Քենեթ Լեյ
Քենեթ Լի Լեյ (անգլ.՝ Kenneth Lee Lay, ապրիլի 15, 1942, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 5, 2006[1][2], Սնոումես, Փիտկին շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի գործարար, առավել հայտնի որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ 1985 թվականից մինչև իր հրաժարականը՝ 2002 թվականի հունվարի 23-ը։ 2000 թվականի ընթացքում Լեյին, որպես գործադիր տնօրեն, մի քանի ամսով փոխարինել է Ջեֆ Սկիլինգը։ Եղել Է Ջորջ Բուշ կրտսերի նախագահական քարոզարշավների առավել ակտիվ համախոհներից և հովանավորներից։
Քենեթ Լի Լեյ Kenneth Lee Lay | |
---|---|
![]() | |
Ծնվել է | Ապրիլի 15, 1942 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | Հուլիսի 5, 2006 (64 տարեկանում) |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Հյուստոնի համալսարան, Միսուրիի համալսարան և Դեյվիդ Հ. Հիքմանի ավագ դպրոց |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատանք | Գործարար |
Աշխատավայր | Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Ամուսին | Լինդա Լեյ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
![]() |
Լեյի անունը կապվում է կորպորատիվ աշխարհի պատմության խոշորագույն սկանդալներից մեկի՝ «Էնրոնի» հաշվապահական զեղծարարության հետ[3]։ 2004 թվականի հուլիսի 7-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում արժեթղթերի խարդախության 11 տեսակի և նմանատիպ զեղծարարությունների մեջ, մասնավորապես՝ ընկերության իրավիճակի մասին կեղծ ֆինանսային հաշվետվություններ ներկայացնելու մեջ։ 2006 թվականի հունվարի 31-ին Հյուստոնում տեղի է ունենում Լեյի և Սկիլինգի դատավարությունը։ Նույն թվականի մայիսի 25-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում ներկայացված 11 մեղադրանքներից 10-ում։ Քանի որ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում էր 5-10 տարվա ազատազրկում, փորձագետներն համոզված էին, որ Լեյին սպասվում է 20-30 տարվա ազտազարկում[4]։ Վերջնական դատավարությունից երեք ու կես ամիս առաջ՝ 2006 թ.-ի հուլիսի 5-ին Լեյը կնքում է մահկանացուն[5]։ Ըստ նախնական դիահերձման հաշվետվությունների՝ Լեյը հանակարծամահ է եղել սրտի կաթվածից[6]։ Լեյի մահից հետո դատարանը նրան հետմահու ազատում է մեղադրանքներից։ Կան բազմաթիվ տեսություններ, որ Լեյը կեղծել է իր մահը, որպեսզի ազատվի իրեն ներկայացված մեղադրանքներից[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://money.cnn.com/2006/07/05/news/newsmakers/lay_death/index.htm?cnn=yes
- ↑ 2,0 2,1 American National Biography — 1999.
- ↑ Քրոուֆորդ Քրիստեն (2004-07-12)։ «Լեյն հանձնվում է իշխանություններին»։ «Սի Էն Էն մանի»։ Վերցված է 2010 թ․ մարտի 2
- ↑ Պաշա, Շահին և Ջեսիկա Սեյդ (2006-05-25)։ «Լեյի և Սկիլինգի հետ հաշիվները մաքրելու օրը»։ «Սի Էն Էն մանի»։ Վերցված է 2010 թ․ մարտի 2
- ↑ Մուլիգան Թոմաս Ս., Բաստիլլո Միգել (Հուլիսի 6, 2006)։ «Լեյի մահը կասկածի տակ է առնում նրա հանդեպ մեղադրանքները»։ «Լոս Անջելես թայմս»։ Վերցված է 2010 թ․ մարտի 2
- ↑ Ֆաուլեր Թոմ (Հոկտեմբերի 17, 2006)։ «Դատավորը հանում է Լեյին ներկայացված բոլոր մեղադրանքները»։ «Ասոշիեդ պրես»։ Վերցված է 2010 թ․ մարտի 2
- ↑ Ուեստլեր Ալեն (2006-06-06)։ «Քեն Լեյի դավադրությունը»։ «Սի Էն Էն մանի»։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 24