Հայաստանն օլիմպիական խաղերում

Հայաստանն օլիմպիական խաղերում տարբեր տարիների ներկայացրել են հիմնականում հայ և ռուս մարզիկներ։ Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից։ 1952-1988 թվականներին. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992 թվականին նախկին խորհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո։ 1996 թվականից սկսած հայաստանցի մարզիկներն օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Ընդհանուր հաշվով Խորհրդային Հայաստանը (ԽՍՀՄ կազմում), ԱՊՀ և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճել են չեմպիոնի 33 ոսկե մեդալ, 16 մարզիկներ ձեռք են բերել 23 արծաթե մեդալ, 16 մարզիկներ արժանացել են 20 բրոնզե մեդալ (2003 թվականի տվյալներով)[1][2]

Հայաստանը Օլիմպիական խաղերում

Հայաստանի դրոշ
ԱՕԿ կոդ  ARM
ԱՕԿ Հայաստանի օլիմպիական կոմիտե
Կայքwww.armnoc.am
Օլիմպիական պատմություն
Ամառային խաղեր
Ձմեռային խաղեր
Այլ երկրների կազմում
Ռուսական կայսրություն (1900–1912)
Խորհրդային Միություն (1952–1988)
Միացյալ թիմ (1992)

2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։

Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին սկսել են մասնակցել 1912 թվականին կայացած 5-րդ խաղերից։

Պատմական խմբագրել

Ըստ հայ մատենագրության՝ առաջին հայը, ով մասնակցել է խաղերին, եղել է Տրդատ Առաջին թագավորը՝ Արշակունիների արքայատոհմից։

Հայ պատմաբան Մովսես Խորենացու շնորհիվ է հայտնի, որ օլիմպիական չեմպիոն դարձած առաջին հայը եղել է Տրդատ III Արշակունին, ով հաղթել է 281 թվականի Օլիմպիական խաղերում։

393 թվականին Հունաստանում հայոց Արշակունի թագավոր՝ Վարազդատը կռփամարտի մրցումներում հաղթել է և նրա անունը դրոշմվել է մարմարյա սալին՝ որպես վերջին օլիմպիադայի հաղթանակող[3]։

Մեդալների աղյուսակներ խմբագրել

Ամառային խաղերի մեդալներ խմբագրել

Խաղեր Մարզիկներ Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը Դիրք
1952–1988 Որպես ԽՍՀՄ հավաքականի մաս
  Բարսելոնա 1992 որպես Միավորված հավաքականի մաս
  Ատլանտա 1996 32 1 1 0 2 45
  Սիդնեյ 2000 25 0 0 1 1 71
  Աթենք 2004 18 0 0 0 0 -
  Պեկին 2008 25 0 0 6 6 78
  Լոնդոն 2012 25 0 1 2 3 60
  Ռիո դե Ժանեյրո 2016 33 1 3 0 4 36
  Տոկիո 2020
Ընդամենը 2 5 9 16 86

Մեդալները ըստ ձմեռային խաղերի խմբագրել

Խաղեր Մարզիկներ Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը Դիրք
1952–1988 Որպես ԽՍՀՄ հավաքականի մաս
  Ալբերվիլ 1992 որպես Միավորված հավաքականի մաս
  Լիլիհամեր 1994 2 0 0 0 0 -
  Նագանո 1998 7 0 0 0 0 -
  Սոլթ Լեյք Սիթի 2002 9 0 0 0 0 -
  Թուրին 2006 5 0 0 0 0 -
  Վանկուվեր 2010 4 0 0 0 0 -
  Սոչի 2014 4 0 0 0 0 -
Ընդամենը 0 0 0 0 -

Մեդալներ ըստ սպորտաձևի խմբագրել

Սպորտաձև Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
Ըմբշամարտ 2 3 3 6
Ծանրամարտ 0 2 5 7
Բռնցքամարտ 0 0 1 1
Ընդամենը 2 5 9 16

