Քյոլնի Առաքելական եկեղեցի

Առաքելական եկեղեցին (գերմ.՝ St. Aposteln) գտնվում է Քյոլն քաղաքի Նոյմարտ (de: Neumarkt (Köln)) շրջանում Apostelnstraße փողոցում։ Եկեղեցին ունի մեկ արևմտյան և երկու արևելյան գմբեթներ։ Արևմտյան գմբեթն, որն ունի 67 մետր բարձրություն Քյոլնի եկեղեցիներից իր բարձրությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում։

Քյոլնի Առաքելական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակծխական եկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԱլտշտադտ-Նորդ և Altstadt-Süd?[1]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՔյոլնի թեմ
Հիմնական ամսաթվերը1020
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան
Անվանվածառաքյալ
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1020
Քարտեզ
Քարտեզ
 St. Aposteln (Köln) Վիքիպահեստում
st-aposteln.de/start/(գերմ.)
Առաքելական եկեղեցի, 1840թ.

Պատմություն խմբագրել

Այդ եկեղեցու տեղը առաջին եկեղեցական կառույցը կառուցվել է IX դարի վերջին, իսկ X դարում նրա կողքը կառուցվել է Սուրբ Առաքյալների վանքը։ XI դարի առաջին կեսին Գերիբերտ արքեպիսկոպոսի կամ Պիլգրիմ արքեպիսկոպոսի ղեկավարման օրոք կառուցվել է նոր եկեղեցական կառույց։ Բայց այն չէր համապատասխանում պաշտամունքի կառույցին, քանի որ երգչախումբը գտնվում էր ոչ թե արևմտյան կողմում այլ արևելյան։ Այդ եկեղեցուց միայն պահպանվել են գլխավոր և արևելյան պատերը։

1150 թվականին եկեղեցին վերանորոգվեց։ Առաջնահերթ երգչախումբը տեղափոխվեց արևմտյան մաս, իսկ նրա փոխարեն կառուցվեց 62 մետր գմբեթով վեստվերքը (3 գմբեթով կառույց)։ Կա վարկած իբրև վերակառուցումն պայմանավորված է եղել հրդեհով։ Բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ Քյոլնում XII դարում բուռն շինարարական աշխատանքներ էին կատարվում։

1192 թվականին եկեղեցին հաստատ տուժել է հրդեհից։

Շառլ-Մորիս Թալեյրանի գլխավորությամբ 1801 թվականին Ռեյնի շրջանի բոլոր եկեղեցիները պետականացվում են։ Սուրբ Առաքելական եկեղեցու փակումից հետո այն դատարկության էր ենթարկվել։ Նույնիսկ 1822 թվականին որոշում կար այն հիմնահատակ վերացնել, սակայն պահպանվեց և ռեստավրացիայի ենթարկվեց։ 1860 թվականին եկեղեցում բացվեց քաղաքային գիմնազիա, այն գոյություն ունի մինչև մեր օրերը[2]։

1871-1891 թվականներին եկեղեցում մասշտաբային ռեստավրացիոն աշխատանքներ էին ընթանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծումից տուժել էր նաև եկեղեցին։ Պատերազմից հետո 1957 թվականին սկզբնական շինարարական աշխատանք կատարվեց։ Իսկ հիմնական ռեստավրացիոն աշխատանքները սկսվեցին 1966 թվականին և տևեցին շուրջ 40 տարի։

Պատկերասրահ խմբագրել

Առաքելական եկեղեցու զանգը

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ralf van Bühren: Kunst und Kirche im 20. Jahrhundert. Die Rezeption des Zweiten Vatikanischen Konzils (Konziliengeschichte, Reihe B: Untersuchungen), Paderborn: Verlag Ferdinand Schöningh 2008 — ISBN 978-3-506-76388-4(գերմ.)
  • Annerose Berners: St. Aposteln in Köln. Untersuchungen zur Geschichte eines mittelalterlichen Kollegiatstifts bis ins 15. Jahrhundert, 2 Bde., Diss. Bonn 2004(գերմ.)
  • Sabine Czymmek, Die Kölner romanischen Kirchen, Schatzkunst, Bd. 1, Köln 2008 (=Colonia Romanica, Jahrbuch des Fördervereins Romanische Kirchen Köln e. V., Bd. 75-122 — ISBN 978-3-7743-0422-2(գերմ.)
  • Jörg Poettgen: Das spätgotische Geläute von St. Aposteln. Ein unbekanntes Werk des Kölner Meisters Johan van Andernach. In: Colonia Romanica II (1987), стр. 16-32(գերմ.)
  • Köln St. Aposteln von Gottfried Stracke, Stadtspuren Band 19 — ISBN 3-7616-1035-1 (գերմ.)
  • St. Aposteln in Köln von Norbert Nussbaum — ISBN 3-88094-491-1(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Քյոլնի Առաքելական եկեղեցի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոլնի Առաքելական եկեղեցի» հոդվածին։