Քեմպբել ապուրով բանկաներ

Էնդի Ուորհոլի ստեղծագործություն

«Քեմպբել ապուրով տարաները» (անգլ.՝ Campbell’s Soup Cans[6]), ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի նկարը, որը վրձնել է 1962 թվականին։ Նկարը կազմված է 32 կտավներից, որոնք ունեն 51 սմ բարձրություն և 41 սմ լայնություն։ Դրանցից յուրաքանչյուրի վրա պատկերված է Campbell Soup ընկերության ապուրով տարա։ Բոլոր պահածոյացված տարաները պարունակում են տարբեր ապուրներ, որոնք տարբեր ժամանակներում առաջարկել է ընկերությունը[6]։ Առանձին նկարներ փորագրվել են կիսամեխանիկական զարդակաղապարի միջոցով՝ կիրառելով ոչ գեղանկարչական ոճ։ Քեմպբել ապուրով տարաները, հենվելով մասսայական մշակույթի վրա, օգնել է վեր հանելու փոփ արտը՝ որպես ԱՄՆ-ում գլխավոր գեղարվեստական շարժում։

Քեմպբել ապուրով բանկաներ
տեսակգեղանկար
նկարիչԷնդի Ուորհոլ[1][2]
տարի1962[1][2]
բարձրություն2,5 մետր[2]
լայնություն4,1 մետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ[3][4]
ժանրնատյուրմորտ[4]
նյութկտավ[2] և acrylic paint?
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[5]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2]
սեփականատերIrving Blum?
Ծանոթագրություններ
 Campbell's Soup Cans Վիքիպահեստում

Առևտրային պատկերազարդող Ուորհոլը, որը դարձել է հաջողակ հեղինակ, հրապարակախոս, նկարիչ և ռեժիսոր, որպես նկարիչ առաջին անգամ աշխատանքը ցուցադրել է լոսանջելեսյան Ferus պատկերասրահում 1962 թվականի հուլիսի 9-ին՝ իր առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ[7][8] : Այդ ցուցահանդեսին տեղի է ունեցել ԱՄՆ արևմտյան ափի փոփ արտի առաջնելույթը[9]։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում վերացական էքսպրեսիոնիզմը գերիշխող է եղել, ոչ միայն գեղարվեստն է արժևորվել, այլ նաև թեքում է եղել դեպի միստիցիզմ։ Այս հակասությունը մեծ վիճաբանությունների տեղիք է տվել այսպիսի աշխատանքների առավելությունների շուրջ։ Ուորհոլի՝ որպես նկարչի դիտարկումները կասկածի տակ են առնվել, բայց դրանք մինչ օրս արդիական են։ Հասարակական մեծ իրարանցումը 1950-ական թվականներին օգնեց Ուորհոլին փորձառու առևտրական պատկերազարդողից դառնալ նշանավոր նկարիչ, և դա օգնել է նրան առանձնանալու ի հայտ եկող մյուս նկարիչներից։ Չնայած նրա նկարների նկատմամբ առևտրային պահանջը միանգամից առաջ չի եկել, բայց Ուորհոլի անունը նույնացվել է «Քեմպբել» ապուրի հետ։

Ի վերջո Ուորհոլը իր կարիերայի երեք տարբեր փուլերում ստեղծել է շատ աշխատանքներ, որոնք պատկերել են «Քեմպբել» պահածոյի տուփերը, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ օգտագործելով առևտրի աշխարհի և մասսայական լրատվամիջոցների ամենատարբեր կերպարներ։ Թեմատիկ նկարների հայտնիությունը Ուորհոլի հեղինակությունը հասցրել է այն բանին, որ նա դարձել է ամենահայտնի ամերիկացի փոփ արտ նկարիչը[10]։ Նրա աշխատանքների արժեքը ամենաբարձրն է եղել ամերիկացի կենդանի նկարիչների աշխատանքների արժեքից[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.moma.org/collection/works/79809
  3. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. 4,0 4,1 https://rkd.nl/explore/artists/82875
  5. http://www.moma.org/collection/browse_results.php?object_id=79809
  6. 6,0 6,1 «The Collection». Музей современного искусства. 2007. Վերցված է 27 марта 20016-ին.
  7. Angell, p. 38.
  8. Livingstone, p. 32.
  9. Lippard, p. 158.
  10. Stokstad, p. 1130.
  11. Bourdon p. 307.

Արտաքին հղումներ խմբագրել