Քաջի սիրտը (ռուս.՝ Сердце храбреца), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծել են ռեժիսորներ Բորիս Դյոժկինն ու Գենադի Ֆիլիպովը` ըստ Դմիտրի Նադիշկինի «Յոթ վախեր»` ստեղծագործության, որն էլ գրվել է ըստ ուդեգեյյան ժողովրդական հեքիաթի մոտիվների։

Քաջի սիրտը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԳենադի Ֆիլիպով և Բորիս Դյոժկին
ՍցենարիստՕլեգ Լեոնիդով
ՀնչյունավորումԼեոնիդ Պիրոգով[1]
Բեմադրող նկարիչՎլադիմիր Դեգտյարյով
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1951

Դյոժկինի և Ֆիլիպովի համատեղ վերջին աշխատանքը։ 1952 թվականին, Ֆիլիպովի մահվանից հետո, Դյոժկինն սկսել է մուլտֆիլմեր նկարել ինքնուրույն կամ էլ ուրիշ ռեժիսորների հետ։

Սյուժե խմբագրել

Տայգայում ապրում էին երկու եղբայրներ` Ինդիգան և Սալոմդիգան։ Մի օր եղնիկի որսի ժամանակ նրանք հանդիպում են վագրի, Ինդիգան փախչում է, իսկ Սալոմսիգային վագրը քշում է դեպի ապառաժոտ ժայռը։ Երբ Ինդիգան տուն է հասնում, տանը մայրը նրան ասում է. «Հայրդ քեզ սովորեցրել է` եղբորդ և ընկերներիդ երբեք նեղության մեջ չթողնես։ Նապաստակի սիրտ է քո սիրտը։ Գնա և եղբորդ գտիր, միայն քաջությամբ կփրկես նրան»։ Այդպես նա գնում է փնտրելու, չնայած, որ նա պայքարում էր իր վախի դեմ։ Նա հանդիպում է խոչընդոտների` ճահճի թագավոր Բոկոյին, քար մարդ Կակզամուին և կրակի գետին։ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները և իր վախը` Ինդիգան սպանում վագրին և փրկում իր եղբորը։ Երբ նրանք վերադառնում են տուն, մայրը Ինդիգային հանձնում է իր հոր նիզակը ասելով. «Դու արժանի ես այս նիզակին։ Հիմա քո սիրտը քաջի սիրտ է։

Նկարահանող խումբ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1953 թվական` մուլտֆիլմն ստացել է Վենետիկի 5-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմ։

Վերականգնում խմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և վերանհչյունավորվել է։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային օպերատորի և հնչյունավորող դերասանների մասին տեղեկատվությունը։ Վերահնչյունավորումը ծայրահեղ վատ է ընդունվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ` մասնագիտական համայնքի կողմից[4][5]։ Պատկերի վերականգնման որակը ևս երբեմն քննադատության է արժանացել։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավածաքուներում` VHS և DVD ձևաչափերով.

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր (Studio PRO Video, 1990-ականներ),
  • «Կախարդական հեքիաթներ» 2-րդ թողարկում, DVD (ներկայացուցիչ` «Խոշոր պլան»)[6],
  • «Հեքիաթներ ամբողջ աշխարհից», DVD (ներկայացուցիչ` «Թվիկ Լիրեկ»)[7]։

Գրականություն խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.. Олег Леонидов «Сердце храбреца» с.85-94.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. DVD «Волшебные сказки» Выпуск 2
  7. DVD «Сказки со всего света»

Արտաքին հղումներ խմբագրել