չի ներառում ԼՂՀ տարածքը՝ թե իր սահմանադրությամբ, թե ՄԱԿ-ում և այլ կառույցներում գրանցված լինելով: Դրանով Դուք խախտում եք մի քանի նորմեր, որոնցից հերթականը՝ հանրագիտարանը ընթերցողին սխալ ներկայացնելն է: Որակումների կարիքը չկա, մեկ անգամ ևս կարելի է հիշեցնել այն, որ Հայաստան հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, և ոչ Հայկական ԽՍՀ-ին կամ պատմական Հայաստանին, որոնց համար կան առանձին հոդվածներ: Դա Հայաստանի Հանրապետություն անվան կարճ ձևն է, քանի որ աշխարհի 200 երկրների մեծամասնությունը ներկայացվում է մեկ բառով՝ հնարավորինս կարճ տարածված անունով: Ժամանակակից Հայաստանը պատմական Հայաստան չէ, որպեսզի ներառվի Արցախը, և ոչ մի հաստատող փաստաթուղթ՝ կնքված 25-ամյա Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, գոյություն չունի, որ կարող է հաստատել Արցախի ներառումը՝ թեկուզ այլ գույնով--Հայկ (արաբագետ) 10:34, 6 Հունվարի 2016 (UTC)
Երկար-բարակ չվիճելու համար առաջարկում եմ փոխզիջումային տարբերակ: Հայաստանի սահմանները ներկայացնել դե յուրե վիճակով, բայց նույն քարտեզում արտացոլել նաև ԼՂՀ տարածքն առանձին գույնով: --Rob (քննարկում) 13:42, 6 Հունվարի 2016 (UTC)
Դուք առաջարկում եք մի քարտեզ, որը գոյություն չունի: Դա Ձեր անձնական կարծիքն է, որը ոչ մեկի կարծիքին արդեն կես տարուց ավելի է՝ չի համապատասխանում: Ինչու պետք է գնալ փոխզիջման մեկ մասնակցի հետ, ով ունի իր սեփական՝ ոչնչով չհիմնավորված կարծիքը: Ձեր քարտեզը սխալ տեղեկություն է պարունակում, և չպետք է տեղ գտնի հանրագիտարանում: ԼՂՀ-ն առանձին պետություն է, և չպետք է ներառվի Հայաստանի սահմանների մեջ կամ նրան կից, այն պետք է լինի նույն գույնով, ինչ մյուսները:--Հայկ (արաբագետ) 19:54, 6 Հունվարի 2016 (UTC)
«ոչ մեկի կարծիքին արդեն կես տարուց ավելի է՝ չի համապատասխանում». իրո՞ք. իսկ գուցե սա էլ ձե՞ր անձնական կարծիքն է:
«Ձեր քարտեզը սխալ տեղեկություն է պարունակում» չի պարունակում. Հայաստանի Հանրապետությունը նշված է մի գույնով, ԼՂՀ-ն՝ մեկ այլ: Սահմանները պահպանված են: Հաշվի առնելով 1990-ի ընդունված միավորման մասին որոշումը, հաշվի առնելով ԼՂՀ անկախության փաստը, որը ճանաչվում է Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների կոնսենսուսի ուժով, ապա շատ էլ ճիշտ քարտեզ է: Հիմա, ինչ, դուք դեմ եք ԼՂՀ-ն առանձին նշմանը, կողմ եք այն Ադրբեջանի կազմում ընդգրկելո՞ւն --Rob (քննարկում) 20:03, 6 Հունվարի 2016 (UTC)
Սա իմ անձնական կարծիքը չէ, եթե ուշադիր լինեք, քննարկումը եղել է կես տարի առաջ, կարդացել են բազմաթիվ մասնակիցներ, բարելավել հոդվածը, ու ոչ ոք չի փոխել իրականում գոյություն ունեցող քարտեզը: 1990 թվականին ընդունված որոշումը երբեք չի կարող հիմք դառնալ մեզ համար, քանի որ դե ֆակտո և դե յուրե այլ պետություններ են եղել 1990 թվականին: Նույնիսկ եթե դա ձեզ համար հիմք է, ապա տվյալ քարտեզը չի արտացոլում նույնիսկ 1990 թվականի որոշումը. վերջինով նախատեսված էր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանների միավորում, ոչ թե 1994 թվականի դրությամբ ազատագրված տարածքների. Դուք ինքներդ հակասում եք Ձեզ: Իսկ իմ բառերը շեղել պետք չէ. ես չեմ ասել, որ ԼՂՀ-ն պետք է լինի Ադրբեջանի սահմանների մեջ, հստակ գրել եմ, որ պետք է լինի առանձին ու այն գույնով, ինչ մյուսները: Այսքանով իմ մասով քննարկումն ավարտում եմ, և կմիանամ այն ժամանակ, երբ հնչեն այլ մասնակիցների կարծիքներ--Հայկ (արաբագետ) 20:13, 6 Հունվարի 2016 (UTC)
