Քես (ֆիլմ)
«Քես» (անգլ.՝ Kes), 1969 թվականին բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչի նկարահանած գեղարվեստական ֆիլմը, որը հիմնված է Բերի Հայնսի «Դատարկ բան պատանյակի համար» վեպի վրա[5]։
Քես անգլ.՝ Kes | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | հումորային դրամա, պատմություն հասունացման մասին, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | A Kestrel for a Knave? |
Թվական | 1969 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քեն Լոուչ[1][2][3] |
Պրոդյուսեր | Թոնի Գարնեթ |
Սցենարի հեղինակ | Barry Hines?, Քեն Լոուչ և Թոնի Գարնեթ[4] |
Դերակատարներ | Dai Bradley?, Lynne Perrie?[2][1][3], Colin Welland?[2][1][3] և Բրայան Գլովեր[2][1][3] |
Օպերատոր | Քրիս Մենգես |
Երաժշտություն | John Cameron? |
Պատմվածքի վայր | Բարնսլի |
Կինոընկերություն | Woodfall Film Productions? |
Տևողություն | 106 րոպե |
IMDb | ID 0064541 |
Դիպաշար
խմբագրելՖիլմի նշանաբանն է. «Նրան ծեծել են։ Նրան լքել են: Նրան ծաղրել են։ Կոտրել են նրա սիրտը: Բայց չեն կարողացել կոտրել նրա ոգին«։
Բիլլի Կասպերը դպրոցական է, ապրում է մոր ու ավագ եղբոր հետ Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերական փոքր քաղաքներից մեկում։ Մի օր նրա առօրյա կյանքում զգալի փոփոխություն է տեղի ունենում․ տղան տուն է տանում հարևան ֆերմայում հայտնաբերված բազեն։
Գրքերից մեկում հայտնաբերելով գիշատիչ թռչունների վարժեցման ուղեցույց, գործում է ըստ դրա և որոշ ժամանակ անց զգալի հաջողությունների հասնում. ազատ արձակված գիշատիչը վերադառնում է նրա հրամանով, նստում ձեռքի վրա և հնազանդորեն ուտում նախապես պատրաստած նրբուտեստը։
Թռչունն ստանում է Քես անունը և շուտով դառնում անուշադրության մատնված Բիլի իսկական ընկերը[6]։ Ազատ ժամանակն անցկացնելով իր ընտելացրած թռչունի հետ՝ նա մոռանում է ամեն օր իր գլխին թափվող անախորժությունները՝ դպրոցի ծեծերը, կոպեկների դիմաց աշխատանքը, ընտանեկան հարաբերությունների բարդությունները. ամեն ինչ մոռացվում է, երբ նա ու բազեն գալիս են իրենց սիրելի ամայուտը։
Բիլի ավագ եղբայր Ջադը դպրոցն ավարտելուց հետո գնում է հանքում աշխատելու։ Ծանր, տանջալի աշխատանքը նրան դարձնում է ավելի կոպիտ ու դյուրագրգիռ։ Նրա համար սովորություն է դառնում ամեն օր ընտանիքի անդամների հետ վիճելը ցանկացած մանրուքի համար։ Եվ մի օր էլ Ջադը կատաղում է, երբ Բիլլին մոռանում ու չի հետևում իր հրահանգին և ձիարշավի օրը չի կատարում հաղթական խաղադրույքը։ Նրա կատաղության զոհը դառնում է Քեսը, որի վիզը ոլորում է վրեժխնդրության համար։
Դերերում
խմբագրել- Դեյվիդ Բրեդլի - Բիլի
- Ֆրեդի Ֆլեթչեր - Ջադ
- Լիննի Փերի - տիկին Կասպեր
- Քոլին Ուելանդ - Պարոն Ֆարտինգ
- Բրայան Գլովեր - պարոն Սագդեն
- Բոբ Բոուս - պարոն Գրիս
- Բեռնար Ատա - երիտասարդների զբաղվածության մասնագետ
Գեղարվեստական առանձնահատկություններ
խմբագրելՖիլմի ռեժիսորը նշում է. «<…> «Քես» ֆիլմի ոճը մտահղացվել է չեխական ֆիլմեր դիտելու արդյունքում, որն ինձ ստիպեց նկատել մեր որոշ ծրագրերի մակերեսայնությունը։ «Քես»-ի օպերատորը Քրիս Մենգեսն է։ <…> Քրիսին դուր եկավ աշխատանքը, քանի որ տեղ գտան նրա մտահղացումները, որոնք վերաբերում էին լույսը նկարելուն, տարատեսակ ոսպնյակների կիրառմանը, գործողությունները որսալուն ու նկարահանելուն։ Մենք շատ խոսեցինք այս թեմայի շուրջ և որոշեցինք, որ չպետք է ամբողջ աշխատանքը դնենք տեսախցիկի վրա, ավելի լավ է փորձենք առավելագույն ճշմարտացիություն և իրատեսություն տալ տեսախցիկի առջև գտնվողին։ Տեսախցիկի խնդիրն է արձանագրել այս ամենը և չխանգարել և ոչ մի դեպքում չզբաղվել զարդարումներով։ Այսպիսով, «Քեսը» սկսելիս մենք միանգամայն գիտակցաբար հրաժարվեցինք վավերագրական, հետևողական նկարահանման ոճից և ընտրեցինք ավելի մտածված, մտախոհ ոճ՝ շահավետ լուսավորությամբ»[7]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՖիլմը բրիտանական կինոյի ինստիտուտի կազմած100 լավագույն բրիտանական ֆիլմերի ցանկում յոթերորդն է, իսկ 14 տարեկանից փոքր հանդիսատեսի համար նկարահանված 10 լավագույն ֆիլմերի ցանկում՝ երրորդը։ Այս վերջին ցանկը կազմվել է Watch This! գործողության շրջանակում, 2005 թվականի հուլիսի 13-ին Բարբիքան կինոթատրոնում[8][9]։
- 1970 - Բյուրեղյա գլոբուս մրցանակ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում (Քեն Լոուչ)[10]։
- 1971 - երկու BAFTA մրցանակ[11] ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան (Քոլին Ուելանդ) և լավագույն նորեկ (Դեյվիդ Բրեդլի) անվանակարգերում, ինչպես նաև առաջադրում 4 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Քեն Լոուչ), լավագույն սցենար (Բերի Հայնս, Քեն Լոուչ, Թոնի Գարնեթ), ՄԱԿ-ի մրցանակ։
- 1971 - Բրիտանացի գրողների գիլդիայի մրցանակ լավագույն բրիտանական սցենարի համար (Բերի Հայնս, Քեն Լոուչ, Թոնի Գարնեթ)[11]։
- 1971 - ընդգրկվել է լավագույն ֆիլմերի տասնյակում՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0064541/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.film-o-holic.com/dvd-arvostelut/kes-poika-ja-haukka
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.bbfc.co.uk/releases/kes-2011-0
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Лера Баева. «О том, как мальчик с соколом дружил: «Кес» | Lumiere. Журнал о кино» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ От Kestrel, что в переводе означает пустельга, сокол-пустельга, ср. оригинальное название романа Хайнса A Kestrel for a Knave.
- ↑ «Кен Лоуч: «Заставить вещи казаться искусственными — просто» - Искусство кино». old.kinoart.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «BFI's Top Ten (British) Films». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Debate produces list of films that children should see». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 17th Karlovy Vary IFF: July 15 — 26, 1970 — Awards. Արխիվացված 2009-02-06 Wayback Machine Retrieved June 2008.
- ↑ 11,0 11,1 Awards for Kes (1969). Արխիվացված 2011-04-26 Wayback Machine Retrieved June 2008.
Գրականություն
խմբագրել- Golding, Simon W. Life After Kes: The Making of the British Film Classic, the People, the Story and Its Legacy. — Shropshire, UK: GET Publishing, 2006. — ISBN 0-9548793-3-3
- Till, L. & Hines, B. (2000). Kes: Play, London: Nick Hern Books. ISBN 978-1-85459-486-0
Արտաքին հղումներ
խմբագրել- «Кес»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Кес»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Senses of Cinema — рецензия Майка Робинса(անգլերեն)
- «Кес 40 лет спустя», интервью с Дэвидом Бредли(անգլերեն)