Համբար Քելիքյան

ամերիկահայ վիրաբույժ
(Վերահղված է Քելիքյան Համբարից)

Համբար Քելիքյան (ծննդյան անունը՝ Համբարձում Քեքլիքյան, հունվարի 17, 1899(1899-01-17), Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 24, 1983(1983-07-24), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկահայ օրթոպեդ վիրաբույժ[1][2]։ Վնասված վերջույթների վերականգնման ռահվիրա[3]։ Մեծ դեր է ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Դոուլի բուժման գործում։

Համբար Քելիքյան
Ծնվել էհունվարի 17, 1899(1899-01-17)
ԾննդավայրՀաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 24, 1983(1983-07-24) (84 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Rush University?
Մասնագիտությունվիրաբույժ
ԱշխատավայրՀյուսիսարևմտյան համալսարան

Կենսագրություն խմբագրել

Համբար Քելիքյանը ծնվել է Հաճնում, 1899 թվականի հունվարի 17-ին։ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, Համբարի ծնողները տեղահանվել են և հասել Հալեպ։ Թուրքերը սպանել են Համբարի երեք քույրերին։ Երիտասարդ Համբարին հաջողվել է փախչել թուրքական հետապնդումներից, նա չի միացել ծնողներին և հասել է Պոլիս, որտեղից էլ մեկնել է ԱՄՆ[4]։ Վիրաբույժ դառնալու հարցում նրան ոգեշնչել էր հորեղբայրը, ով որպես բժիշկ աշխատել է օսմանյան բանակում։ 1920 թվականին՝ Չիկագո գաղթելուց հետո, Անտրանիկ Ա Պետիկյանի նախաձեռնությամբ Չիկագոյի համալսարանում աշխատել է որպես մատուցող։ Չիկագոյի համալսարանում նախագահ Հարրի Պրատ Ջադսոնից ստացել է կրթաթոշակ՝ սովորելու Չիկագոյի համալսարանում և Ռաշ բժշկական քոլեջում։ Քուկ շրջանի հիվանդանոցում ավարտել է պրակտիկան, իսկ 1929 թվականին դարձել է Ֆիլիպ Կրոյշերի օգնականը, ով գործնականում աշխատել է ոսկրային հյուսվածքի մասնագետ Ջոն Մերֆիի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Քելիքյանը 297-րդ գլխավոր հիվանդանոցում ծառայել է որպես գլխավոր օրթոպեդ և փոխգնդապետ։ Բոբ Դոուլը նրա բազմաթիվ հիվանդներից մեկն էր, և Քելիկյանը հրաժարվել է որևէ վճար ընդունել երիտասարդ վետերանից, քանի որ նրա եղբայր Սիրագանը սպանվել էր Իտալիայում 1943 թվականին։ Ընդհանուր առմամբ, Քելիկյանը յոթ վիրահատություն է կատարել 1947-1953 թվականներին՝ վերականգնելու Դոուլի ձեռքը՝ փոխպատվաստելով ոտքի ոսկորն ու մկանը աջ ուսին և ձեռքին։ Քելիկյանը փրկել է երիտասարդ Վիկտոր Ա. Լանդիի ձախ ձեռքը, որը հետագայում դարձել է Սարասոտա մոդեռնի առաջատար ճարտարապետ։ Չիկագո վերադառնալուց հետո միացել է Ուեսլի հիվանդանոցի (անգլ.՝ Northwestern Memorial Hospital) և Հյուսիսարևմտյան բժշկական դպրոցի անձնակազմին։

Ավելի ուշ Քելիքյանը դարձել է օրթոպեդիկ վիրաբուժության պատվավոր դոցենտ՝ 80 տարեկանում շաբաթական տասը վիրահատություն կատարելով։ Նա գրել է երեք դասական մենագրություն ձեռքի, կոճի և ոտքի վիրահատության, ինչպես նաև մի գիրք հայ պոեզիայի մասին։ Մասնագիտացել է նաև բնածին դեֆորմացիաների, մասնավորապես թալիդոմիդի հետևանքով առաջացած գիգանտիզմի և ֆոկոմելիայի մեջ։ Հայերից երբեք բուժման գումար չի գանձել[2]։

Քելիքյանը մահացել է 1983 թվականի հուլիսի 24-ին՝ 84 տարեկանում, Չիկագոյի Հյուսիսարևմտյան Մեմորիալ հիվանդանոցում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է Օվսաննա Կուպելյանի հետ։ Որդի Արմենը՝ նույնպես վիրաբույժ է եղել։ Դուստրերն են՝ Ալիս և Վիրջինիա։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. 2,0 2,1 Breu, Giovanna (1979 թ․ հոկտեմբերի 8). «Dr. Hampar Kelikian Is a Dear and Glorious Surgeon and, at 80, Still Among the Best». People Magazine. 12 (15).
  3. «Abril Books - Books - Truth Will Set Us Free, the». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Power, Samantha (2013). A Problem From Hell America and the Age of Genocide. New York: Basic Books. ISBN 978-0465050895.
  5. «Հայոց Ցեղասպանութենէն Վերապրած Բժիշկ Համբար Քելիքեան (Համբարձում Քեքլիքեան) – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Արմենեան, Կարօ, Ոչ եւս է հայ ժողովուրդի մեծ բարեկամ, Ա․Մ․Ն․-ի կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դատի առաջամարտիկ, պատերազմի հերոս՝ ծերակուտական Ռապըրթ Տոլ, «Հորիզոն» շաբաթաթեր, 6 դեկտեմբեր 2021։
  • Տէր Խաչատուրեան, Արտաշէս, Հայ Գիրքի Մատենագիտական Գործեր, Տոքթ. Համբարձում Քեքլիքեան, «Poetry and the Armenian image», Part II, Ararat (N. Y. ), Vol. II, No 4 (Autumn 1961).