Ես առաջարկում եմ փոխզիջումային տարբերակ, որը կարող է կարգավորել հարցը: Չեմ հասկանում, ինչո՞ւ այն ձեզ համար ընդունելի չէ: Խնդրում եմ փաստարկներ ներկայացնել: --Rob (քննարկում) 20:07, 6 Հունվարի 2016 (UTC)
Փաստարկներ ես Ձեզ ներկայացրի, իսկ Դուք շարունակում եք ստիպել Ձեր կարծիքը, որը որևէ փաստաթղթով հիմնավորված չէ, երբ լինեն այլ մասնակիցներ, ովքեր նույնպես դեմ կլինեն և կներկայացնեն փաստաթղթեր, կարելի է քննարկել փոխզիջման տարբերակը--Հայկ (արաբագետ) 20:16, 6 Հունվարի 2016 (UTC)
ահա վիճարկվող քարտեզը. խնդրում եմ, ցույց տվեք դրա վրա ԼՂՀ սահմանները: Չկան: Ո՛չ «դե յուրե», ո՛չ «դե ֆակտո»: ԼՂՀ-ն վիճարկվող քարտեզում նշված է Ադրբեջանի կազմի մեջ: Իմ՝ որպես Վիքիպեդիայի խմբագրի համար սա ընդունելի չէ: Ներկայացրեցի, թե ինչու: Փոխզիջումային տարբերակ առաջարկեցի. Չեմ ասում Հայաստանի մեջ ընդգրկել ԼՂՀ-ն, այլ առաջարկում եմ պարզապես այլ պետությունների պես քարտեզի վրա նշել ԼՂՀ-ի սահմանները, ու գուցե նաև որոշ երանգ տալ՝ Հայաստանի գույնին մոտ: Դուք շարունակում եք անտեսել իմ փաստարկները, մերժել փոխզիջումը և պնդել վիճարկվող քարտեզի վրա: Ասելիք այլևս չունեմ: Կսպասեմ այլ մասնակիցների արձագանքին: --Rob (քննարկում) 20:30, 6 Հունվարի 2016 (UTC)
Ես չէի նկատել, որ ԼՂՀ սահմանը չկա, այն պետք է նշվի, դա իմ սխալն էր: Սակայն պետությունը ինքը որևէ երանգ չպետք է ունենա, պետք է լինի այնպես, ինչպես Հայաստանի բոլոր 5 հարևան երկրները: Փոխզիջումային միակ տարբերակը, իմ կարծիքով, այս քարտեզի վրա ԼՂՀ սահմանը գծելն է: Դա իրականությանը գոնե դե ֆակտո համապատասխանում է: Իսկ ներկա քարտեզը պարզապես նկարչություն է, ոչ մի հստակ սահման գծված չէ, ոչ ԼՂՀ-ի, ոչ ՀՀ-ի: Նույնիսկ թվում է թե՝ Ջավախքը ՀՀ-ի մեջ է, այնքան շեղ են ներկել: Իսկ որպեսզի հակահայկական կամ ադրբեջանամետ երանգներ իսպառ չնկատվեն իմ՝ որպես խմբագրի անձի հանդեպ, առաջարկում եմ կարդալ վերջին խմբագրվող հոդվածներս (Արցախի ազատագրական պայքար (1724-1731), Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին)--Հայկ (արաբագետ) 20:35, 6 Հունվարի 2016 (UTC)
Այնուամենայնիվ, հակված եմ ԼՂՀ տարածքը Հայաստանին մոտիկ գույնով առանձնացնելուն: ԼՂՀ-ն այն երկիրն է, որտեղ շրջանառության մեջ է հայկական դրամը, մայրենի լեզուն հայերենն է, որը ամենաբարձր մակարդակով ինտեգրված է Հայաստանի Հանրապետությանը, որի միասնությունը Հայաստանի հետ բոլոր պաշտոնական մակարդակներով շեշտվում է: Գոյություն ունեն վերամիավորման մասին որոշումներ, որոնք ոչ միայն չեղյալ չեն հայտարարվել, այլ ընդհակառակը՝ շարունակաբար վերահաստատվում են պաշտոնական հայտարարություններով և օրենսդրական ակտերով: Ինչո՞ւ մենք չպետք է հաշվի առնենք այդ հանգամանքները: --Rob (քննարկում) 20:48, 6 Հունվարի 2016 (UTC)
Ու ամենակարևորը, որ մոռացա նշել՝ ԼՂՀ հայերին տրվում է նույն՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ու սահման ԼՂՀ և ՀՀ-ի միջև պարզապես գոյություն չունի: --Rob (քննարկում) 21:04, 6 Հունվարի 2016 (UTC)
Ես կողմ եմ Արցախն առանց Հայաստանի՝ այսինքն անկախ պետություն ներկայացնելուն՝ Հայկի ասած պատճառով։ Ադրբեջանի դեպքում կարելի է օգտագործել այս քարտեզը կամ գտնել առանց Արցախի տարբերակ (ես չկարողացա գտնել)։
 