Մեդալակիրների ցանկ խմբագրել

Մեդալ Անուն Խաղեր Սպորտաձև Մրցույթ
  Ոսկի Արմեն Նազարյան   Ատլանտա 1996   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական մինչև 52 կգ
  Արծաթ Արմեն Մկրտչյան   Ատլանտա 1996   Ըմբշամարտ Տղամարդկանց ազատ ոճ մինչև 48 կգ
  Բրոնզ Արսեն Մելիքյան   Սիդնեյ 2000   Ծանրամարտ Տղամարդկանց մինչև 77 կգ
  Բրոնզ Ջավախյան, ՀրաչիկՀրաչիկ Ջավախյան   Պեկին 2008   Բռնցքամարտ Տղամարդկանց մինչև 60 կգ
  Բրոնզ Տիգրան Գևորգի Մարտիրոսյան   Պեկին 2008   Ծանրամարտ Տղամարդկանց մինչև 69 կգ
  Բրոնզ Գևորգ Դավթյան   Պեկին 2008   Ծանրամարտ Տղամարդկանց մինչև 77 կգ
  Բրոնզ Տիգրան Վարդանի Մարտիրոսյան   Պեկին 2008   Ծանրամարտ Տղամարդկանց մինչև 85 կգ
  Բրոնզ Ռոման Ամոյան   Պեկին 2008   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական մինչև 55 կգ
  Բրոնզ Յուրի Պատրիկեև   Պեկին 2008   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական 120 կգ և ավելի
  Արծաթ Ջուլֆալակյան, ԱրսենԱրսեն Ջուլֆալակյան   Լոնդոն 2012   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական մինչև 74 կգ
  Բրոնզ Խուրշուդյան, ՀռիփսիմեՀռիփսիմե Խուրշուդյան   Լոնդոն 2012   Ծանրամարտ Կանանց 75 կգ և ավելի
  Բրոնզ Արթուր Ալեքսանյան   Լոնդոն 2012   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական մինչև 98 կգ
  Արծաթ Մարտիրոսյան, ՍիմոնՍիմոն Մարտիրոսյան   Ռիո դե Ժանեյրո 2016   Ծանրամարտ Տղամարդկանց մինչև 105 կգ
  Արծաթ Հարությունյան, ՄիհրանՄիհրան Հարությունյան   Ռիո դե Ժանեյրո 2016   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական մինչև 66 կգ
  Ոսկի Ալեքսանյան, ԱրթուրԱրթուր Ալեքսանյան   Ռիո դե Ժանեյրո 2016   Ըմբշամարտ Տղամարդկանց հունահռոմեական մինչև 98 կգ
  Արծաթ Մինասյան, ԳոռԳոռ Մինասյան   Ռիո դե Ժանեյրո 2016   Ծանրամարտ Տղամարդկանց 105 կգ և ավելի

Ժամանակակից Օլիմպիական խաղեր խմբագրել

1952, Հելսինկի խմբագրել

  • Հրանտ Շահինյան - ոսկե մեդալներ՝ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում, արծաթե մեդալներ՝ բազմամարտում և նժույգաթափում։

1956, Մելբուռն խմբագրել

  • Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալներ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում։
  • Վլադիմիր Ենգիբարյան - ոսկե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 63.5 կգ քաշային կարգում)։
  • Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի թիմային մրցումներում։

1960, Հռոմ խմբագրել

  • Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալ՝ օղակների վրա վարժություններում, արծաթե մեդալ՝ թիմային մրցույթներում։
  • Իգոր Նովիկով - արծաթե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի անհատական մրցումներում։
  • Վալենտին Չեռնիկով - բրոնզե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում, արծաթե մեդալ՝ անհատականում։

1964, Տոկիո խմբագրել

  • Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ թիմային մրցումներում, արծաթե մեդալ անհատականում։

1972, Մյունխեն խմբագրել

1976, Մոնրեալ խմբագրել

1980, Մոսկվա խմբագրել

1988, Սեուլ խմբագրել

1992, Բարսելոնա խմբագրել

1996, Ատլանտա խմբագրել

  • Արմեն Նազարյան - ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 52 կգ քաշային կարգ)։
  • Արմեն Մկրտչյան - արծաթե մեդալ՝ ազատ ըմբշամարտ (մինչև 48 կգ քաշային կարգ)։

2000, Սիդնեյ խմբագրել

2008, Պեկին խմբագրել

2012, Լոնդոն խմբագրել

Հղումներ խմբագրել

  1. Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 1-ին հատոր, էջ 152
  2. Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի կայքը
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան