Քեյլի Նիկոլ Մուռ (անգլ.՝ Kailee Nicole Moore, հուլիսի 15, 1998(1998-07-15), Ֆինիքս, ԱՄՆ, առավել հայտնի որպես Քեյլի Մորգ (անգլ.՝ Kailee Morgue)), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։

Քեյլի Մորգ
Kailee Morgue (43741089844).jpg
Ի ծնե անունանգլ.՝ Kailee Nicole Moore
Ծնվել էհուլիսի 15, 1998(1998-07-15) (24 տարեկան)
Ֆինիքս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգերի հեղինակ
ԼեյբլRepublic Records
Կայքkaileemorgue.com
Commons-logo.svg Kailee Morgue Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Քեյլի Մորգը ծնվել և մեծացել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում, 1998 թվականի հուլիսի 15-ին[1]։

ԿարիերաԽմբագրել

Քեյլին առաջին անգամ իր յություբյան ալիքում վիդեոներ հրապարակել է 2015 թվականի վերջին և սկսել է երգի քավերներից[2]։ Նրա ամենատարաված քավերը The Tigers խմբի «Spirit Desire» երգն է[3]։ 2017 թվականի հունվարին Մորգը իր թվիթթերյան էջում գրել է «Medusa» երգի մասին, որը դարձել է վիրուսային։ Նույն տարում Մորգը պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ։ «Medusa» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերին[4]։ Նա պրոդյուսեր Սի Ջեյ Բարանի հետ աշխատել է երգի վերջնական տարբերակի վրա[5]։ Մորգը ելույթ է ունեցել իր առաջին Outside Lands Music and Arts Festival երաժշտական փառատոնում 2018 թվականի օգոստոսին[6]։ 2018 թվականին Մորգը թողարկել է «Siren» սինգլը՝ շարունակելով երգերը գրել հունական դիցաբանության թեմայով[7]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Այլ ձայնագրություններԽմբագրել

  • "Unfortunate Soul"
  • "Ghost of Mine"
  • "F**K U"
  • "Discovery"
  • "Intuition"

ՍինգլներԽմբագրել

  • "June"
  • "Signs"
  • "Medusa" (2017)
  • "Do You Feel This Way"
  • "Siren"
  • "Headcase" Հեյլի Կիյոկոյի մասնակցությամբ
  • "Knew You" (2020)

Անձնական կյանքԽմբագրել

Քեյլին ապրում է Լոս Անջելեսում[8]։ Նա բացահայտ խոսում է իր քվիր ու պանսեքսուալ լինելու մասին[9]։ Զբաղվում է կախարդանքով[10]։ Սիրելի հորինված կերպարը Սեյլոր Մունն է[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Moore Jacob (October 28, 2017)։ «Kailee Morgue's "Medusa" Went From Viral Tweet to Major Label Pop Hit»։ PigeonsandPlanes։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  2. «Kailee Morgue»։ Վերցված է մարտի 1, 2019 – via YouTube 
  3. Kailee Morgue (November 7, 2015), Spirit Desire – Tigers Jaw (acoustic cover), https://www.youtube.com/watch?v=Q8oJ0NS8w4M, վերցված է 1 March 2019 
  4. Tanzer Myles (October 25, 2017)։ «Watch Kailee Morgue's creepy-crawly video for "Medusa"»։ The FADER։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  5. Tanzer Myles (October 12, 2017)։ «This haunting song went viral before it was even finished. Now Kailee Morgue's "Medusa" is finally ready.»։ The FADER։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  6. Tuozzolo Ryan (August 14, 2018)։ «Kailee Morgue hesitates, eventually finds her groove at Outside Lands»։ The Daily Californian։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  7. Malt Andy (September 20, 2018)։ «Approved: Kailee Morgue»։ Complete Music Update։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  8. Gore Sydney (November 16, 2018)։ «Kailee Morgue Takes the Edge off Just Enough With "Siren"»։ Highsnobiety։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  9. «Kailee Morgue Talks Working With Hayley Kiyoko, Queer Artistry & the Importance of Authenticity»։ Billboard։ Վերցված է 2019-07-16 
  10. Dunn Frankie (January 18, 2018)։ «10 things you need to know about kailee morgue»։ i-D։ Վերցված է նոյեմբերի 16, 2018 
  11. Hanra Hanna, Dunn Frankie (2018-01-19)։ «10 things you need to know about kailee morgue»։ I-D (en-UK)։ Վերցված է 2019-07-16