--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:21, 6 Հունվարի 2016 (UTC)
Ադրբեջանի դեպքում օգտագործվում է ճիշտ քարտեզ՝ ահա սա: --Rob (քննարկում) 21:28, 6 Հունվարի 2016 (UTC)
Ի դեպ. ահա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում տեղադրված Հայաստանի Ազգային ատլաս ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հրատարակությունը: Այնտեղ ևս ՀՀ և ԼՂՀ-ն նշված են միօրինակ գույներով: --Rob (քննարկում) 21:34, 6 Հունվարի 2016 (UTC)
Իմ՝ ոչ մասնագետիս կարծիքով պետք է ընտրել չեզոք տարբերակ, չպետք է ներառել ԼՂՀ-ն ՀՀ-ի կազմում, քանի որ ԼՂՀ-ի կարգավիճակը դեռ որոշված չէ, բացի այդ ԼՂՀ-նն չճանաչված պետություն է՝ առանձին կառավարման համակարգով: Ուստի ԼՂՀ-ի սահմանները պետք է ուրվագծվեն չեզոք գույնով:--[[Մասնակից:Արամ Սողոմոնյ--Դավիթ () 20:14, 14 Հունվարի 2016 (UTC)ան|Արամ]] քննարկում 22:00, 6 Հունվարի 2016 (UTC)
Հայկ, ողջույն։ Խնդրում եմ չփոխել քարտեզն առանց քննարկման։ Դուք նոր տարբերակում ավելացրել եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները, այո դա նախորդի համեմատ բարելավում է, սակայն շարունակում եմ պնդել, որ ներկա դրությամբ ԼՂՀ–ն և իրավական տեսանկյունից (ՀՀ սահմանադրություն, Հայաստանի անկախության մասին հռչակագիր և այլն) ու փաստացի` բոլոր ոլորտներում ինգտեգրված է ՀՀ–ի հետ և այդ փաստը մենք պետք է հաշվի առնենք։ Մասնավորապես առաջարկում եմ ԼՂՀ տարածքը նշել Հայաստանի պես կանաչ գույնով, կամ էլ կանաչի երանգով։ Հարգանքով` --Rob (քննարկում) 08:34, 14 Հունվարի 2016 (UTC)
Rob ջան, ՀՀ սահմանադրություն ո՞ր հոդվածը նկատի ունես:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:52, 14 Հունվարի 2016 (UTC)
Հենց պրեամբուլան` «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները...» որից էլ գնում ենք «Հայաստանի անկախության մասին հռչակագրի»` պրեամբուլա` «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` ...կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,»։ Վերոնշյալ բոլոր դրույթները գործող են ու բավարար ՀՀ–ն և ներկայիս ԼՂՀ փաստացի տարածքը նույն կամ երկու երանգային գույներով նշելու համար։ --Rob (քննարկում) 11:09, 14 Հունվարի 2016 (UTC)
Rob, չեք կարծում որ արդեն բավական է? Որքան պետք է հետ շրջեք իմ խմբագրումները? Լեռնային Ղարաբաղի սահմանն էիք առաջարկում, դրվեց, էլ ինչ խնդիր կա? Ձեր կարծիքն ունեք, որը հիմնված չէ ոչ մի գործող փաստաթղթի վրա, ու Ձեր կարծիքը ստիպում եք բոլորիս: Որքան մասնակից պետք է գրի, որ դեմ է, որ Դուք այլևս չշարունակեք? Միայն Ձեր կարծիքով չեք կարող հոդվածներ գրել, և Ձեր առաջարկը չեք կարող ստիպել բոլորիս: ԼՂՀ-ն առանձին պետություն է և վերջ, դա Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի որևէ փաստաթղթով, ու մեկ անգամ էլ նշեմ, ՀԽՍՀ հռչակագիրը ուժ չունի ՀՀ վրա, եթե նույնիսկ ունենար էլ, ապա այնտեղ նշված է ոչ թե ԼՂՀ` 14 հազար քառակուսիով, այլ ԼՂԻՄ ու Շահումյանին` 5100 քառակուսիով: Պատմությունը ու փաստաթղթերը հանուն սեփական զգացմունքների կեղծել պետք չէ, սա հանրագիտարան է ու պետք է զետեղվի հստակ ինֆորմացիա: Դավիթ ջան, ես քեզ խնդրում եմ միջամտես այս հարցին, Ջեօ-ին խնդրեցի` բայց հարցը որևէ լուծում չստացավ[1]:--Հայկ (արաբագետ) 15:50, 14 Հունվարի 2016 (UTC)
