Քեթրին Մուր
Քեթրին Մուր (անգլ.՝ Catherine Lucille Moore, հունվարի 24, 1911[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ - ապրիլի 4, 1987[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող։ Նրա մուտքը գրականություն եղել է 1930-ականներին՝ Ք․Լ․ Մուր կեղծանվամբ։ Նա այն առաջին կանանցից է եղել, որը ստեղծագործել են գիտաֆանտաստիկ ժանրում (այս ժանրի ավելի վաղ ներկայացուցիչներից էին Քլեյր Վինգր Հերրիսը, Գրեյ լա Սպինան և Ֆրեցիս Սթիվենսը)։ Մուրի գործունեությունը ճանապարհ հարթեց սպեկյուլատիվ գրականության ժանրում ստեղծագործող շատ կին գրողների համար։
Քեթրին Մուր անգլ.՝ Catherine Lucille Moore | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 4, 1987[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Ժանրեր | ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա և ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Հենրի Քութներ |
Catherine Lucille Moore Վիքիպահեստում |
1940 թվականին տեղի ունեցավ Մուրի առաջին ամուսնությունը։ Նրա ամուսինը վիպասան, գրող Հենրի Քատներն էր։ 1940-1958 թվականների ընթացքում մինչև Քատների մահը ամուսինները բազմիցս համագործակցել են և ունեն համատեղ աշխատանքներ։ Նրանք իրենց աշխատանքները սովորաբար հրատարակում էին իրենց իրական անունների ներքո, բայց և հաճախ օգտագործում էին կեղծանուններ։
1958–1962 թվականների ընթացքում Քեթրինը հեռուստատեսությունում ստանձնել է սցենարիստի աշխատանք։ 1963 թվականին դադարեցրել է իր գրական գործունեությունը։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՄուրը ծնվել է 1911 թվականի հունվարի 24-ին Ինդիանա նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսում։ Մանուկ տարիներին իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ֆանտաստիկ գրականություն կարդալով։ Իր դեպրեսիայի և ճգնաժամային վիճակի պատճառով դուրս է եկել քոլեջից և աշխատանքի է անցել Ինդիանապոլիսում գտնվող հյուրանոցներից մեկում։
Գրական գործունեությունը
խմբագրելԴեռ ուսանողական տարիներին նրա երեք պատմվածքները հրատարակվեցին Ինդիանապոլսի համալսարանի ուսանողական Vagabond ամսագրում (1930–31)[4]։ Երեք կարճ պատմվածքներն էլ ֆանտաստիկ ժանրի էին և հրատարակվել են «Քեթրին Մուր» անվան ներքո։ 1933 թվականի սկզբերին նա սկսեց վաճառել իր աշխատությունները։
Մուրը ստեղծել է երկու գրական կերպար՝ Նորֆեսթ Սմիթ և Ջիրլ օֆ Ջոյրի[5]։
Մուրի վաճառքի հանված առաջին աշխատությունը եղել է «Շամբլոն», որն ունեցել է հարյուր դոլար եկամուտ (1933 թվական, նոյեմբեր)։ 1934 թվականի հոկտեմբերին Weird Tales ամսագրում հրատարակվեց մեկ այլ աշխատություն` «Սև աստծո համբույրը», որն ընթերցողների կողմից որակավորվել է որպես երբևէ գրված ամենատարօրինակ պատմությունը։
Մուրի առաջին աշխատությունները այդ ժամանակաշրջանին բնորոշ գրական ժանրերից տարբերվում էին նաև իրենց խայտաբղետ զգացմունքային դաշտով։
1940-ականներին նրա աշխատանքները տպագրվեցին նաև այլ ամսագրերում։ Այդ ամսագրերից մեկում հրատարակված նրա մի քանի աշխատանքներ հետագայում տեղ գտան նրա առաջինը հրատարակված՝ «Դատավճռի գիշեր» գրքում (առաջին հրատարակչությունը 1943 թվականի, օգոստոս–սեպտեմբեր)։
Ամուսնություն և համագործակցություն Հենրի Քատների հետ
