Քլեր Քեմերոն Փաթերսոն (անգլ. Clair Cameron Patterson, հունիսի 2, 1922(1922-06-02)[1], Mitchellville[2] - դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[3][1], Sea Ranch, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երկրաքիմիկոս, ծնվել է ԱՄՆԱյովա նահանգի Միտչելվիլ քաղաքում։ Ավարտել է Այովայի Գրինելի քոլեջը, Չիկագոյի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում և իր մասնագիտական ողջ գործունեությունն իրականացրել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։

Քլեր Փաթերսոն
Ծնվել էհունիսի 2, 1922(1922-06-02)[1]
Mitchellville[2]
Մահացել էդեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[3][1] (73 տարեկան)
Sea Ranch, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներկրաքիմիկոս, քիմիկոս և երկրաբան
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԳրինելի քոլեջ, Չիկագոյի համալսարան և Այովայի համալսարան
Գիտական ղեկավարHarrison Brown?
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа

Փաթերսոնը, Ջորջ Թիլթոնի հետ համատեղ, ուրան-կապարային և կապար-կապարային մեթոդների հիման վրա, երկրաբանական ապարների տարիքի որոշման մեթոդ մշակեց։ Նա այդ մեթոդի օգնությամբ Քանյոն Դիաբլո երկնաքարի մնացորդներում պարունակվող կապարի իզոտոպների տարիքը չափեց, որի հիման վրա որոշվեց Երկրի տարիքը՝ 4,55 միլիարդ տարի՝ 70 միլիոն տարին չգերազանցող անճշտությամբ։ Երկրի տարիքի այդ գնահատումը անփոփոխ է մնում 1956 թվականից մինչ օրս։

Փաթերսոնը կապարով աղտոտման խնդրին առաջին անգամ առնչվեց 1940-ականներին, երբ Չիկագոյի համալսարանի ասպիրանտ էր։ Նրա աշխատանքները հանգեցրին արդյունաբերական պատճառներով մարդու մարմնում և մթնոլորտում կապարի կուտակման աճի վերագնահամանը։ Նրա հետագա աշխատանքները հանգեցրին բենզինի կապարե հավելյանյութերի և պահածոյատուփերի կապարե զոդանյութերի արգելմանը։

Վաղ տարիներ

խմբագրել

Քլեր Փարթեսոնը ծնվել է Այովա նահանգի Միտչելվիլ քաղաքում, և ավարտել է Գրինելի քոլեջի քիմիայի ֆակուլտետը, որտեղ նա ծանոթացել է իր կնոջ Լոռնա Մաքքլիրիի հետ։ Դիպլոմային աշխատանք գրելու համար միասին տեղափոխվել են Այովա նահանգի համալսարան, որտեղ Փաթերսոնը մագիստրոսի կոչում է ստանում՝ մոլելուկային սպեկտրոսկոպիայի բնագավառում։ Հետո նրանք գործուղվել են աշխատելու Մանհեթենյան նախագծում, սկզբում Չիկագոյի համալսարան, այնուհետև՝ Թենեսի նահանգի Օք-Ռիջ քաղաք, որտեղ Փաթերսոնը զբաղվեց մաս-սպեկտրոսկոպիայով։

Պատերազմից հետո նրանք վերադարձան Չիկագո, որտեղ Լորին հետազոտական աշխատանք ստացավ ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի բնագավառում, որպեսզի աջակցեր Փաթերսոնին, երբ նա աշխատում է իր դոկտորական աշխատանքի վրա՝ Բրաուն Հարիսոնի ղեկավարությամբ։ Չիկագոյում դոկտորական աշխատանքը վերջացնելուց հետո նա, Բրաունի հետ, 1952 թ. տեղափոխվեց Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաբանության բաժին (ավելի ուշ՝ երկրաբանական-մոլորակային գիտությունների բաժին), որպես գեոքիմիայի ծրագրի հիմնադիր-անդամներ։

Երկրի տարիքի հաշվարկ

խմբագրել

Բրաուն Հարիսոնը՝ Չիկագոյի համալսարանից, նոր մեթոդ էր մաշկել՝ մագմայական ապարում պարունակվող կապարի իզոտոպները հաշվելու համար, և 1948 թ. տվեց Փաթերսոնին՝ որպես դիսերտացիայի նախագիծ։ Նա իր աշխատանքի համար որպես հիմք է վերցնում երկնաքարը, ենթադրելով, որ երկնաքարերը՝ Արեգակնային Համակարգի ձևավորման ժամանակաշրջանի մնացորդներ են, և չափելով այդ երկնաքարերից մեկի տարիքը, կարելի է չափել նաև Երկրի տարիքը։ Նյութեր հավաքելը որոշակի ժամանակ խլեց, և 1953 թ. Քլեր Փաթերսոնը Արգոնյան Ազգային Համալսարանից  Կանյոն Դիաբլո երկնաքարի նմուշներ վերցրեց, որտեղ նրան տրամադրվեց նաև մաս-սպեկտրոմետրը։

