Քեթրին Նոել Բրոսնահեն, (անգլ.՝ Katherine Noel Brosnahan, դեկտեմբերի 24, 1962(1962-12-24)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի[2] - հունիսի 5, 2018(2018-06-05)[3][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ըստ մասնագիտության հայտնի է Քեյթ Սփեյդ (անգլ.՝ Քեյթ Սփեյդ) կամ Քեյթ Վալենտին անգլ.՝ Քեյթ Վալենտին՝ ամերիկացի մոդելավորող և գործարար[4][5][6]։


անգլ.՝ Kate Spade
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1962(1962-12-24)[1]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի[2]
Մահացել էհունիսի 5, 2018(2018-06-05)[3][1] (55 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնչդավանող կաթոլիկ
ԿրթությունԱրիզոնա նահանգի համալսարան, Կանզասի համալսարան, St. Teresa's Academy? և Notre Dame de Sion?
Մասնագիտությունձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և նորաձևության խմբագիր
ԱմուսինAndy Spade?
Կայքkatespade.com
 Kate Spade Վիքիպահեստում

Կյանքի և կարիերայի վաղ տարիներ խմբագրել

Բրոսնահենը ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիում, Էրլ Ֆրենսիս Բրոսնահենի (1929—20.06.2018) և Ջուն Բրոսնահենի (Մալլեն) ընտանիքում[7]։ Ավարտել է աղջիկների համար նախատեսված Սբ․ Թերեզայի անվան կաթոլիկ ակադեմիան։ Սովորել է Կանզասի համալսարանում, ապա ուսումը շարունակել Արիզոնա նահանգի համալսարանում, որտեղ դարձել է Կապպա Կապպա Գամմա ակումբի անդամ և 1985 թվականին ստացել Ժուռնալիստի մասնագիտություն[8]։

1986 թվականին աշխատել է Մանհեթենի ««Mademoiselle»» ամսագրի աքսեսուարների բաժնում, որպես Քեթի Բրոսնահեն։

1991 թվականին ազատվում է ««Mademoiselle»»-ից, որտեղ այդ պահին նորաձևության բաժնի ավագ խմբագիր էր։ «Mademoiselle»-ում աշխատելու ժամանակ նկատել է, որ շուկայում չկան նորաձև պայուսակներ և որոշել ստեղծել իր սեփական պայուսակները[9]։

1993 թվականին Քեյթը և Էնդի Սփեյդը հիմնադրեցին «Kate Spade New York» ապրանքանիշը։

1999 թվականաին «Neiman Marcus Group»-ին վաճառեց «Kate Spade New York»-ի 56 %-ը, իսկ մնացածը՝ 2006 թվականին[10]։

2016 թվականին նա իր գործընկերների հետ թողարկեց նորաձևության նոր ապրանքանիշ՝ «Frances Valentine»-ը[4]։

Անձնական կյանք և մահ խմբագրել

Դերասանուհի Ռեյչել Բրոսնահենը Սփեյդի զարմուհին է[11]։

1994 թվականին Սփեյդը ամուսնացել է էնդի Սփեյդի հետ, ով կոմիկ դերասան Դեյվիդ Սփեյդի եղբայրն է։ 2005 թվականի փետրվարի 18-ին ծնվել է նրանց միակ աղջիկը՝ Ֆրենսիս Բեաթրիս Սփեյդը։ Քեյթի կյանքի վերջին 10 ամիսներին ամուսինները ապրել են առանձին՝ հարևան տներում և չեն ամուսնալուծվել, պահպանելով ընկերական հարաբերություններ համատեղ դաստիարակել են իրենց աղջկան[12]։

Սփեյդն ինքնասպան է եղել 2018 թվականի հունիսի 5-ին՝ կախվելով Նյու Յորքի իր բնակարանում[13][14]։ Նրա մոտ գտել են երկտող ուղղված իր աղջկան[15]։

Հետագայում պարզվել է, որ Սփեյդը ինքնասպանության է դիմել երկարամյա դեպրեսիայի պատճառով, կապված բիզնեսի և անձնական կյանքի հետ, ինչի պատճառով նա տրվել է խմիչքին[16]։ Նրա ամուսինը պնդել է, որ նա ալկոհոլի և թմրանյութի հետ կապված խնդիրներ չի ունեցել, բայց վերջին 5 տարիներին դեպրեսիայի պատճառով այցելել է համապատասխան մասնագետների և ընդունել դեղորայք[17]։

Սփեյդի հայրը՝ 89-ամյա Էրլ Ֆրենսիս Բրոսնահենը, մահացել է 2018 թվականի հունիսի 20-ին՝ աղջկա հուղարկավորությունից մեկ օր առաջ[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 http://www.bizjournals.com/kansascity/news/2011/07/19/kate-spade-kansas-city-plaza.html
  3. 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Kate_Spade
  4. 4,0 4,1 Kapner, Suzanne (2016 թ․ օգոստոսի 23). «Married to Terry Litton When Is Kate Spade Not Kate Spade? When She's Frances Valentine». The Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. «one of her first acts was to find a new name. Now, she's Katherine Noel Frances Valentine Brosnahan. In stores, she's Frances Valentine.»
  5. «Kate & Andy Spade Interview on How I Built This by Guy Raz». NPR (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Ana Colon. «Designer Kate Spade Name Change Frances Valentine» (անգլերեն). Refinery29.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  7. «Fashion designer Kate Spade found dead». BBC News. 2018 թ․ հունիսի 5.
  8. Bumiller, Elisabeth (1999 թ․ մարտի 12). «PUBLIC LIVES; A Cautious Rise to a Top Name in Fashion». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  9. Lieber, Chavie (2016 թ․ մարտի 2). «Kate Spade Brand Bags». Racked.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  10. «Neiman Marcus to Sell Kate Spade». The Wall Street Journal. New York City. 2006 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. Schmidt, Ingrid (2015 թ․ հոկտեմբերի 13). «Rachel Brosnahan of 'Manhattan' undertakes her own special fashion project». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  12. Kate Spade’s Husband Andy Reveals They Were Living Separately Before Her Death, but Didn’t Plan to Divorce
  13. «Fashion designer Kate Spade found dead». BBC News. 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  14. «Kate Spade found dead: Latest updates». CNN. 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  15. Bromwich, Jonah Engel; Friedman, Vanessa; Schneier, Matthew (5 июня 2018). «Kate Spade, Whose Handbags Carried Women Into Adulthood, Is Dead at 55». The New York Times (անգլերեն). Վերցված է 6 июня 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Kate Spade Reportedly Depressed, Committed Suicide Because Her Husband Wanted a Divorce
  17. «Designer Kate Spade suffered depression for years, husband says». Reuters (անգլերեն). 7 июня 2018. Վերցված է 9 июня 2018-ին.
  18. Kate Spade's Father Died at Age 89 One Day Before Her Funeral