խմբագրելՄուրը Հենրիին հանդիպել է 1936 թվականին։ Հենրին, լինելով վիպասան, երկրպագում էր Մուրին որպես գրողի և նրան նամակ էր ուղարկել՝ կարծելով թե տղամարդ է։ Շուտով նրանք համագործակցում են և գրում մի պատմվածք, որի գլխավոր դերակատարները Մուրի ստեղծած կերպարներն էին Նորֆեսթ Սմիթը և Ջիրլ օֆ Ջոիրին։ Պատմվածքը անվանվել է «Quest of the Starstone» (1937)։
Քատները և Մուրը ամուսնացել են 1940 թվականին շարունակելով իրենց համագործակցությունը։ 1942–1950 թվականներին գրված Մուրի ստեղծագործությունները 1952 թվականին լույս են տեսել «Դատավճռի գիշեր» գրքում։ Քեթրինի կողմից գրված միակ վեպը, որը համագործակցության արդյունք չէ՝ «Ահեղ դատաստանի առավոտը»-ն է, որը հրատարակվել է 1957 թվականին։ Ստեղծագործելով միասին՝ զույգը կարողացավ համատեղել իրարից տարբեր ստեղծագործական ոճերը։ Նրանց կողմից գրված Mimsy Were the Borogoves (փետրվար 1943) աշխատությունը հիմք հանդիսացավ The Last Mimzy ֆիլմը նկարահանելու համար։ Իսկ Vintage Season (սեպտեմբեր 1946) աշխատության հիման վրա նկարահանվեց Timescape (1992) ֆիլմը։ Լյուիս Փեդջեթ կեղծանվան տակ ամուսինները հրատարակել են երկու առեղծվածային վեպեր՝ «Պղնձե մատանի» և «Այն օրը, երբ նա մահացավ»։
Գործունեությունը Քատների մահից հետո
խմբագրելՀենրի Քատները մահացավ 1958 թվականին։ Նրա մահից հետո կինը՝ Քեթրինը, շարունակեց դասավանդել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և դադարեցրեց իր գրական գործունեությունը, փոխարենը աշխատանքի անցնելով Warner Bros. հեռուստատեսությունում։ Նա Sugarfoot, Maverick, The Alaskans հեռուստասերիալների և 77 Sunset Strip դետեկտիվ սերիալի սցենարների հեղինակն է (1958–1962 թվականների ընթացքում)։
1963 թվականին Մուրը ամուսնանում է Թոմաս Ռեյջի հետ։ Իր երկրորդ ամուսնությունից հետո նա վերջնականապես դադարեցնում է իր գործունեությունը գրական ասպարեզում։
1981 թվականին Քեթրին Մուրը արժանացավ ամենամյա երկու մրցանակի․ տարվա լավագույն ֆանտաստիկ պատմվածքի և ֆանտաստիկ ժանրում ստեղծագործող լավագույն գրող անվանակարգերում։
Ուշ տարիներ
խմբագրելՔեթրինի մոտ զարգանում էր Ալցհայմերի հիվանդություն, որի մասին նա իմացել է հիվանդության ծննդից տարիներ անց։ Հիվանդության պատճառով նա ստիպված է եղել չեղյալ համարել հանդիպումները, երբ առաջադրված է եղել որպես առաջին կին գրոսմայստերը ֆանտաստիկ ժանրում ստեղծագործող գրողների շրջանում։ Այդ իսկ պատճառով նրա ամուսինը խնդրում է չեղյալ համարել այդ մրցանակի հանձնումը, քանի որ, իր կարծիքով մրցանակը և դրա հանձման ծիսակատարությունը կվատացներ իր կնոջ առողջական վիճակը։ Այդ լուրը անհանգստացրեց մրցանակաբաշխության կազմակերպիչներին, քանի որ նրանց կարծիքով Մուրը այդ անվանակարգում ամենաարժանի թեկնածուն էր։
Մահ
խմբագրել1987 թվականի ապրիլի 4–ին հանրաճանաչ գրող Քեթրին Մուրը մահանում է Կալիֆոռնիայում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը նրա մոտ զարգացած Ալցհայմերի հիվանդությունն էր[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ The Many Names of Catherine Lucille Moore
- ↑ Forrest J. Ackerman, Ackermanthology: 65 Astoníshing, Rediscovered SF Shorts. LA: General Publishing Co, 1997, pp. 255-270.
- ↑ «The Many Names of Catherine Lucille Moore | Kirkus Reviews». Kirkus Reviews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մուր» հոդվածին։ |