Քելլի Թայլեր Օլինիկ (անգլ.՝ Kelly Tyler Olynyk, ապրիլի 19, 1991(1991-04-19), Տորոնտո, Կանադա), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։

Քելլի Օլինիկ
Kelly Olynyk

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ
Դիրքը Ծանր հարձակվող/ Կենտրոնական
Համար № 41
Ի ծնե տրված անունը Քելլի Թայլեր Օլինիկ
Kelly Tyler Olynyk
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Ազգություն Կանադա Կանադացի
Հասակ 2,13 մ
Քաշ 108 կգ
Դպրոց Հարավային Քեմփլուփսի միջնակարգ դպրոց (Քեմփլուփս, Բրիտանական Կոլումբիա)
համալսարան Կենտուկիի համալսարան (2009–2013)
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 13-րդ
Դրաֆթ ակումբ Դալաս Մավերիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2013–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2017–2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Ռոքեթս (2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ Փիստոնս (2021-2022)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ (2022-այժմ)
Մրցանակներ

  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2014)
  • NCAA All-American առաջին թիմ (2013)
  • Academic All-American առաջին թիմ (2013)
  • WCC տարվա խաղացող (2013)
  • All-WCC առաջին թիմ (2013)
Օլինիկը Գոնզագայի համալսարանի բասկետբոլային հավաքականի կազմում

Համալսարանային առաջնությունը անցկացրել է Գոնզագայի համալսարանում, ընդ որում ունի հաշվապահի բակալավրի աստիճան (2012)։

Ընտրվել է 2013 թվականի NBA-ի դրաֆթի[1] 13-րդ ընտրությամբ՝ «Դալաս Մավերիքսի» կողմից, որից հետո տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս»։

Վաղ կյանքը խմբագրել

Օլինիկը ծնվել է «բասկետբոլային» ընտանիքում. Օլինիկի հայրը՝ Քենը, 1989-2002 թվականներին մարզել է Տորոնտոյի համալսարանի տղամարդկանց բասկետբոլային թիմը, ինչպես նաև 1983-1996 թվականների ընթացքում եղել է Կանադայի բասկետբոլի երիտասարդական հավաքականի մարզիչը[2]։ Նույն հավաքականում հանդես էր գալիս կանադական բասկետբոլի ապագա գերաստղ Սթիվ Նեշը։ Մայրը՝ Առլին անունով, եղել է Կանադայի համալսարանային առաջնության կանաց բասկետբոլիային հանդիպումների մրցավարուհի, իսկ 1995-2004 թթ. եղել է «Տորոնտո Ռեպտորսի» աշխատակից, մասնավորապես եղել է ակումբի հանդիպումների հաշիվ պահող[3]։ Շուտով Քելլիի հայր Քենը դառնում է Թոմսոն Ռիվերսի անվան համալսարանի սպորտային բաժնի տնօրեն, և ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Քեմփլուփս քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)

Օլինիկը, ի տարբերություն շատ կանադացի հեռանկարային դեռահաս բասկետբոլիստների, որոշում է չհաճախել ամերիկյան դպրոց, այլ փոխարենը հանդես գալ հայրենիքում։ Սկզբնապես Օլինիկը հանդես էր գալիս որպես խաղարկող, նույնիսկ երբ տարիների ընթացքում նրա հասակը 190 սմ-ից աճում է 208-ի։

Համալսարանային կարիերան խմբագրել

Գոնզագայի համալսարանում հանդես գալու տարիներին Օլինիկը 2012–2013 մրցաշրջանում դարձել էր «Academic All-America» խորհրդանշական հավաքականի անդամ։ Նույն մրցաշրջանը Օլինիկը ավարտում է 17, 8 միավոր, 7, 3 անդրադարձ և 1, 7 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշներով

Պրոֆեսիոնալ կարիերան խմբագրել

Օլինիկն ընտրվում է NBA-ի 2013 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Դալաս Մավերիքսի» կողմից, սակայն փոխանակվում է և տեղ գտնում «Բոստոն Սելտիքսում», որն իր հերթին զիջում է Լուկաս Նոգեյրայի հանդեպ ունեցած իրավունքները, ինչպես նաև երկու ընտրության իրավունքներ ապագա դրաֆթների երկրորդ ռաունդներում[4]։

2013 թվականի հուլիսի 7-ին՝ NBA-ի ամառային առաջնության առաջին իսկ հանդիպումից հետո, «Բոստոնը» որոշում է պայմանագիր կնքել նրա հետ։ Վերջինս այդ հանդիպման ժամանակ վաստակել էր 25 միավոր՝ կատարած ընդհանուր 13 նետումներից իրացնելով 9-ը[5]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր առաջնություն խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2013-14 Բոստոն 70 9 20.0 0.466 0.351 0.811 5.2 1.6 0.5 0.4 8.7
Կարիերայում 70 9 20.0 0.466 0.351 0.811 5.2 1.6 0.5 0.4 8.7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գոնզագայի Քելլի Օլինիկը հայտարարում է մոտակա դրաֆթում մասնակցելու մասին». USAToday.com. 2013 թ․ ապրիլի 19. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  2. Անդերսոն, Քելլի (2013 թ․ մարտի 18). «Կանադյի տաղանդները». Սպորտս Իլուսթրեյթիդ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Մարզական պատմություն». Թոմփսոն Ռիվերսի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Սելտիքսը ձեռք է բերում Օլինիկին և Այվերսոնին
  5. «Սելտիքսը պայմանագիր է կնքում Օլինիկի հետ». NBA.com. 2013 թ․ հունիսի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել