Քաջաջ Ռշտունի
հայ հոգևորական
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաջաջ սարկավագ Ռշտունի (գրաբ.՝ Քաջաջ սարկավագ Ռշտունեաց, 5-րդ դար - 454, Ապար, Սասանյան Պարսկաստան), հայ հոգևորական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ, Սուրբ Ղևոնդյաց նահատակ (454)[1][2]։
Քաջաջ Ռշտունի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Քաջաջ սարկավագ Ռշտունի |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Մահացել է | 454 |
Մահվան վայր | Ապար, Սասանյան Պարսկաստան |
Հոգևոր աստիճան | սարկավագ |
Կենսագրություն
խմբագրելՔաջաջը և իր ուսուցիչ Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը քանդում են Ռշտունիքում նոր կառուցված կրակատները, որի համար Ատրորմիզդ Արշակունի մարզպանը բռնում է նրանց և ուղարկում Պարսկաստան՝ բանտարկության։ Ավարայրի ճակատամարտից հետո, 452 թվականի սկզբներին Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնում կազմվում է Մեծ ատյան՝ հազարապետ Միհրներսեհի գլխավորությամբ։ Միհրներսեհի հրամանով դատապարտվում են Քաջաջն ու Սահակը, ենթարկվում գանահարման, ապա բանտարկվում են, մինչև արքունական վերջնական վճիռը[2][3][4]։ Նահատակվել է 454 թվականին՝ Ապար աշխարհում, Ղևոնդյաց խմբի հետ[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 216․
- ↑ 2,0 2,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
- ↑ «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, ծգ, ծըւ․
- ↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, հատոր Ա, Էջ 386-387․