Հայկ, ես թեմայից 0-ական գիտելիք ունեմ, ոչինչ չեմ հասկանում ու չեմ էլ կարծում, թե ճիշտ կգործեմ: Ադմինների տախտակում գրել ես, թող ավելի շատ պատմությունից գլուխ հանող ինչ-որ մեկն արձագանքի: --Դավիթ () 20:14, 14 Հունվարի 2016 (UTC)
Պատմության հարց այստեղ ընդհանրապես չկա, Դավիթ ջան, այստեղ ընդամենը սահմանների հարցն է, Հայաստանի սահմանների մեջ Արցախը չի մտնում, ոչ մի ավել բան--Հայկ (արաբագետ) 06:48, 15 Հունվարի 2016 (UTC)
«Ձեր կարծիքն ունեք, որը հիմնված չէ ոչ մի գործող փաստաթղթի վրա...»։ Այսինքն, ՀՀ սահմանադրությունը և Հայաստանի անկախության մասին հռչակագիրը գործող փաստաթղթեր չե՞ն։ «ՀԽՍՀ հռչակագիրը ուժ չունի ՀՀ վրա»։ Ունի, քանի որ դրան է հղվում գործող ՀՀ սահմանադրությունը։ «եթե նույնիսկ ունենար էլ, ապա այնտեղ նշված է ոչ թե ԼՂՀ` 14 հազար քառակուսիով, այլ ԼՂԻՄ ու Շահումյանին` 5100 քառակուսիով»: Դրա հետ համաձայն եմ, բայց քանի որ դե ֆակտո սահմանները փոխվել են, ապա հենց դրանք էլ պետք է նշվեն որպես Հայաստանի մաս։ Բայց ԼՂՀ–ն մեզ համար պարզապես ինչ որ անկապ պետություն չէ, թեկուզ հարևան, այլ ՀՀ–ի հետ ինտեգրված միասնություն։ Դա պետք է ֆիքսվի քարտեզի վրա։ Օրինակ, այցելեք ԼՂՀ խորհրդարանի էջը և տեսեք քանի հատ օրենք է գործում, որոնցով ՀՀ օրենսդրությունը կիրառության մեջ է մտցվել ԼՂՀ–ում։ Կարդացեք ԼՂՀ սահմանադրությունը, որտեղ ֆիքսված է որ պետական լեզուն հայերենն է ու ԼՂՀ–ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունն արցախահայության հոգևոր կյանքում»։ Այս բոլոր փաստերը մենք չենք կարող հաշվի չառնել։ ԼՂՀ–ն մեզ համար Վրաստանի, Ռուսաստանի, կամ ասենք Բուրկինա–Ֆասոյի պետ մի պետություն չէ։ «Միայն Ձեր կարծիքով չեք կարող հոդվածներ գրել, և Ձեր առաջարկը չեք կարող ստիպել բոլորիս»: Նույնը կարելի է ասել նաև ձեր կարծիքի մասին. առ այս պահը միայն ձեր և իմ կարծիքն է այս հարցի շուրջ հստակ արտահայտված, այսպես որ մենք համարժեք հարթությունների վրա ենք գտնվում, պետք չէ ձեր անձնական կարծիքը անհիմն վեր դասել իմ կածիքին։ Դուք էլ, ինչքան ինձ հայտնի է, միջազգային իրավունքի մասնագետ չեք, այլ արաբագետ եք, ես էլ` պատմաբան. համոզված եմ, եթե միջազգային իրավունքի մասնագետ լինեիք, շատ ավելի շգույշ կլինեիք այս հարցում։ --Rob (քննարկում) 07:34, 15 Հունվարի 2016 (UTC)
Իմ կողմից առաջարկված փոխզիջումային տարբերակն ուժի մեջ է` ֆիքսել ԼՂՀ տարածքը կանաչի երանգային գույնով։ --Rob (քննարկում) 07:36, 15 Հունվարի 2016 (UTC)
ՀՀ սահմանադրությունը և Հայաստանի անկախության մասին հռչակագիրը գործող փաստաթղթեր են, բայց դրանցում չի նշվում, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս է: Սա Հայաստանի Հանրապետության մասին է ու ոչ հայկական պետությունների. նույն տրամաբանությամբ կարող եք Հյուսիսային Օսիան կցել Հարավայինին, կամ Մոլդովան Ռումինիային և շատ այլ օրինակներ: Դե ֆակտո սահմանները ու դե յուրե սահմանները խախտում եք, ու դա չի կարող արդարացի լինել: Առավելագույնը, որ կարող է լինել արդարացված, ԼՂՀ սահմանի գծումն է: Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև վերևում ևս երկու հոգու: Նույն տրամաբանությունը գործում է նաև այլ վիքիպեդիաներում, որտեղ արդեն Դուք ոչինչ չեք կարող փոխել, իսկ սա կամայական հարթակ չէ, պետք է լինի նույն օրենքով ու կանոնով, ինչ մյուսները: Ինչ վերաբերում է իմ ու Ձեր մասնագիտությունները նշելուն, այո, արաբագետ եմ, պատմաբան չեմ, բայց պատմության մասին բավական ներդրում ունեմ արած, որովհետև այդ ոլորտը մեկուկես-երկու տարի առաջ գրեթե զրոյական վիճակում էր, արաբական թեման թողել եմ ու զբաղվել այդ բացը լրացնելով, և ինչ?--Հայկ (արաբագետ) 07:56, 15 Հունվարի 2016 (UTC)
Մի քիչ փորփրեցի համացանցում` հարցի վերաբերյալ տեսակետները։ Ահա մեջբերում միջազգային հեղինակավոր` Քրայզիս գրուպի` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը նվիրված զեկուցումից 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԽՍՀ Գերագույն Խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհուրդն ընդունեցին համատեղ որոշում «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Չնայած հետագայում Լեռնային Ղարաբաղի Խորհուրդը հայտարարեց անկախության այլ ոչ միավորման մասին, այդ որոշումը դեռեւս չեղյալ չի համարվել (էջ 5)։ --Rob (քննարկում) 08:00, 15 Հունվարի 2016 (UTC)
«Դե ֆակտո սահմանները ու դե յուրե սահմանները խախտում եք, ու դա չի կարող արդարացի լինել»: Իսկ ո՞վ է ասել, որ ժամանակակից աշխարհում դե ֆակտոն և դե յուրեն ինչ–որ տեղ ֆիքսված օբյեկտիվ իրողություններ են, որոնք ոչ ոք իրավունք չունի խախտել։ Ընդհակառակը, այդ առումով միջազգային իրավունքը շատ ճկուն է, գոյություն չունեն մեկընդմիշտ «միջազգայնորեն ճանաչված սահմաններ»։ Թեկուզ միայն Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի ճանաչումները, Ղրիմի բռնակցումը դա են վկայում։ «Նույն տրամաբանությունը գործում է նաև այլ վիքիպեդիաներում, որտեղ արդեն Դուք ոչինչ չեք կարող փոխել, իսկ սա կամայական հարթակ չէ, պետք է լինի նույն օրենքով ու կանոնով, ինչ մյուսները»: Յա, իրո՞ք. ինչքան ինձ հայտնի է յուրաքանչյուր հարթակ ինքնիշխան է որոշում բովանդակությունը, կաշկանդված չէ այլ լեզուներով Վիքիպեդիաների բովանդակությամբ։ Սա Վիքիպեդիայի հիմնարար սկզբունք է, շատ ափսոս, որ ձեզ` որպես փորձառու խմբագրի, այն հայտնի չէ։ «Ինչ վերաբերում է իմ ու Ձեր մասնագիտությունները նշելուն» նշեցի միայն մի պատճառով` որովետև ձեր կողմից իմ` ոչ մասնագետ լինելը որպես փաստարկ էր բերվում։... --Rob (քննարկում) 08:08, 15 Հունվարի 2016 (UTC)
«բայց պատմության մասին բավական ներդրում ունեմ արած, որովհետև այդ ոլորտը մեկուկես-երկու տարի առաջ գրեթե զրոյական վիճակում էր, արաբական թեման թողել եմ ու զբաղվել այդ բացը լրացնելով, և ինչ?». ոչինչ. շատ ապրեք ձեր ներդրման համար, բայց կարծում եմ, որ դուք գիտակցում եք, որ վիքիպեդիայում ձեր աշխատանքով դուք ինձ լավություն չեք անում, չէ՞, ու դա փաստարկ չէ այս բանավեչում ;) --Rob (քննարկում) 08:14, 15 Հունվարի 2016 (UTC)
Իրոք, Ռոբ, հավատացեք որ իրոք: Ես զարմանում եմ, թե նման խոսելաոճը որ կանոնով է Ձեզ թույլատրվում: Պատասխանելիս խնդրում եմ ցույց տաք նաև այն տողը, որտեղ ես նշել եմ որ Դուք ոչ մասնագետ եք: Իսկ ինչ վերաբերում է իմ ներդրմանը, ապա դա Ձեր ասվածի շարունակությունն էր, որ թե դրոշակի պարզում: --Հայկ (արաբագետ) 08:24, 15 Հունվարի 2016 (UTC)