Վիսկոնսին նահանգում հանդիպման ժամանակ Փաթերսոնը հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները։ Երկրի տարիքը վերջնականապես որոշվեց 4.55 միլիարդ տարի (70 միլիոն տարի ավել-պակաս)։ Այդ թիվը մինչ օրս նույնն է մնացել, չնայած՝ անճշտությունը նվազել է մինչև 20 միլիոն տարի։

Կապարից թունավորվելու դեմ պայքար

խմբագրել

1965 թ. սկսած՝ իր առաջին՝ «Մարդու կողմից բնական միջավայրի աղտոտում» հոդվածից սկսած, Փաթերսոնը փորձում էր հասարակության ուշադրությունը հրավիրել դեպի՝ արդյունաբերության պատճառով՝ շրջակա միջավայրում և սննդում կապարի պարունակության մակարդակի բարձրացման խնդիրը։ Նա ճանաչված մասնագետների ուժեղ ընդդիմության հանդիպեց, ինչպիսին էր, օրինակ՝ Ռոբերտ Ա. Կեհոն։ Երևի, մասնակի այն պատճառով, որ քննադատում էր մյուս գիտնականների փորձարարական մեթոդները։

Փաթերսոնը ցանկանում էր, որ կապարը հեռացվեր բենզինից, նա նաև պայքարում էր Էթիլ Քորփորեյշընի (Ethyl Corporation) լոբբի և, ընդհանրապես, այդ բնագավառի դեմ, որն օգտագործում էր Թոմաս Միջլիի ժառանգությունը, որը ներառում էր՝ տետրաէթիլկապար և քլորֆտորածխածին։ «Աշխարհում գրեթե ամեն ինչի մասին» գրքում՝ հեղինակ Բիլլ Բրայսոնը նշում է, որ կապարի արդյունաբերության հասցեին՝ նրա քննադատությունից հետո, շատ գիտահետազոտական կենտրոնների կողմից նրա բոլոր պայմանագրերը մերժվում էին, որոնց թվում էր, իբրև թե՝ չեզոք ԱՄՆ-ի առողջապահության ծառայությունը։ 1971 թ. նա դուրս մնաց մթնոլորտի՝ կապարով աղտոտման՝ ԱՄՆ-ի ազգային հետազոտական խորհրդի կազմից, այդ հեռացումը տարօրինակ էր, եթե հաշվի առնենք այն, որ նա այդ խնդրի մասնագետն էր այդ ժամանակ։

ԱՄՆ-ում՝ սկսած 1975 թվականից, բոլոր նոր ավտոմեքենաների  համար պատվիրված էր չէթիլացված բենզին օգտագործել՝ մեքենայի կատալիզատորները պաշտպանելու համար, որը Փաթերսոնի ջանքերի հետ մասին հանգեցրեց նրան, որ 1986 թ. կապարը բենզինից ամբողջովին հեռացվեց և դադարեցվեց նրա արտադրությունը։ Հաղորդվում է, որ կապարի պարունակությունը՝ ամերիկացիների արյան մեջ, 80%-ով նվազել է 1990-ական թվականներին։

Այնուհետև նա ուշադրություն դարձրեց սննդի վրա, որտեղ փորձարարական հետազոտությունների թերությունները թաքցնում էին կապարի մակարդակի իրական բարձրացումը։ Փաթերսոնը իր հետզաոտություններից մեկում ցույց տվեց, որ որոշ պահածոյատուփերում կապարի մակարդակը ավելացել է 0.3-ից մինչև 1400 նանոգրամ մեկ գրամում, երբ պաշտոնական լաբորատորիան 400-700 ավելացում էր ներկայացնում։ Փաթերսոնը նաև համեմատեց կապարի, բարիումի և կալցիումի մակարդակները՝ 1600 տարեկան պերուական կմախքներում։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ ժամանակակից ոսկորներում կապարի պարունակության մակարդակը ավելացել է 700-1200 անգամ, հին պերուացիների մոտ կապարի պարունակության առանց համեմատելի փոփոխությունների։

1978 թ. Փաթերսոնը պաշտոն ստացավ ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովում։ Նա իր կարծիքները գրել էր 78 էջանոց զեկույցում, որտեղ պնդում էր, որ կարգավորման միջոցառումները պետք է սկսվեն անհապաղ։ Որոնց թվում էին նաև՝ բենզինը, սննդային բեռնարկղերը, ներկերը, ջնարակը և ջրամատակարարման համակարգը։ 30 տարի անց դրանցից շատերը իրագործվել են ԱՄՆ-ում և աշխարհի այլ մասերում։

Փաթերսոնը մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Կալիֆորնիա նահանգի Սի Ռանչի իր տանը՝ 73 տարեկան հասակում։ Մահացել է ասթմայի պատճառով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել