Քեյթլին Օսմոնդ
Քեյթլին Օսմոնդ (անգլ.՝ Kaetlyn Osmond, դեկտեմբերի 5, 1995[1], Marystown, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա[2]), կանադացի գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն (2018), 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի (2018) անհատական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի աշխարհի փոխչեմպիոնուհի, Skate Canada 2012, Nebelhorn Trophy 2012 և 2015 մրցաշարերի հաղթող, Կանադայի եռակի չեմպիոն (2013, 2014 և 2017):
Քեյթլին Օսմոնդ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Բնօրինակ անուն` | անգլ.՝ Kaetlyn Osmond |
Մասնագիտացում` | գեղասահորդ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | դեկտեմբերի 5, 1995[1] (25 տարեկան) |
Ծննդավայր` | Marystown, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա[2] |
Մարզիչ(ներ)` |
2018 թվականի մարտի 3-ի դրությամբ Չմշկավազքի միջազգային միության վարկանիշով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[3]:
ԿարիերաԽմբագրել
Համառոտ կենսագրություն և վաղ տարիներԽմբագրել
Քեյթլին Օսմոնդը ծնվել է Մերիսթաունում (Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգ): Ունի ավագ քույր՝ Նատաշան[4] և 1 եղբայր՝ Գերին[5]: Ավելի ուշ տեղափոխվել է Ալբերտա նահանգը, որտեղ ապրում է այժմ[4]: Հայրենի քաղաքում գեղասահորդուհու պատվին անվանվել է սահադաշտ[6]:
2011-2013 թվականներԽմբագրել
2011/2012 մրցաշրջանում Օսմոնդն առաջին անգամ ելույթ է ունեցել մեծահասակների մակարդակով՝ մասնակցելով Կանադայի առաջնությանը, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ: Հաջորդ մրցաշրջանի սկզբում նա հաղթել է Գերմանիայի Nebelhorn Trophy մրցախաղում: Մեկ ամիս անց Կանադայի գրան պրիիում արժանացել է ոսկե մեդալի՝ ընդհանուր առմամբ հավաքելով 176,45 միավոր, այդպիսով սահմանելով անձնական լավագույն արդյունք: 2013 թվականի հունվարին Քեյթլինը դարձել է Կանադայի մեծահասակների չեմպիոն: Ընդ որում այս հաղթանակն առաջին է եղել ոչ Քվեբեկի ներկայացուցիչների մեջ[5]: Չորս մայրցամաքների առաջնությունում, որը տեղի է ունեցել փետրվարին, Օսմոնդն զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ մեկ ամիս անց աշխարհի առաջնությունում եղել է 8-րդը:
Սահքի տեխնիկաԽմբագրել
Ի տարբերություն գեղասահորդների մեծ մասի՝ ցատկերը կատարում է ժամացույցի սլաքի ուղղությամբ[7]: Մրցումների ժամանակ կատարում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են եռակի ֆլիպ – կրկնակի թուլուպը, ինչպես նաև եռակի ռիտբերգեր[8] – եռակի թուլուպը և կրկնակի աքսել – եռակի թուլուպը:
ԾրագրերԽմբագրել
Մրցաշրջան | Կարճ ծրագիր | Ազատ ծրագիր | Ցուցադրական ելույթ |
---|---|---|---|
2017/2018 | Sous le ciel de Paris
Milord Summertime |
Կարապի լիճ Պյոտր Չայկովսկի Սև կարապ |
I Love It |
2016/2017 | Sous le ciel de Paris
Milord Էդիթ Պիաֆ |
Բոհեմ | I Love It
Hallelujah Թորի Քելլի Wild Horses |
2015/2016 | La Vie en rose | Танго (Danzarin, Oblivion, Tanguera) | I Love It
Wild Horses Նատաշա Բեդինգֆիլդ Lovefool |
2014/2015 | La Vie en rose
Սինդի Լոպեր |
Танго (Danzarin, Oblivion, Tanguera) | |
2013/2014 | Big Spender
Rich Man’s Frug «Փոքրիկ Չարիտի» |
Ֆիլմի սաունթրեք «Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա» Ֆիլիպ Շանի Կլեոպատրա և Կեսար |
Over the Rainbow
Jewel Mamma Knows Best |
2012/2013 | Mambo N°8 Պերես Պրադո Gwendoline |
Կարմեն Ժորժ Բիզե |
Reach
Hotel Nacional |
2011/2012 | Your Good Name Մայքլ Դաննա Գանեշ |
Նախերգանք և Ռոնդո կապրիչիզո ջութակի և նվագախմբի համար, ор. 28 Քամիլ Սեն-Սանս |
Your Good Name Մայքլ Դաննա Գանեշ |
2010/2011 | Մեկ օր կյանքից Ջեֆ Բեք |
Galicia Flamenca Ֆրանսիսկո Տարրեգա, Ժինո դ`Օրի Recuerdos de la Alhambra |
Մրցումների արդյունքներԽմբագրել
Մրցումներ[9] | 08/09 | 09/10 | 10/11 | 11/12 | 12/13 | 13/14 | 15/16 | 16/17 | 17/18 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | 13 | 3 | ||||||||
Օլիմպիական խաղեր – թիմային մրցաշար | 2 | 1 | ||||||||
Աշխարհի առաջնություն | 8 | 11 | 2 | |||||||
Աշխարհի թիմային առաջնություն | 2/7 | |||||||||
Չորս մայրցամաքների առաջնություն | 7 | 6 | 4 | |||||||
Կանադայի առաջնություն | 1 N. | 3 J. | 6 J. | 3 | 1 | 1 | 3 | 1 | 2 | |
Գրան պրիի եզրափակիչներ | 4 | 3 | ||||||||
Գրան պրիի փուլեր: Skate Canada | 1 | WD | 11 | 2 | 1 | |||||
Գրան պրիի փուլեր: NHK Trophy | 6 | |||||||||
Գրան պրիի փուլեր: Չինաստանի գավաթ | 2 | |||||||||
Գրան պրիի փուլեր: Trophée de France | 3 | |||||||||
Nebelhorn | 1 | 1 | ||||||||
Finlandia Trophy | 1 | |||||||||
Autumn Classic | 1 | |||||||||
Աշխարհի պատանեկան առաջնություն | 10 | |||||||||
Գրան պրիի պատանեկան փուլեր: Չեխիա | 10 | |||||||||
Գրան պրիի պատանեկան փուլեր: Ճապոնիա | 9 | |||||||||
Մակարդակներ. N. = նորեկ; J. = պատանի |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 2,0 2,1 2,2 выгрузка данных Freebase — Google.
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն)։ ИСУ։ 2018-03-03։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-27-ին։ Վերցված է 2018-03-05
- ↑ 4,0 4,1 Քեյթլին Օսմոնդը Չմշկավազքի միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ 5,0 5,1 Walker Elvin (2013-02-03)։ «Osmond ready to debut at first senior ISU Championships»։ Golden Skate (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-02-ին։ Վերցված է 2018-03-05
- ↑ Slater Paula (2014-07-07)։ «Osmond seeks redemptive season»։ Golden Skate (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-03-05
- ↑ Febi (2015-11-18)։ «10 Facts About Kaetlyn Osmond»։ World's Facts (անգլերեն)։ Վերցված է 2018-03-05
- ↑ skateguard1 (2014-07-28)։ «Interview With Kaetlyn Osmond» (անգլերեն)։ blogspot.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-05-ին։ Վերցված է 2018-03-05
- ↑ «Competition Results - Kaetlyn OSMOND» (անգլերեն)։ ISU Results։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-17-ին։ Վերցված է 2018-03-05