Հելեն Քիմ (անգլ.՝ Helen Kim, 1899[1][2], Ինչոն, Հարավային Կորեա[3] - 1970[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի քաղաքագետ, ուսուցիչ, սոցիալական ակտիվիստ և ֆեմինիստ։ Կեղծանունն է Վուվոլ (կորեերեն՝ 우월;又月): Քիմը հիմնադրել է «Կորեական ժամանակ» օրաթերթը[4]։

Հելեն Քիմ
Դիմանկար
Ծնվել է1899[1][2]
ԾննդավայրԻնչոն, Հարավային Կորեա[3]
Մահացել է1970[1][2]
Մահվան վայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Ohio Wesleyan University? և Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, քաղաքական գործիչ և գրող
ԱշխատավայրEwha Womans University?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Helen Kim Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քիմը ծնվել է Ինչոն քաղաքում, մեծ, ժամանակակից ընտանիքում[5]։ Նա հաճախել է քրիստոնեական դպրոց։ Սովորել է աղջիկների Իվհա դպրոցում։ Իվհա դպրոցն ավարտելուց հետո 1922 թվականին հիմնադրել է Կորեական ազգային YWCA Korea ընկերությունը[6]։ Հետո 1924 թվականին նա գնացել է Վեսլեյան քոլեջ, որտեղ ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև Բոստոնի համալսարան՝ մագիստրոսի աստիճան փիլիսոփայության բնագավառում, իսկ 1931 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Քիմը հետագայում 1931 թվականին դարձել է Իվհա աղջիկների քոլեջի (Ewha College) դեկան[7]։ Իր մահվան տարիներին այս դպրոցը դարձել էր աշխարհի ամենամեծ համալսարանը՝ նախատեսված կանանց համար[8]։

Քիմը ներգրավված էր Կունվու-ի (կորեերեն՝ Kŭnwuhwoe) մեջ, որը կանանց ազգային կազմակերպություն էր, նվիրված էր վերջ տալու «կորեական ֆեոդալական գործելակերպին և հավատալիքներին, ինչպես նաև գաղութատիրական սահմանափակումներին"[5]: Այնուամենայնիվ, նա երկար չի մնացել կազմակերպության մեջ, քանի որ «չէր ցանկանում աշխատել կանանց հետ, ովքեր մարքսիստներ և սոցիալիստներ էին "[9]:

1945 թվականին Քիմը, Օ-Չը-սըն (կորեերեն՝ O Ch'ǒn-sǒk), Յու Oք-քյոմը (կորեերեն՝ Yu Ŏk-kyǒm) և Պեկ Նակ-Չունը (կորեերեն՝ Paek Nak-chun) կազմել են Կորեայի կրթության հանձնաժողովը[10]։

Այս հանձնաժողովն աշխատում էր Միացյալ Նահանգների հետ կրթության բյուրոյում՝ առաջարկություններ ներկայացնելով դպրոցների և նրանց աշխատակազմի վերաբերյալ[10]։

1948 թվականին Քիմը դարձել է նախագահ Լի Սին Մանի հանրային տեղեկատվության գրասենյակի տնօրեն[5] : 1949-ին նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Բոստոնում։ Որպես հանրային տեղեկատվության գրասենյակի տնօրեն՝ նա խորհուրդ տվեց, որ անհրաժեշտ է անգլերեն թերթ[11]։ Նա ընտրել է թերթի անվանումը՝ որոշելով, որ «Կորեա Թայմս» -ը լավագույն անվանումն է ամբողջ երկիրը ներկայացնելու համար։ Թերթը լույս է տեսել 1950 թվականի նոյեմբերի 1-ին[11]։

Հակասություններ խմբագրել

Քիմը վիճելի կերպար է, քանի որ ներգրավված էր այնպիսի գործունեությունների մեջ, որոնք Կորեայի ճապոնական օկուպացիայի ժամանակ համարվում էին «ճապոնական»[6]։ Որպես Իվհա-ի տնօրեն՝ նա իր դիրքն օգտագործել է ուրիշներին ներշնչելու համար, որպեսզի քաջալերեն իրենց կյանքի տղամարդկանց՝ միանալու ճապոնական բանակի ռազմական նախագծին[12]։ Ինքը Քիմը արդարացրել է իր գործողությունները որպես անհրաժեշտություն, «որպեսզի Իվհա-ն բաց լինի գաղութատիրական կոշտ քաղաքականության ներքո», և կարելի է նկատել, որ հետևողական է մեթոդիստական եկեղեցու ուսմունքներին (Քիմի կրոն)։ Քիմը շարունակում է մնալ հակասությունների գործոն, քանի որ նրա կերպարանքով նկարներն այրվում են[5], և ուսանողները բողոքում են նրա արձանը կանգնեցնելու դեմ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Kwon, Ji-youn (2013 թ․ դեկտեմբերի 31). «Korea Times Leads 'Personal Journalism'». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kwon, Insook (2006 թ․ հունվարի 1). «Feminists Navigating the Shoals of Nationalism and Collaboration: The Post-Colonial Korean Debate over How to Remember Kim Hwallan». Frontiers: A Journal of Women Studies. 27 (1): 39–66. doi:10.1353/fro.2006.0018. ISSN 1536-0334.
  6. 6,0 6,1 6,2 Bahk, Eun-ji (2013 թ․ մայիսի 31). «Ewha Students Demand Ex-Leader Statue Down». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Dean of Girls College in Korea Speaks Here». Greeley Daily Tribune. 1931 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին – via Newspaper Archive.
  8. «Helen Kim». Columbia 250. Columbia University. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Em, Henrey H. (2013). The Great Enterprise: Sovereignty and Historiography in Modern Korea. Durham: Duke University Press. էջ 171. ISBN 9780822353577.
  10. 10,0 10,1 Seth, Michael J. (2002). Education Fever: Society, Politics, and the Pursuit of Schooling in South Korea. Honolulu: University of Hawai'i Press. էջեր 37. ISBN 0824825349.
  11. 11,0 11,1 Yun, Suh-young (2011 թ․ նոյեմբերի 1). «Helen Kim: Mother of the Korea Times». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. Palmer, Brandon (2013). Fighting for the Enemy: Koreans in Japan's War, 1937–1945. Seattle, Washington: University of Washington Press. էջ 100. ISBN 9780295992570.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Քիմ» հոդվածին։