Մեկ ազգ, մեկ մշակույթ հիմնադրամ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրված մշակութային, սոցիալական և բարեգործական նպատակներ հետապնդող, անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն։

Դրույթներ, նպատակներ խմբագրել

Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը մշակույթի պահպանման տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մշակույթի գործիչների սոցիալական պաշտպանության իրականացումն է։

Հիմնադրամի խնդիրներն են՝

  • Հայաստանում և սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանն աջակցություն
  • Առանձին մշակութային ծրագրերի իրականացմանը և դրանց տարածմանն աջակցություն
  • Մշակույթի բնագավառում ռազմավարական ծրագրերի մշակմանն աջակցություն
  • Միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը նպաստում
  • Ստեղծագործական ներուժի վերարտադրմանն աջակցություն
  • Մշակույթի գործիչներին կամ նրանց անապահով ընտանիքներին սոցիալական պաշտպանության աջակցություն
  • Գիտական սեմինարների, համաժողովների, փառատոների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպում
  • Ուսուցման կազմակերպման միջոցով մշակույթի բնագավառի մասնագետների պատրաստումը և վերապատրաստում
  • Տեղեկատվական շտեմարանների և ցանցի ստեղծում
  • Հայաստանի Հանրապետությունում մշակութային զբոսաշրջության զարգացմանն աջակցություն
  • Օրենքով չարգելված այլ գործունեության իրականացում

Հիմնադրամի կառավաումն իրականացնում է 28 անդամից բաղկացած հոգաբարձուների խորհուրդը։

Արտաքին հղումներ խմբագրել