Որն է Հայաստանի ամենացածրադիր կետը խմբագրել

Հոդվածի "աշխարհագրություն" բաժնի "լեռնագրություն" ենթաբաժնում գրված է, որ Հայաստանի ամենացածր կետն է Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ: Մինչ դեռ, ինչպես ցույց է տալիս Google Earth ծրագիրը, դա այդպես չէ: Դեբեդի հոտվում, Վրաստանի սահմանին, ամենացածր կետում, բարձրությունը 382 մետր է, իսկ Իրանի սահմանին, Արաքսի ափի ամենացածր կետում 375 մետր: Նայեք, ստուգեք և համոզվեք..))

Հիմա դա հիմք ընդունելով արդյոք կարելի է փոխել գրվածը հոդվածի մեջ? Ի դեպ, նույնը վերաբերվում է Հայաստանի լեռնագրություն հոդվածին, որտեղ որ նույն բան է գրված, առ այն որ Դեբեդի հոտվում է գտնվում Հայաստանի ամենացածրադիր կետը: Hayk S (քննարկում) 09:12, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Hayk S ջան, շատ շնորհակալ եմ դիտարկման և մեկնաբանության համար։ Կարծում եմ՝ գուգլն այստեղ որոշիչ դեր չի կարող կատարել։ Պետք է փնտրել վստահելի և մասնագիտական աղբյուրներ և հիմնվել դրանց վրա։ --@ջեօ (քնն․) 09:25, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Դե հիմա տեսականորեն հնարավոր է որ մինչ այժմ արված բոլոր մասնագիտական չափումները սխալ են դուրս եկել և հիմա, ի շնորհիվ Google Earth-ի, մենք նոր աշխարհագրական բացահայտում ենք անում մեր երկրի վերավերյալ: :)
Ես, նայեցի. թե armstat-ում՝ http://www.armstat.am/file/article/marz_09_1.pdf և թե նախագահական կայքում՝ http://www.president.am/hy/general-information/ , գրված է որ հենց Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում է գտնվում Հայաստանի ամենացածր կետը` 375 մ: Այսինքն, պաշտոնապես իրոք դա այդպես է ընդունված, սակայն արի ու տես որ Google Earth-ը այլ բան է ցույց տալիս: Իսկ այդ ծրագիրը դժվար է այդքան մեծ շեղումներ տա, ի դեմս 7 մետրի: Hayk S (քննարկում) 09:43, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Արմեն Սարգսյան խմբագրել

Ժամանակն է փոփոխել հոդվածը, Արմեն Սարգսյանը այլևս նոր նախագահն է: 217.76.1.22 11:13, 9 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

  Արված է--Ավետիսյան91 (քննարկում) 11:19, 9 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Ավելացնեմ նաև, որ Կարեն Կարապետյանը այլևս վարչապետ չէ - [2]: 217.76.1.22 12:48, 9 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Կարապետյանը այլևս վարչապետ չի հանդիսանում, նշանակվել է Սարգսյանը: 217.76.1.22 05:22, 18 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Դրոշի գույները խմբագրել

Բարի օր, ժողովուրդ։ Ըստ սահմանադրության հոդված 13֊ի «Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` հորիզոնական հավասար շերտերով:» աղբյուրը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1 : Ծիրանագույնը որտեղի՞ց ա գալիս։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Կարեն Թոխաթյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

ճիշտ եք նկատել, ուղղեցի: --ERJANIK (քննարկում) 05:51, 12 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել

ձայնագրության մասին խմբագրել

Բարև ձեզ: «Հայաստան» բառահոդվածի ձայնային ֆայլում (սեպտ. 15, 2016) սխալ կա` Գտնվում է Առաջավոր Ասիայի[5][6] հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Պետք էլ լինի հյուսիս-արևելքում: Խնդրում եմ ուղղել, երբ հնարավոր լինի: Շնորհակալ եմ: Կարեն Թոխաթյան (քննարկում)

Հայաստանը սահմանվածա Արևելյան Եվրոպա խմբագրել

Ես ունեմ տեղեկություններ անգլերեն որտեղ ասվումա Հայաստանը Արևելյան Եվրոպա Եվրոպայի կառույցների կողմից և միջազգային կազմակերպությունների կողմից (Շվեյցարիայի ԱՄՆ)։ Սա աշխարհաքաղաքականորեն չէ։ Եվրոպայի խորհրդի կայքում խոսվումա օրինակ ամբողջ Եվրոպա մայրցամաքի մասին իսկ Institute Of Security Development Policy by European Union- ից ասվումա որ European Institutions were gradually EXPANDING into central and EASTERN EUROPE somewhat reluctantly going as far as DEFINING the SOUTH CAUCASUS as a part of Europe.

