Քարն Բրեա ամրոց (անգլ.՝ Carn Brea Castle), Մեծ Բրիտանիայի Քորնուոլ թերակղզու Քարն Բրեա բնակավայրում գտնվող 14-րդ դարի գրանիտե քարե շինություն, որը Բասեթների ընտանիքի համար18-րդ դարում վերանորոգվել է ամրոցի տեսքով և ծառայել է որպես որսորդական տնակ։ Շենքը այժմ մասնավոր սեփականություն է և օգտագործվում է որպես ռեստորան։ [1] Ամրոցը ընդգրկված է ճարտարապետության II աստիճանի հուշարձանների ցանկում[1]։

Քարն Բրեա ամրոց
Նկարագրություն
Տեսակfolly? և դղյակ
Վարչական միավորCarn Brea?
Երկիր Միացյալ Թագավորություն
Կայքcarnbreacastle.co.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Carn Brea Castle Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Ամրոցը փոքր ճարտարապետական քմահաճույք է՝ կառուցված է միջնադարյան-գոթական ամրոցի ռոմանտիկ իդեալական ոճով։ Այն ունի անկանոն հատակագիծ՝ միևնույն բարձրության չորս ուղղանկյուն աշտարակները շրջապատում են միջին կառույցը և պարուրված են պարապետով։ Շենքը կառուցված է հետնամասում կտրուկ քարափով ժայռի եզրին։ Շենքը նախագծվել է ոչ որպես բնակելի տարածք, այլ որպես որսորդական կացարան։ Հատակագծում նրա չափերն են 18,3 x 3,0 մ[2]։

Պատմություն

խմբագրել
 
Ամրոցի տեսքն արևմտյան կողմից, լուսանկարն արվել է 1996 թվականին։

.Ամրոցը կառուցվել է 1379 թվականին, որպես մատուռ։ Կարծիք կա, որ այն նվիրված է եղել Սուրբ Միքայելին[3]։ Անտիկվար Ուիլյամ Ո

Վուսթերը արձանագրել է, որ Քորնուոլ թերակղզում 32 ամրոց կա, այդ թվում՝ Կարն Բրեան, որը նկարագրվում է որպես աշտարակ[4]։

Ամրոցը լայնորեն վերակառուցվել է ավելի ուշ ժամանակաշրջաններում, հիմնականում 18-րդ դարում Բասեթների ընտանիքի կողմից որպես որսորդական տնակ[5]։ Այն համարվում է ճարտարապետական քմահաճույքԼ Հսկայական չմշակված գլաքարերը կազմում են ամրոցի հիմքի մի հատվածը՝ թողնելով շինության հողի մեջ խրվելու տպավորություն[6] Լ

1898 թվականին շինությունը օգտագործվել է որպես փարոս, վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ վարձակալը համաձայնել է հյուսիս նայող պատուհանից լուսավորել։ Մինչև 1975-1980 թվականներին վերանորոգումը ամրոցը 1950-1970-ական թվականներին անգործության է մատնվել։ 1975 թվականին ամրոցը ընդգրկված է ճարտարապետության II աստիճանի հուշարձանների ցանկում[7]։

1980-ականներին շենքը վերածվել է մերձավորարևելյան խոհանոցով ռեստորանի[8]։

Հիշատակում

խմբագրել

19-րդ դարի Օստ-Ինդիայի առևտրային նավը կոչվել է Քարն Բրեա ամրոցի անունով։ Այն կործանվել է Ուայթ կղզու մոտակայքում 1829 թվականին և The Times-ում գրվել է, որ նավը ներգրավված է եղել ակցիզային հարկի հետ կապված խարդախության մեջ[9]։

Հարրի Փոթերի մասին ֆիլմերում ներկայացված Ford Anglia-ն հայտնաբերվել է ամրոցում 2006 թվականին[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Chapman, Sarah; Chapman, David (2008), Iconic Cornwall, Alison Hodge Publishers, էջ 16, ISBN 978-0-906720-57-8
  2. Society for the Diffusion of Useful Knowledge Great Britain (1837), The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge, Volume 8, C. Knight, էջ 40
  3. «About Carn Brea». Carn Brea Protection Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Drake, S. J. (2019). Cornwall, Connectivity and Identity in the Fourteenth Century. Boydell & Brewer. էջ 10. doi:10.2307/j.ctvktrxzx. ISBN 978-1-78327-469-7.
  5. «Pictures of Carn Brea». Parish of Saint Illogan. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Carn Brea Castle, Follies and Monuments». FollyTowers.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «CARN BREA CASTLE, Carn Brea - 1160284». historicengland.org.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Text "Historic England" ignored (օգնություն)
  8. «Carn Brea Castle». Eat Out Cornwall. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Some frauds of a very peculiar and extensive nature have been discovered». The Times. 1829 թ․ հուլիսի 18. էջ 4.
  10. «The Scotsman: Harry Potter's stolen car appears at castle». The Scotsman Publications Ltd. 2006 թ․ մայիսի 19. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարն Բրեա ամրոց» հոդվածին։