Սքոթ «Քերոթ Թոփ» Թոմփսոն (անգլ.՝ Scott Thompson, փետրվարի 25, 1965(1965-02-25)[1], Rockledge, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կոմիկ, որը հայտնի է իր վառ շիկակարմիր մազերով, կատակներով՝ ռեկվիզիտի օգտագործմամբ, և ինքնանվաստացուցիչ հումորով։

Քերոթ Թոփ
Ծնվել էփետրվարի 25, 1965(1965-02-25)[1] (59 տարեկան)
ԾննդավայրRockledge, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունFlorida Atlantic University? և Cocoa High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
carrottop.com

Վաղ տարիներ խմբագրել

Սքոթ Թոմփսոնը ծնվել և մեծացել է Ֆլորիդա նահանգի Կոկո քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Cocoa High դպրոցը[2] և ընդունվել Բոկա Ռատոն քաղաքում գտնվող Ֆլորիդայի Ատլանտիկական համալսարաանը։ Լինելով առաջին կուրսեցի՝ Ջոշ Աբելսոնի հետ առաջին անգամ ելույթ է ունեցել ստենդ ափ կատակերգության ժանրում[3][4]։ Երկու ամիս անց մասնակցում է համալսարանի կամպուսում անցկացվող բաց խոսափողի գիշերին։

Կարիերա խմբագրել

«Ռեկվիզիտ կատակերգություն» խմբագրել

Քերոթ Թոփի կատակերգական ռեպերտուարը ներառում է կատակներ, որոնք հիմնված են ռեկվիզիտի տասնյակ տարրերի գործարկման վրա, որոնք պահվում են բեմի վրա հատուկ բեռնարկղերում։ Ինչ-որ առարկա ցուցադրելով՝ նա, որպես կանոն, հեգնական նկարագրում է այն և մի կողմ է նետում։ Այդ առարկաներից շատերը ստեղծված են հատուկ շոուի համար, ինչպես օրինակ մանրանկարչական «պապիկների ժամացույցներով» մանյակ, որի օգնությամբ ծաղրերգություն է արվել ռեփեր Ֆլավոր Ֆլավի իմիջի վրա։

2011 թվականին Քերոթ Թոփը Լաս Վեգասի Luxor հյուրանոցում անցկացրել է անշլագ՝ հիմնական շոուի սկսվելուց առաջ աշխուժացնելով հանդիսատեսին կատակերգական գեգերով, որի համար հայտարարվել է «Տարվա կոմիկ»[5]։

Հեռուստատեսություն խմբագրել

1996 թվականին Քերոթ Թոփը հայտնվել է «Space Ghost Coast to Coast» անիմացոն ֆիլմի էպիզոդում, որը թողարկվել է Cartoon Network ալիքի ուղիղ եթերով։

2010 թվականի հունվարի 16-ին իլյուզիոնիստներ Փենի և Թելերի հետ միասին մասնակցել է «Don’t Forget The Lyrics!» խաղային ռեալիտի շոուում՝ պայքարելով մեկ միլիոն դոլար մրցանակի համար։ «Mind Freak» սերիալում բազմիցս հայտնվել է որպես հրավիրված հյուր։ Նույն թվականի փետրվարի 8-ին, հրավիրված լինելով «Ջեյ Լենոյի շոու»-ին, ենթարկվել է կարկանդակներով «գնդակոծության» հաղորդավարի և ծրագրի մյուս հյուրի՝ Էմմա Ռոբերթսի կողմից[6]։

Նաև հայտնվել է «Tosh.0» հեռուստաշոուի էպիզոդներից մեկում, որտեղ ստացել է մարմնի լրիվ մասաժ հաղորդավար Դենիել Թոշի կողմից[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Ես ամուսնացա կացնով մարդասպանի հետ So I Married an Axe Murderer սրճարանում ելույթ ունեցող
1995 ֆ Ավազե ժամեր Hourglass գրասենյակային ծառայող
1996 ֆ Մահացու վտանգ Pure Danger դիահերձարանի բեռնատարի վարորդ
1997 ս Լարի Սանդերսի շոուն The Larry Sanders Show ինքն իր դերում
1998 ֆ Վարչության նախագահ Chairman of the Board Էդիսոն
1998 ֆ Դենիս չարչարողը 2 Dennis the Menace Strikes Again! Սիլվեսթեր
2001 ս Կլինիկա Scrubs ինքն իր դերում
2003 ֆ Փոլի Շորը մահացած է Pauly Shore Is Dead ինքն իր դերում
2005 ֆ Թագեր։ Ջիպ, որը ցանկանում էր թռչել Tugger: The Jeep 4x4 Who Wanted to Fly թզուկ
2016-2017 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy ինքն իր դերում
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover ինքն իր դերում
2012 ֆ Վերջին զանգ Last Call փոստատար
2015 ս Glee Glee Բլարթի
2016 ս Ջիմ Գաֆիգանի շոուն The Jim Gaffigan Show ինքն իր դերում
2016 հֆ Շնաձկների տորնադո 4։ Արթնացում Sharknado: The 4th Awakens վարորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/carrot-top.html
  2. «Cocoa High School – Thompson, Scott (1983) Profile». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Carrot Top Biography». carrottop. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 19-ին.
  4. Cocoa High School – Cocoa, FL. «Thompson, Scott (1983) Profile». Alumni Village. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 19-ին.
  5. «See Carrot Top at Luxor Hotel». Luxor Las Vegas. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 19-ին.
  6. «The Jay Leno Show Episode Guide». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Carrot Top Rubdown Արխիվացված 2011-01-01 Wayback Machine on Tosh.0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոթ Թոփ» հոդվածին։