Քլաբ սենդվիչ (անգլ.՝ club sandwich, clubhouse sandwich), սենդվիչ, որը պատրաստվում է հացից (սովորաբար տապակած), կտրատված եփված թռչնամսից, խոզապուխտից կամ խորոված բեկոնից, հազարից, լոլիկից և մայոնեզից[1][2][3]։ Սենդվիչը հաճախ կտրատվում է երկու կամ չորս մասերի և ֆիքսվում է կոկտեյլի ձողերով։ Ժամանակակից տարբերակները հաճախ բաղկացած են երկու շերտից, որոնք բաժանված են հացի լրացուցիչ շերտով։

Քլաբ սենդվիչ
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Club sandwich Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սենդվիչի մասին ամենավաղ հիշատակումը, 1889 թվականի նոյեմբերի 18-ին «The Evening World»-ում հրապարակված հոդվածն է, որը վերնագրված է եղել «Դու դեռ չես փորձե՞լ «Union Club» սենդվիչը»։ Քլաբ սենդվիչը պատրաստված է հացի երկու տապակած կտորներից, մի շերտ հնդկահավի կամ հավի միս և խոզապուխտ։ Սենդվիչը մատուցվում է տաք վիճակում[4]։ Մի քանի այլ վաղ հիշատակումներ նույնպես սենդվիչի ստեղծումը վերագրում են «Union Club»-ի խոհարարին[5][6]։

Այլ աղբյուրներ ասում են, որ քլաբ–սենդվիչի ծագումը հակասական է[1][7]։ Մեկ այլ տեսություն վկայում է, որ քլաբ–սենդվիչը հայտնագործվել է 19-րդ դարի վերջին Սարատոգա Սփրինգսում (Նյու Յորք) խաղային ակումբում[1][8]։

Սենդվիչը հայտնվել է ԱՄՆ-ի ռեստորանների ճաշացանկում դեռ 1899 թվականին[9]։ Սենդվիչի մասին ամենավաղ հիշատակումը կա Ռեյ Կարդելլայի 1903 թվականի «Երգչախմբային զրույցներ»[3] գրքում։ Ի սկզբանե քլաբ–սենդվիչները բաղկացած էին հավի կտորներից, սակայն ժամանակի ընթացքում հնդկահավով տարբերակն ավելի տարածված դարձավ[1][7]։

1897 թվականի բաղադրատոմսում հավի միսն ու խոզապուխտը բաժանվում են ոչ թե մի կտոր հացով, այլ հազարի տերեւով։

Բաղադրիչներ խմբագրել

 
Քլաբ սենդվիչ

Ինչպես BLT սենդվիչի դեպքում (անգլիական բեկոն, հազար, լոլիկ), ստանդարտ տարբերակը ևս ներառում է տապակած սպիտակ հաց, ինչպես նաև այսբերգ աղցան, բեկոն և լոլիկ։ Սենդվիչն ավանդաբար համեմվում է մայոնեզով։

Սենդվիչը սովորաբար մատուցվում է կաղամբի աղցանով կամ կարտոֆիլով աղցանով, հաճախ զարդարվում է թթու վարունգով։ Հացի, բեկոնի և սոուսի մեջ ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակության պատճառով քլաբ–սենդվիչները դիտարկվում է որպես անառողջ սնունդ։ 2000թ.-ին «Burger King»-ը քննադատության էր ենթարկվել բաղադիչների համար, որոնք պարունակում էին 700 կալորիա,որից 44 գրամ ճարպ և 1300 միլիգրամ նատրիում,ինչպես նաև տրանս ճարպեր[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Breene, Sophia (2013 թ․ մարտի 19). «Everything You Ever Wanted to Know About the Club Sandwich». GREATiST. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  2. «Classic Club Sandwich Recipe». Food Network Kitchens. Food Network. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  3. 3,0 3,1 Mariani, John (July 1995). «The club sandwich.» Restaurant Hospitality. 79 (7):54
  4. «Have you tried a Union Club sandwich yet?». The Evening World. New York. 1889 թ․ նոյեմբերի 18. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. Brown, Peter Jensen. «Poultry and Pork on Toast - the History of the Club Sandwich». Early Sports 'n' Pop-Culture History. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  6. «Eccentric Celebrations». The New York Sun. 1889 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. 7,0 7,1 Fabricant, Florence, (July 11, 1994). «Building upscale sandwiches.» Nation’s Restaurant News. 28(27):41
  8. «History of the club sandwich». Whatscookingamerica.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  9. «"Steamer Rhode Island" dining room, menu dated October 17, 1899: "Cold Dishes ... Club Sandwich 25 ... with Bacon 40"». Digitalgallery.nypl.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  10. (June 2000). «CLUB FED UP.» Nutrition Action Health Letter. 27 (5):16
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլաբ սենդվիչ» հոդվածին։