Քեյք Փոփ (անգլ.՝ cake pop, «տորթ՝ փայտի վրա»), ոչ մեծ բիսկվիթային թխվածք՝ շոկոլադային գլազուրով՝ փայտի վրա։ Այս աղանդերը իրենից ներկայացնում է փոքրիկ տորթիկներ՝ ոճավորված ինչպես կոնֆետներ։ Քեյք փոփսի հիմքը կարող է լինել ցանկացած թխվածքի տեսակ։ Ավելի հաճախ օգտագործվում են բիսկվիթային փշրանքը կամ շոկոլադային բլիթները։ Քեյք փոփսի ստանդարտային ձևը համարվում է գունդը՝ աղանդերը դարձնելով չուպա չուպսի նման։ Նաև տարածված է ստեղծել բիսկվիթային կենդանիներ կամ մուլտֆիլմային հերոսներ (մանկական միջոցառումների համար), հարս և փեսա (հարսանեկան արարողության համար), սիրտ (սիրահարների համար)։ Այս ձևով, Քեյք փոփսերը դառնում են քաղցր զարդարանքներ ցանկացած տոնին՝ խնջույքին, ցուցահանդեսին և այլնին։ Աղանդերի գլխավոր առավելություններն են՝ էկոնոմիան, յուրահատկությունը և պատրաստման պարզությունը։

Քեյք Փոփեր

Ստեղծվելու պատմություն խմբագրել

Քեյք փոփսերն իրենց հանրաճանաչությունը ստացել են 2008 թվականին Ամերիկայում՝ տաղանդաշատ հրուշակագործի, ինչպես նաև Էնջի դադլի բլոգերի շնորհիվ։ Բլոգերն առաջին անգամ իր բլոգում գրեց խմորից չուպա չուպս ստանալու միտքը։ Ինչպես ցանկացած նորամուծություն, գեղեցիկ միտքը սկզբում նույնպես թվում էր անլուրջ, բայց երբ Էնջին իր բլոգում ներբեռնեց աշխատանքի մի քանի նկար՝ մարդկանց վերաբերմունքը փոխվեց։ 2008 թվականի հունվարին բլոգերի էջ սկսեցին այցելել միլիոնավոր օգտատերեր՝ ցանկանալով իմանալ ոչ սովորական աղանդերի բաղադրատոմսը։

Ավելի ուշ Էնջի Դադլին հրատարակեց «Cake Pops: Օգնություն, խորհուրդներ և բաղադրատոմսեր» գիրքը։ Ինչպես նաև ամերիկյան հեռուստատեսության «Martha» և «Breaking Bad» հեռուստասերիալի 5-րդ սեզոնի մեջ ոչ սովորական աղանդերներ հայտնվեցին։ Բացի դրանից հրուշակագործ - գյուտարարը սկսեց ցույց տալ քեյք փոփսերի պատրաստման իր մաստեր-կլասը՝ ամերիկյան մեծ ցանցերում։ Այս ձևով Քեյք փոփսերն դարձան «Վիրուսային արտադրանքներ»՝ շատ արագ հետաքրքրելով մարդկանց։

 
Քեյք Փոփեր պատրաստելու սարքը

Պետք չէ պնդել, որ աղանդերի գյուտը ամբողջովին Էնջի Դադլիինն է։ Ունենալով բոլորովին այլ անվանումներ, և մեկ առարկայական տարբերություն՝ սառնաշաքար կոնֆետի բացակայությունը, Քեյք փոփսերի մասին առաջին առցանց գրառումից տարիներ հետո դրանք ծախվել են աշխարհի հրուշակեղենի շատ խանութներում։ Որպես օրենք՝ դրանք ստեղծվել են տորթերի ու խմորի ավելորդ փշրանքներից ազատվելու համար։ Այդ փշրանքները խառնում են գլազուրի հետ ու դրանց տալիս են ոչ մեծ գնդերի ձև։ Պատրաստելու սկզբունքով Քեյք փոփսերն հիշեցնում են խմորային «կարտոֆիլի»։

Էնջի Դադլին իր հերթին բարձրաձայնեց և դատին հանձնեց բիսկվիթային գնդերը սառնաշաքար կոնֆետի հետ միացնելու մասին միտքը։ Այստեղից էլ եկել է անվանումը՝ սառնաշաքար կոնֆետը անգլերեն լեզվով «lollipop», տորթ «cake», իսկ դրանք միացնելով կստացվի «cake pops» անվանումը։

Քեյք Փոփսի տեսակներ խմբագրել

  • Traditional Cake Pops-երը իրենից ներկայացնում են կրեմի դասական խառնուրդ և բիսկվիթային փշրանք
  • Molded Cake Pops-երը ստացվում են նույն դասական կրեմից, բայց տարբերվում են իրենց ձևերով և չափսերով։ Ամենահեշտ տարբերակը այսպիսի քեյք փոփ սարքելու՝ կոնֆետային ֆորմաներ օգտագործելն է (ֆորման լցվում է խառնուրդով, սառում է սառնարանում, շարվում է փայտի վրա և զարդարվում )
  • Cereal Treat Pops-երը պատրաստում են բրնձից և մարշմելոուից։ Մարշմելոուն պետք է հալեցնել, միացնել բրնձին և խառնուրդին տալ ցանկալի ձևը։
  • Baked Cake Pops-երը պատրաստվում են հատուկ սարքավորման միջոցով՝ սովորաբար գնդի տեսքով
  • Cut Cake Pops-երը պատրաստվում են բլիթներ կտրատրելու ֆորմաներով։ Կտրատված կտորը դնում ենք փայտի վրա և զարդարում գլազուրով։
  • Cookie Cake Pops-երը պատրաստվում են սովորական շաքարային բլիթից, կտրատվում են որոշակի ֆորմաների ձևով և թխվում են։ Բլիթն տեղավորում են փայտի վրա՝ մինչ սառչելը։ Զարդարում են ստացված աղանդերը։
  • Brownie Pops-ը նրանց համար է, ովքեր գերադասում են շոկոլադային բիսկվիթ։ Բրաունին թխում են միանգամից ֆորմաների մեջ։ Հետո դնում են փայտիկների վրա և զարդարում են աղանդերը։
 
Քեյք Փոփեր պատրաստելու ֆորմաները

Պատրաստում խմբագրել

Պատրաստման համար կարելի է օգտագործել տարբեր բաղադրիչներ, սակայն սովորաբար որպես հիմք օգտագործվում է դասական բիսկվիթային խմորը՝ ցանկացած բաղադրիչներով և ցանկացած համի։ Բաղադրատոմսերի մեծամասնությունը կարելի է գտնել համացանցի տարբեր կայքերում, ինչպես նաև կարելի է օգտագործել կիսաֆաբրիկատներ։ Պատրաստված բիսկվիթային խմորը բաժանվում է մասերի, որոնք խառնվելով գլազուրի կամ շոկոլադի հետ։ Ստացված խառնուրդից ստանում են գնդեր, խորանարդներ և ուրիշ ֆորմաներ՝ ըստ ցանկության։ Ստացված աղանդերը շարվում է փայտե և պլաստիկ փայտիկների վրա, սառչում է, զարդարվում է։ Ձևավորման համար կարելի է օգտագործել շոկոլադային գլազուր, ուղղակի շոկոլադ և տարբեր ցանիչներ։ Գունավոր քեյք փոփսեր ստանալու համար կարելի է օգտագործել տարբեր գունավորիչներ։

Պատրաստելու հարմարանքեր.

  • Սիլիկոնե ֆորմաներ
  • Թխելու սարք

Արտաքին հղումներ խմբագրել