P.S. EUROPEAN INSTITUTIONS ARE DEFINING THE EUROPE AND DEFINED SOUTH CAUCASUS AS PART OF EUROPE

(INSTITUTE Of SECURITY DEVELOPMENT POLICY by European Union) EUROPEAN INSTITUTIONS were gradually EXPANDING into central and EASTERN EUROPE somewhat reluctantly going as far as DEFINING the SOUTH CAUCASUS as a part of Europe. https://isdp.eu/publication/kazakhstan-europe-why-not/

Ստեղից հասկանում եմ որ Եվրոպա մայրցամաքը իրանց է պատկանում ու իրանք են սահմանում։ Եթե իրանք սահմանել են ամբողջ Եվրոպա սկսած Արևմտյան Հարավային Հյուսիսային Կենտրոնականը ու Հարավային Կովկասը էտ դեպքում ոնց կարանք հերքենք դա։ Դա տրամաբանական չի չընդունելը

Ես անգլերեն էջի համար եմ առանձնացրել դրա համար չեմ թարգմանել հայերեն։ Հուսով եմ կվերանայեք

Some verse from the organisation, IUCN INTERNATIONAL UNION FOR CONSERVATION of NATURE, SWITZERLAND)

In EUROPE, the CAUCASUS and Central Asia, the Bonn Challenge is supported under ECCA30, which aims at bringing 30 million hectares of degraded and deforested land into restoration by 2030. In 2018, Armenia, Georgia, Kazakhstan, Kyrgyzstan, Tajikistan and Uzbekistan pledged to restore over 2.5 million ha of forest landscape under the Bonn Challenge by 2030, followed by Azerbaijan joining with the pledge of 270,000 ha and Scotland with a pledge of 170,000 by 2030. With the new pledges, the FLR will be effectively implemented in the Eastern Europe and Central Asia surpassing the total of 4.4 million ha today.... https://www.iucn.org/news/eastern-europe-and-central-asia/202110/bonn-challengeecca30-initiative-welcomes-three-new-pledges-region 

Սա քաղաքական կազմակերպություն չէ


(UNITED NATIONS, USA) The Regional Montreal Protocol Network for Europe & Central Asia (ECA network) includes 11 developing countries which spread from Central Asia and the Caucasus to the Balkans: Albania, Armenia, Bosnia and Herzegovina, Georgia, Kyrgyzstan, North Macedonia, Republic of Moldova, Montenegro, Serbia, Türkiye and Turkmenistan.... https://www.unep.org/ozonaction/networks/europe-central-asia

P.S. here is clear says Europe & Central Asia where the Caucasus and Balkans are not Central Asia which means it's Europe. Turkey they mean probably for that tiny part which is in Europe


(Some verse from the organisation, INTERNATIONAL UNION FOR CONSERVATION OF NATURE,  SWITZERLAND) IUCN welcomes two new members in EASTERN EUROPE and Central Asia.

ArAves, a member-based conservation organisation from Armenia and the Urban Research Institute from Albania have joined IUCN, the world’s largest global environmental network. We wish them a warm welcome and look forward to their engagement and contributions! https://www.iucn.org/news/eastern-europe-and-central-asia/202204/iucn-welcomes-two-new-members-eastern-europe-and-central-asia

(Some verse from the organisation, ILO INTERNATIONAL LABOUR ORGANIZATION, SWITZERLAND)

Towards Policies Tackling the Current Youth Employment Challenges in Eastern Europe and Central Asia The peer review process involved constituents representing nine countries from Eastern Europe and Central Asia: Armenia, Azerbaijan, Georgia, Kazakhstan, Kyrgyzstan, the Russian Federation, Tajikistan, Turkmenistan and Uzbekistan... https://www.ilo.org/moscow/office/lang--en/index.htm


(FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS) (FAO Regional Office for EUROPE and Central Asia, ITALY) A study tour brought representatives of Armenia, Kyrgyzstan, and North Macedonia to Hungary to learn about improving their seed systems. The visit on 16–20 May constituted part of an FAO project aiming to enhance climate resilience in agriculture... https://www.fao.org/europe/news/detail-news/en/c/1538875/


(PEW RESEARCH CENTER, USA) Religious Belief and National Belonging in Central and EASTERN EUROPE.

Here is showing Armenia Georgia https://www.pewresearch.org/religion/2017/05/10/religious-belief-and-national-belonging-in-central-and-eastern-europe/


European Union - REGION

Eastern Europe

Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, The Republic of Moldova and Ukraine are European countries not part of the EU https://www.eeas.europa.eu/eeas/eastern-europe_en


(EUROPEAN COUNCIL STATEMENT WHERE IT MENTIONED THE PHRASE "ALL EUROPEAN COUNTRIES" TALKS ABOUT ALL EUROPE - FRANCE) During its 50 years' activity the organisation has deepened and spread its field of action throughout the WHOLE CONTINENT. in a few years make all EUROPE as free and happy as Switzerland is today. We must build a kind of United States of Europe". the CoE Secretary General stated that the Council was the only organisation capable of encompassing ALL THE COUNTRIES of EUROPE, once they had adopted democratic rules. https://www.coe.int/en/web/yerevan/the-coe/about-coe/overview

Ստեղից պետքա որ պարզ լինի որ խոսվումա ամբողջ Եվրոպա մայրցամաքի մասին ու Հայաստանը Եվրոպական Խորհրդարանի մեջա։ Բացի այդ նրանք ունենք պաշտոնական փաստաթուղթ որում ասվումա Հայաստանը Եվրոպական երկիրա ու Եվրոպայի խորհրդը ունի կանոն որ պետքա լինես մասամբ կամ ամբողջությամբ Եվրոպայի մեջ որ լինես Եվրախորհրդի անդամ

Here is other prove by EUROPEAN COUNCIL, FRANCE ) about Armenian nation. Armenia, as a nation, whose EUROPEAN IDENTITY has been defined and shaped by common values, ideals and heritage, confidently took this responsibility and did its best in streamlining joint activities of member States to further strengthen and advance human rights, rule of law and democracy on the continent. For the last six months, Armenia was at the forefront of the Council of Europe’s common efforts to contribute to democratic development of Europe... https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805c7131

Հուսով եմ հասկանալիա։ Անգլերենով չեն ուզում համառորեն ընդունել այս փաստերը քանի որ Հայաստանը չի կարող լինել Ասիա։ Catperson1 (քննարկում) 19:25, 24 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել

Հայաստանի քարտեզը խմբագրել

Խնդրում եմ բացատրել, ինչ իրավական փաստերի վրա է հիմնված որոշումը տեղադրել մի քարտեզ, որը տեսնելիս առաջանում է տպավորություն․ որ ՀՀ-ն ունի տարածքային հավակնություն Արցախի Հանրապետության/Ադրբեջանի տարածքների վրա։ Խնդրում եմ պատասխանել այն հարցին, թե սա ո՞ւմ որոշումն է և ինչու է քարտեզը հաստատված առանց քննարկման։ Ես վստահ եմ, որ ՀՀ-ն քարտեզի վրա պետք է ընդգրկված լինեն տարածքները ըստ ՀՀ Սահմանադրությանը, այլապես սա ինչ-որ մեկի երևակայություն է։

185.176.120.38 06:14, 15 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հայաստանի նշանաբանը խմբագրել

«Հայաստան» հոդվածում գրված է որ Հայաստանի նշանաբանը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» է։ Սակայն չկա որևէ աղբյուր այդ պնդման համար։ Մենք ունեցել ենք Մեկ ազգ, մեկ մշակույթ հիմնադրամը որը հիմնադրել է Ռոբերտ Քոչարյանը և ղեկավարել է Հրանուշ Հակոբյանը 2004-ից 2011-ը։ Դրանից բացի ոչ մի ուրիշ հիշատակում չկա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նշանաբանի վերաբերյալ։ Հայաստանի առաջին հանրապետության նշանաբանը եղել է «մեկ ազգ, մեկ հայրենիք»։ Հաշվի առնելով որ չկա ոչ մի աղբյուր առաջարկում եմ հեռացնել այն, կամ գոնե հետ գնալ առաջին հանրապետության «մեկ ազգ, մեկ հայրենիք» նշանաբանին։ -Սահակ (քննարկում) 14:43, 4 Մարտի 2024 (UTC)Պատասխանել

Հիմնադրում և անկախացում խմբագրել

Հայաստանի տեղեկաքարտի «Հիմնադրում և անկախացում» բաժինը առաջարկում եմ ձևավորել Հունաստանի պես։ Հունաստանը Հայաստանի պես հին պատմություն ունի սակայն տեղեկաքարտում դրել են Օսմանյան կայսրությունից անկախացումը որպես ժամանակակից Հունաստանի հիմնադրում։ Տեղեկաքարտը հղում է տալիս դեպի Հունաստանի պատմություն հոդվածը որտեղ հնարավոր է ծանոթանալ հին հունաստանի պատմության հետ։ Հայաստանի ժամանակակից պետությունը նույնպես հիմնադրվել է օսմանյան կայսրությունից անկախություն հռչակելով (Հայաստանի առաջին հանրապետություն)։ Այսինքն առաջարկում եմ ունենալ "Հայաստանի առաջին հանրապետություն", Խորհրդային Հայաստան, և անկախության վերականգնում։ Նույնպես դնելով հղում դեպի Հայոց պատմություն հնադարյան ու միջնադարյան պատմության հետ ծանոթանալու համար։ Իսրայելը նույնպես լավ օրինակ է, լինելով հնադարյան երկիր իրենց հիմնադրման թիվը դրել են 1948։

Ներկա տարբերակը նախ այնքան երկար է, որ Սովետական Հայաստանը ու 1991 անկախությունը տեղ չեն անում տեղեկաքարտում։ Երկրորդը, դնելով «Հայկ և Բելի» առասպելական տարեթվերը որպես Հայաստանի «հիմնադրում» անլուրջ տպավորություն է թողնում մեր երկրի նկատմամբ։ -Սահակ (քննարկում) 02:23, 12 Մարտի 2024 (UTC)Պատասխանել

Return to "Հայաստան" page.