Քլաուս Էգգե (նորվ.՝ Klaus Egge), հուլիսի 19, 1906(1906-07-19)[1][2], Gransherad, Notodden Municipality, Տելեմարկ, Նորվեգիա - մարտի 7, 1979(1979-03-07), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգահան։

Քլաուս Էգգե
Ծնվել էհուլիսի 19, 1906(1906-07-19)[1][2]
Gransherad, Notodden Municipality, Տելեմարկ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Մահացել էմարտի 7, 1979(1979-03-07) (72 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտական քննադատ
Գործիքներերգեհոն
Պարգևներ
 Klaus Egge Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էգգեն ծնվել է 1906 թվականի հուլիսի 19-ին Գրանսհերադ քաղաքում (Տելեմարկ)։ Մինչև 1929 թվականը երգեհոն նվագել է սովորել Ա. Սանվոլլայի մոտ, դաշնամուր՝ Ն. Լարսենի մոտ և կոմպոզիցիա՝ Ֆարտեյն Վալենի մոտ Օսլոյի կոնսերվատորիայում։ 1937-1938 թվականներին կոպմոզիցիայի ոլորտում կատարելագործվել է Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում Վալտեր Գմայնդլի ղեկավարությամբ։

1933-1945 թվականներին դասավանդել է երգեցողություն Օսլոյի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1935-1938 թվականներին Էգգեն եղել է «Tonekunst» ամսագրի խմբագիր։ 1945 թվականից սկսած՝ աշխատել է հիմնականում թերթերում որպես երաժշտական քննադատ[3] (այդ թվում՝ «Arbeiderbladet» թերթում)։

1946 թվականին հիմնել է Սկանդինավյան երկրների կոմպոզիտորների միությունը և նախագահել է այն մինչև 1948 թվականը[4]։ Նույն թվականին դարձել է Նորվեգացի կոմպոզիտորների միության նախագահ (պաշտոնավարել է մինչև 1972 թվականը, ընդմիջումներով)։ Մինչև 1949 թվականը եղել է Նորվեգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային երաժշտական խորհրդի նախագահ։ Մահացել է Օսլոյում 1979 թվականի մարտի 7-ին։

Արվեստ խմբագրել

Էգգեն 20-րդ դարի լավագույն նորվեգացի կոմպոզիտորներից մեկն է։ Նրա վառ ժողովրդական երաժշտությունը վկայում է 20-րդ դարում նորվեգական երաժշտության վերածնունդի մասին[5]։ 1930-ական թվականներին իր ստեղծագործություններում օգտագործել է ազգային երաժշտական ֆոլկլորը։ Էգգեի որոշ ստեղծագործություններ մոտ են նեոկլասիցիզմին (օրինակ, երեք ֆանտազիաները)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ստեղծագործությունները ներարկված են հայրենասիրությամբ և հակապատերազմական տրամադրությամբ։ Դրանց թվում են՝ «Նորվեգական երգը» (1941), «Նորվեգիայի ժայռերը» (1941), 1-ին սիմֆոնիան՝ նվիրված նովեգացի ծովագնացների հիշատակին (1942): 1950-ական թվականներին Էգգեն անդրադարձել է դոդեկաֆոնիային։ Էգգեի երաժշտության վերջին փուլում օգտագործվել են կվինտաներ, առանձնահատուկ տետրակորդներ և տրիտոնի ինտերվալներ, որ վկայում են իր վերջին ստեղծագործություններում ֆոլկլորային հիմքի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. «Эгге, Клаус». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Эгге, Клаус. Карточка личности». persons-info.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Норвегия». Кругосвет. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլաուս Էգգե» հոդվածին։