Քարոզարշավ (անգլ.՝ The Campaign), կատակերգություն, որը ստեղծվել է ռեժիսոր Ջեյ Ռոուչի կողմից, իսկ սցենարը գրվել է Շոունա Հարվելլայի և Քրիսա Հենչի կողմից[3]։ Գլխավոր դերերում են Ուիլ Ֆերրելը և Զակ Գալիֆիանակիսը։

Քարոզարշավ
անգլ.՝ The Campaign
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականհոկտեմբերի 4, 2012[1] և 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյ Ռոուչ
ՊրոդյուսերՈւիլ Ֆերրել, Զաք Գալիֆիանակիս, Ադամ ՄաքՔեյ և Ջեյ Ռոուչ
Սցենարի հեղինակՔրիս Հենչի
ԴերակատարներՈւիլ Ֆերրել, Զաք Գալիֆիանակիս, Բրայան Քոքս, Ջեյսոն Սուդեյքիս, Դիլան Մաքդերմոթ, Դեն Էյքրոյդ, Ջոն Լիթգոու, Ջոն Գուդմեն, Katherine LaNasa?, Քարեն Մարույամա, Սառա Բեքեր, Թերին Թերել, Ուգի, Ցի Մա[2], Marco St. John?[2], Ջոն Չենատիեմպո[2], Ջեք ՄաքԲրայեր[2], Լուկա Ջոնս[2], Թոմաս Միդլդիչ[2], Tymberlee Hill?[2], Ջ. Դ. Էվերմոր[2] և Willie Geist?[2]
ՕպերատորՋիմ Դենո
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժՔրեյգ Էլփերթ
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունGary Sanchez Productions
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Campaign (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է երկու իրար դեմ մրցակցող քաղաքական գործիչներ՝ Քեմ Բրեդիի (Ուիլ Ֆերրել) և Մարտի Հագինսեյի (Զակ Գալիֆիանակիս) մասին, որոնք փորձում են հաղթել ընտրություններում, որպեսզի ներկայացնեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հյուսիսային Կարոլինա նահանգը։

«Քարոզարշավի» ֆիլմի հերոսներից մեկը, Քեմ Բրեդին, որը հանդիսանում է բավականին ճանաչված քաղաքական գործիչ և որը հինգ տարի անընդմեջ պլանավորում է ընտրվել ԱՄՆԿոնգրեսում, մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատում, ցանկանում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նա իր թեկնածությունն է առաջադրում՝ հարյուր տոկոսով վստահ լինելով իր ապագա հաղթանակին։ Իսկ ինչո՞ւ ոչ․․․ Ի վերջո նա միակ թեկնածուն է, և ընտրությունն էլ պարզապես ձևականություն է։ Սակայն այս անգամ ամեն բան այդպես չէ։

Մարտի Հագգինս անունով մի տարօրինակ մարդ, որը տուրիստական գործակալ է, ընտրության պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ ընտրության հայտ է ներկայացնում առաջիկա օրերին տեղի ունեցող ընտրությանը մասնակցելու համար։ Այսուհետ Քեմ Բրեդին՝ քաղաքական փորձառու գործիչը, ունենում է մի նոր մրցակից, որը, ինչպես և Քեմը, պատրաստ է ամեն բան անել առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու և կոնգրեսական պաշտոնը ստանալու համար։

Դավաճանական քայլեր կատարելով, մեկմեկու խաբելով, հուսահատորեն միմյանց հակառակվելով՝ երկու թեկնածուներն էլ որոշում են ամենախենթ քայլերը կատարել, որոնք չեն դառնում սովորական ժպիտի պատճառ, այլ, արցունքների միջոցով՝ իրական ծիծաղի պատճառ։

Դերերում խմբագրել

  • Ուիլ Ֆերրել՝ Քեմ Բրեդի[4]
  • Զաք Գալիֆիանակիս՝ Մարտի Հոգինս[4]
  • Դիլան Մակդերմոտ՝ Թիմ Ուեթլի
  • Քեթրին Լանասա՝ Ռոուզ Բրեդի
  • Ջեյսոն Սուդեյկիս՝ Միտչ[5]
  • Բրայան Կոքս՝ Գլեն Մոչ[6]
  • Դեն Էյքրոյդ՝ Ուեյդ Մոչ
  • Սառա Բեյքեր՝ Միցի Հագինս
  • Վուլֆ Մեդիսոն՝ Ջեսիքա Բրեյդի
  • Ջոշուա Լոուսոն՝ Թրիփ

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի վերջնական մասում հնչում է Green Day խմբի ¡Tré! ալբոմից 99 Revolutions երգը։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները անց են կացվել Նոր Օռլեանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «The Campaign Review». RichardRoeper.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 Studios Pitched Zach Galifianakis/Will Ferrell/Jay Roach 2012 Political Comedy
  5. Jason Sudeikis Throws Himself Into 'Dog Fight' (Exclusive)
  6. «John Lithgow gets into 'Dog Fight'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  7. Will Ferrell comedy 'Dog Fight' looking for a few good extras ahead of New Orleans shoot
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարոզարշավ (ֆիլմ)» հոդվածին։