Քելիմանի
Քելիմանի ( պորտ.՝ Quelimane, նախկինում՝ Սան Մարտինյո դի Քելիմանի / San Martinho de Quelimane), քաղաք Մոզամբիկում։ Զամբեզիա նահանգի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Քելիմանի | ||
պորտ.՝ Quelimane | ||
Երկիր | Մոզամբիկ | |
Հիմնադրված է | 1942 թ. | |
Մակերես | 117 կմ² | |
ԲԾՄ | 1 մետր | |
Բնակչություն | 192 876 մարդ (2007) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԸնկած է Հնդկական օվկիանոսի մոզամբիկյան ափի կենտրոնական մասում՝ Զամբեզիա նահանգում, ծովի մակերևույթին հավասար բարձրության վրա[1]։ Օվկիանոսային և գետային նավահանգիստ է, խոշոր արդյունաբերական կենտրոն։ Քաղաքի շրջակայքում կան բազմաթիվ պլանտացիաներ, որտեղ աճեցվում են կոկոսյան արմավենիներ (արմավենու յուղը արտահանվող հիմնական ապրանքներից մեկն է), սիսալ և թեյ։ Ձկնորսությունը և ձկան պահածոների արտադրությունը նույնպես մեծ դեր են խաղում քաղաքի տնտեսության մեջ։ Քելիմանին Մոզամբիկի ներքին տարածքը օվկիանոսի ափին կապող երկաթուղու վերջնակետն է։ Կա օդանավակայան[2]։ 1954 թվականից Քելիմանին դարձել է կաթոլիկ եպիսկոպոսության կենտրոն։
Պատմություն
խմբագրելՔելիմանին հիմնադրվել է միջնադարում Օմանից և Զանզիբարից եկած արաբ վաճառականների կողմից։ 1498 թվականին՝ դեպի Հնդկաստան իր ճանապարհորդության ընթացքում, այդ բնակավայր է այցելել պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման։ 1530 թվականին Քելիմանին անցել է Պորտուգալիայի տիրապետության տակ։ 1761 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[3], իսկ 1763 թվականին Քելիմանիում առաջին անգամ քաղաքային խորհրդարան է ընտրվել։
18-19-րդ դարերում աֆրիկացի սևամորթ ստրուկների զանգվածային արտահանում է տեղի ունեցել Քելիմանիի նավահանգստի միջոցով։ 1862 թվականին Դեյվիդ Լիվինգսթոնը այդ քաղաքում նշանակվել է Անգլիայի հյուպատոս։
Քելիմանի քաղաքը գրավում է զբոսաշրջիկներին 18-19-րդ դարերի իր լավ պահպանված գաղութային ճարտարապետությամբ, որի լավագույն նմուշներից է Նոսսա Սինյորա դու Վիբրամենտու տաճարը։
Պատկերասրահ
խմբագրել-
Արևադարձային Ֆրեդդի ցիկլոնը, որը 2023 թ. փետրվարի 19-ին ավերիչ ազդեցություն է գործել քաղաքի վրա
-
Քելիմանիի տաճարը 1890-1910 թթ. միջակայքում
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 192 876, 2017 թվականի տվյալներով՝ 246,9 հազար[4]։
Տարի | Բնակչություն |
---|---|
1970 թ | 71786 |
1997 թ | 153 187 |
2007 թ | 192,876 |
Քույր քաղաքներ
խմբագրելԿլիմա
խմբագրելՔելիմանիին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw):
Քելիմանիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.3 (104.5) |
38.5 (101.3) |
38.4 (101.1) |
37.2 (99) |
36.4 (97.5) |
33.8 (92.8) |
34.1 (93.4) |
37.0 (98.6) |
39.0 (102.2) |
42.9 (109.2) |
42.8 (109) |
41.4 (106.5) |
42.9 (109.2) |
Միջին բարձր °C (°F) | 32.4 (90.3) |
32.1 (89.8) |
31.4 (88.5) |
30.2 (86.4) |
28.6 (83.5) |
26.8 (80.2) |
26.2 (79.2) |
27.6 (81.7) |
29.5 (85.1) |
31.2 (88.2) |
32.1 (89.8) |
32.3 (90.1) |
30.0 (86) |
Միջին օրական °C (°F) | 27.4 (81.3) |
27.3 (81.1) |
26.9 (80.4) |
25.6 (78.1) |
23.2 (73.8) |
21.1 (70) |
20.6 (69.1) |
21.8 (71.2) |
23.6 (74.5) |
25.3 (77.5) |
26.5 (79.7) |
27.1 (80.8) |
24.7 (76.5) |
Միջին ցածր °C (°F) | 23.4 (74.1) |
23.4 (74.1) |
23.2 (73.8) |
21.5 (70.7) |
18.5 (65.3) |
16.0 (60.8) |
15.6 (60.1) |
16.1 (61) |
18.1 (64.6) |
20.2 (68.4) |
21.7 (71.1) |
22.8 (73) |
20.0 (68) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 18.9 (66) |
17.9 (64.2) |
17.2 (63) |
15.9 (60.6) |
11.9 (53.4) |
9.9 (49.8) |
10.3 (50.5) |
10.3 (50.5) |
11.1 (52) |
12.8 (55) |
14.1 (57.4) |
15.9 (60.6) |
9.9 (49.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 241.4 (9.504) |
238.8 (9.402) |
237.5 (9.35) |
153.3 (6.035) |
82.3 (3.24) |
56.0 (2.205) |
62.4 (2.457) |
29.0 (1.142) |
18.5 (0.728) |
34.1 (1.343) |
88.2 (3.472) |
219.5 (8.642) |
1461 (57,52) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 11.4 | 12.9 | 13.1 | 9.9 | 7.6 | 7.9 | 8.1 | 4.3 | 2.1 | 2.8 | 5.2 | 10.6 | 95.9 |
% խոնավություն | 78 | 78 | 79 | 79 | 79 | 81 | 79 | 77 | 74 | 68 | 72 | 74 | 77 |
Միջին ամսական արևային ժամ | 220.1 | 194.9 | 226.3 | 228.0 | 238.7 | 216.0 | 229.4 | 263.5 | 261.0 | 257.3 | 279.0 | 238.7 | 2852,9 |
Միջին օրական արևային ժամ | 7.1 | 6.9 | 7.3 | 7.6 | 7.7 | 7.2 | 7.4 | 8.5 | 8.7 | 8.3 | 9.3 | 7.7 | 7.8 |
աղբյուր: Deutscher Wetterdienst[6] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Quelimane, Mozambique Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Aeroporto de Quelimane Արխիվացված 2022-02-03 Wayback Machine. Aeroportos de Moçambique E.P.. 2017.
- ↑ Quelimane, Britannica.com, USA, accessed on July 7, 2019
- ↑ Cytuj |autor = |tytuł = Resultados definitivos - INE-Moçambique |data = |data dostępu = 2020-12-28 |opis = 3.14. Distribuição Hierárquica das Cidades Capitais segundo sua População |opublikowany = www.ine.gov.mz |url = http://www.ine.gov.mz/iv-rgph-2017/mocambique/apresentacao-resultados-do-censo-2017-1
- ↑ Le Port est jumelé à quatre villes portuaires Արխիվացված 2015-09-08 Wayback Machine
- ↑ «Klimatafel von Quelimane / Mosambik» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Mozambique Holiday Destinations». Go2Africa.com. 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- quelimane.no.sapo.pt
- «Página Inicial». Zambézia On Line (պորտուգալերեն). 2005 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելիմանի» հոդվածին։ |