Քիմ Փիք (նոյեմբերի 11, 1951(1951-11-11), Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - դեկտեմբերի 19, 2009(2009-12-19)[1], Մյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ), արտակարգ հիշողությամբ ամերիկացի, ով հիշում էր կարդացած տեղեկատվության 98 %-ը։ Ստացել է «Քիմփյութեր» մականունը։ ԱՄՆ-ում 1988 թվականին նկարահանված «Անձրևի մարդը» կինոնկարում Դասթին Հոֆմանի խաղացած հերոսի նախատիպն է[2][3][4][5]։

Քիմ Փիք
անգլ.՝ Kim Peek
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1951(1951-11-11)
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 19, 2009(2009-12-19)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՄյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ
ԳերեզմանHolladay Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունmnemonist
Ծնողներհայր՝ Fran Peek?
 Kim Peek Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քիմ Փիքը ծնվել է անհամաչափ մեծ գլխով, ծոծրակի բեյսբոլի գնդակի չափ գանգաուղեղային ճողվածքով, ուղեղիկի վնասվածքով և բնածին արատով, որը բնորոշվում էր բրտամարմնի բացակայությամբ, որը միացնում է գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը։ Քիմի բնածին արատներից և ոչ մեկը սովորաբար շնորհալիության չի հանգեցնում։ Ըստ գիտնականների կարծիքի, գլխուղեղի նեյրոնները բրտամարմնի բացակայության պայմաններում ստեղծել են նոր միացություններ, ինչը հանգեցրել է հիշողության ծավալի բազմակի աճի[6][7]։

Ըստ հոր հիշողությունների, Քիմը սկսել է կարդալ 16 ամսական հասակում և կարդացել է շատ։ Երեք տարեկանում թերթեր է կարդացել և անծանոթ բառերը հասկանալու համար օգտվել է բացատրական բառարաններից։ Յոթ տարեկանում Աստվածաշունչը անգիր է իմացել։ Տան գրապահարանի գրքերը կարդալուց հետո շրջել է կողքի, որ էլ երբեք դրանց չանդրադառնա։

Քիմին սովորական դպրոց չեն ընդունել, իսկ նման խախտումներով երեխաների համար 1950-1960-ական թվականներին ԱՄՆ-ում կրթություն նախատեսված չի եղել։ Տղայի կրթությամբ զբաղվել է հայրը։ Տասնչորս տարեկանում Քիմը ավարտել է դպրոցական հիմնական ծրագիրը, բայց նահանգի իշխանությունները վկայակոչելով հաշմանդամությունը, հրաժարվել են նրան ավարտական վկայական տալ։ 1969 թվականին 18-ամյա Քիմը մորմոնների համայնական կենտրոնում սկսել է հաշվապահ աշխատել։ Իր ազատ ժամանակը տրամադրել է գեղարվեստական գրականության ընթերցանությանը։ Կարդացել և հիշել է Շեքսպիրի ստեղծագործությունների լրիվ ժողովածուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.sltrib.com/utah/ci_14043625
  2. «'Rain Man' reigns in Casper». Casper Star-Tribune. 2003 թ․ մարտի 14. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին. «The difference between a savant and a megasavant like Peek is that Peek has nearly total recall in around 14 to 15 different subject areas, according to literature written by Peek's father, Fran Peek.»
  3. «About Kim Peek, Megasavant». York Daily Record. 1994 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին. «Kim Peek is a megasavant who has memorized vast numbers of facts about more than a dozen subjects. He has brain damage, which occurred before birth.»
  4. «NASA studies mega-savant Peek's brain». USA Today. Associated Press. 2004. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին. «The 53-year-old Peek is called a "mega-savant" because he is a genius in about 15 different subjects, from history and literature and geography to numbers, sports, music and dates.»
  5. "The Real Rain Man", documentary by Focus Productions, Bristol, England, UK, 2006.
  6. «Savant Syndrome». Արխիվացված օրիգինալից February 6, 2007. Վերցված է 2004 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) Wisconsin Medical Society.
  7. «Kim Peek - The Real Rain Man». Wisconsin Medical Society.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Փիք» հոդվածին։