Քեն Լոուչ (անգլ.՝ Ken Loach, ամբողջական անունը՝ Kenneth Loach, հունիսի 17, 1936(1936-06-17)[1][2][3], Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր, եվրոպական սուր սոցիալական կինոյի դասականներից մեկը։ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր «Քամին, որ տատանում է գարին» (2006) և «Ես, Դանիլ Բլեյք» (2016) ֆիլմերի համար։

Քեն Լոուչ
անգլ.՝ Ken Loach
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1936(1936-06-17)[1][2][3] (87 տարեկան)
ԾննդավայրՆանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍուրբ Պետրոսի քոլեջ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրBBC
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Կոնրադ Վոլֆի մրցանակ

Կայսերական մրցանակ

[5]

Ոսկե արմավենի

Ոսկե արմավենի

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

«Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար

«Սեզար» մրցանակ Եվրամիությունից Լավագույն ֆիլմի համար

Ռոբեր Բրեսոնի մրցանակ

Լիոնի կինոփառատոնի Լյումիեր մրցանակ

Ոսկե արջ

BAFTA Academy Fellowship Award

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար

[6]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար

[7]

Եվրոպական կինոակադեմիայի քննադատների մրցանակ

[8]

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

[9]

European University Film Award?

[10]
և

Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?

ԵրեխաներՋիմ Լոուչ
 Ken Loach Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քենեթ Լոուչը ծնվել է 1936 թվականի հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում, հանքագործի ընտանիքում։ Օքսֆորդի Սուրբ Պետրոս քոլեջում ուսանելու տարիներին[11] հաճախել է փորձարարական թատրոնի ակումբ։ 1961 թվականից սկսած՝ BBC-ի համար փաստագրական հեռուստասերիալ է նկարահանել անտունների կյանքի մասին, որը մեծ հասարակական ռեզոնանս առաջացրել։

1968 թվականին թողարկվում է Լոուչի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խեղճ կովը» գլխավոր դերում Թերենս Սթամփի հետ միասին։

Լոուչի վաղ արվեստի բարձրակետը եղել է «Քես» ֆիլմը (1969), որը Կինոյի բրիտանական ինստիտուտը համարել է XX դարի ազգային կինեմատոգրաֆիայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Երկար տարիների համեմատական պասիվությունից հետո Լոուչը կրկին իր վրա ուշադրություն է գրավել «Գաղտնիության վարագույրի ետևում» (1990) ֆիլմից հետո, որը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։ «Ռիֆ-Ռաֆ» («Հասարակության մնացուկները») աշխատանքը ճանաչվել է 1991 թվականի լավագույն եվրոպական ֆիլմ Եվրոպական կինոակադեմիայի կարծիքով։ «Զատիկ, թռչիր երկինք» ֆիլմը, որը մեծ էկրաններին է բարձրացել 1994 թվականին, Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ է ստացել։ Իսկ «Երկիր և ազատություն» ֆիլմը (1995) դարձել է Լոուչի երկրորդ աշխատանքը, որը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի վարկածով՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» մրցանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  6. https://web.archive.org/web/20190323164504/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1991.82.0.html
  7. https://web.archive.org/web/20191208214559/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1995.78.0.html
  8. https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
  9. https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
  10. https://web.archive.org/web/20200318114546/https://www.eufa.org/en/news/2016/008_Recap.php
  11. «Ken Loach | www.spc.ox.ac.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Լոուչ» հոդվածին։