Քեյթ Աթքինսըն (անգլ.՝ Kate Atkinson, դեկտեմբերի 20, 1951(1951-12-20)[1][2][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի արձակագիր, դրամատուրգ։ Հեղինակ է վեպերի և նովելների։ 2011 թվականին գրականության ոլորտում ձեռքբերումների համար պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Քեյթ Աթքինսըն
Ծնվել էդեկտեմբերի 20, 1951(1951-12-20)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրՅորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, դրամատուրգ, լրագրող, վիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴանդի համալսարան և Queen Anne Grammar School?
Ժանրերպոեզիա, պատմական գեղարվեստական գրականություն և դետեկտիվ
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքkateatkinson.co.uk

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականին դեղագործների ընտանիքում։ Ընտանիքն ապրում էր Քեյթի հորը պատկանող խանութի վերևի հարկում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, ապա Յորքի Աննա թագուհու դպրոց-գիմնազիայում։ Այնուհետև անգլիական գրականություն է ուսումնասիրել Դանդիի համալսարանում (Շոտլանդիա), որտեղ 1974 թվականին ստանում է մագիստրոսի գիտական աստիճան և մնում համալսարանում դոկտորատուրայի համար պաշտպանելու «Պոստմոդեռնիստական ամերիկյան պատմվածքը պատմական համատեքստում» թեմայով ատենախոսությունը, սակայն քննիչ հանձնաժողովի առջև ձախողում է ատենախոսությունը։ Թեպետ նա մերժվում է գիտական նոր աստիճանի համար, սակայն ուսումնասիրում է ամերիկյան պոստմոդեռնիստ գրողների (Կուրտ Վոնեգութ, Դոնալդ Բարտելմ) ոճական առանձնատկությունները, ինչն հետագայում ազդում է նրա ստեղծագործությունների վրա։

Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-ականների վերջից մինչև 1980-ականների մեծ մասը Քեյթ Աթքինսընը աշխատում է տարբեր ոլորտներում։ Եղել է իրավաբանի քարտուղարուհի, ուսուցիչ, դաստիարակ և այլն։ Այս աշխատանքներն օգնել են նրան զարգացնել իր գրական հմտությունները։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

1981-82 թվականներին Քեյթ Աթքինսընը սկսում է գրել կարճ պատմվածքներ։ Շուտով նրա «Չինաստանում» կարճ պատմությունը հաղթում է «Woman’s Own» կանանց ամսագրի մրցույթում։ Մրցանակը նրան ոգևորեց գրելու ֆանտաստիկ ստեղծագործություններ այլ պարբերականների համար, որնցից էին նաև «Good Housekeeping»-ը և «Daily Mail»-ը։

Աթքինսընի առաջին վեպը «Թանգարանի հետնաբեմում» (անգլ.՝ Behind the Scenes at the Museum) տրագիկոմեդիան է[5], որը դարձավ բեսթսելեր և արժանացավ բազմաթիվ պարգևների և մրցանակների։

Ստեղծագործական հաջորդ տարիներին Քեյթ Աթքինսընը գրում է մի շարք վեպեր, որոնք մեծ ճանաչում են ստանում ընթերցողների կողմից և քննադատների կողմից լավ արձագանք ստանում։

2004 թվականից սկսած՝ Քեյթ Աթքինսընը սկսում է գրել դետեկտիվ վեպերի շարք, որի գլխավոր հերոսը մասնավոր խուզարկու Ջեքսոն Բրոուդին է։ Դետեկտիվ այս շարքը էկրանավորվել է, որի գլխավոր դերում բրիտանացի դերասան Ջեյսոն Այզեքսն է։ Դետեկտիվ առաջին վեպերի երկրպագուն ու քարոզողը Սթիվեն Քինգն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Rogers K. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.contactmusic.com/kate-atkinson/news/kate-atkinson-life-after-life_3589221
  5. Քեյթ Աթքինսըն, Թանգարանի հետնաբեմում (վեպ), Ե., «Դարակ», 2021, 504 էջ։