Էրիկ Քլոուզ
Էրիկ Քլոուզ (անգլ.՝ Eric Close, մայիսի 24, 1967[1], Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Էրիկ Քլոուզ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1967[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Valhalla High School? (1985) և USC Annenberg School for Communication and Journalism |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան |
Կյանք և Կարիերա խմբագրել
Էրիկ Քլոուզը ծնվել է Սթաթեն Այլենդում՝ Նյու Յորքում՝ վիրաբույժ-օրթոպեդի ընտանիքում։ 1989 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և շուտով առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։ 1992 թվականին ստացել է առաջին նշանակալի դերը հեռուստատեսությունում՝ ցերեկային «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում։ Ավելի ուշ ճանաչման է հասել փրայմ-թայմում՝ «Մակքեննա» (1994-1995), «Խավար երկինք» (1996-1997), «Հիանալի յոթնյակ» (1998-1999) և «Հիմա և կրկին» (1999-2000) սերիալներում ունեցած դերերի շնորհիվ։ 2002 թվականին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Առևանգվածները» մինի սերիալում։ Երկու անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ «Խավար երկինք» և «Հիմա և կրկին» սերիալներում խաղացած դերերի համար։
Քլոուզը մեծ համբավ է ձեռք բերել «Առանց հետքերի» հեռուստասերիալում ՀԴԲ գործակալ Մարտին Ֆիցջերալդի դերով։ Հեռուստասերիալում խաղացել է 2002 թվականից 2009 թվականներին։ 2011 թվականին գլխավոր դեր է խաղացել «Քաոս» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, իսկ հետո հայտնվել է «Suits», «Ամերիկյան սարսափ պատմություն» և « Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» սերիալներում։ 2012 թվականին Քոննի Բրիթոնի և Հեյդեն Փեյնթիերի հետ գլխավոր դեր է ստացել «Նեշվիլ» հեռուստասերիալում՝ խաղալով Թեդի Քոնրադի դերը։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անուն | Դեր |
---|---|---|---|
1992 | Ես ամերիկացի եմ | American Me | Juvie Hall Attacker |
1993 | Ազատության ձեռքբերում | Taking Liberty | |
2001 | Երկինքը ոտքերի տակ | The Sky is Falling | Մայք |
2003 | Ալվարես և Քրուզ | Չարլի |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1992-1993 | Սանտա-Բարբարա / Santa Barbara | Sawyer Walker | 25 էպիզոդ, «Սերիալների ներկայացման» մրցանակ լավագույն առաջնաելույթի համար |
1994 | Հերակլը և լքված թագավորությունը/ Hercules and the Lost Kingdom | Թելամոն | Հեռուստասերիալ |
1994 | Առանց համաձայնության / Without Consent | Դևիդ Միլս | Հեռուստասերիալ |
1994 | Մակքենննա | Բրիք Մակքենա | |
1995 | Մակքենննա | Բրիք Մակքենա | Էպիզոդ «Մրցավազք փողոցներով» |
1995 | Long Island Fever | Սքոթ Փարքս | Հեռուստասերիալ |
1995 | Մոտ անծանոթը / The Stranger Beside Me | Քրիս Քալագեր | Հեռուստասերիալ |
1995-1996 | Քույրեր / Sisters | Վիլյիամ՝ Բիլի Գրիֆին | 12 էպիզոդ |
1996-1997 | Խավար երկինք / Dark Skies | Ջոն Լենգարդ | 19 էպիզոդ։ Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ լավագույն հեռուստադերասան |
1997 | Հերակլեսի զարմանահրաշ ճամփորդությունները / Hercules: The Legendary Journeys | Թելամոն | Էպիզոդ՝ «Կորած քաղաքը» |
1998-2000 | Հիանալի յոթնյակ / The Magnificent Seven | Վին Թեներ | 22 էպիզոդ |
1999-2000 | Հիմա և կրկին / Now and Again | Մայքլ Վայզման | 22 էպիզոդ «Սատուրն» մրցանակ լավագույն հեռուստադերասանին |
2002 | Առևանգվածները/ Taken | Ջոն | Հեռուստատեսային մինի սերիալ |
2002-2009 | Առանց հետքերի / Without a Trace | Մարտին Ֆիցջերալդ | 160 էպիզոդ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ անվանակարգում |
2010 | Յոթ մահացու մեղք/ Seven Deadly Sins | Ջեք Փովել | Lifetime հեռուստաալիքի ֆիլմ |
2010 | Մտածել ինչպես հանցագործ /Criminal Minds | Դետ. Մարկ Սփայսեր | Էպիզոդ «Our Darkest Hour» |
2011 | Քաոս / Chaos | Մայքլ Դորսեթ | 13 էպիզոդ |
2011-2015 | Ֆորս-մաժոր / Suits | Թրևիս Թեներ | 7 էպիզոդ |
2011 | Ամերիկյան սարսափ պատմություն / American Horror Story | Հյուգո | Էպիզոդ՝ «Murder House» Էպիզոդ՝ «Rubber Man» |
2012 | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս / Law & Order: Special Victims Unit | Քոլին Բարնես | Էպիզոդ՝ «Father Dearest» |
2012-2018 | Նեշվիլ / Nashville | Թեդի Քոնրադ | Կանոնավոր դեր, 65 էպիզոդ |
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Քլոուզ» հոդվածին։ |