Ատրորմիզդ Արշակունի

Հայոց մարզպան

Ատրորմիզդ Արշակունի (նաև՝ Ատրորմիզդ Արշական, 5-րդ դար - 5-րդ դար), հայ պետական գործիչ և ավագ նախարար Սասանյան Պարսկաստանում, Հայոց մարզպան (451-465), Արշակունիների տոհմից[1][2]։

Ատրորմիզդ Արշակունի
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
451 - 465
Նախորդող Վասակ Սյունի
Հաջորդող Ատրվշնասպ
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 5-րդ դար
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան

Կենսագրություն խմբագրել

450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմից հետո, Սասանյան արքայից արքա Հազկերտ Բհայոց մարզպանի պաշտոնից հեռացնում է Վասակ Սյունուն և կանչում Տիզբոն, իսկ նրա փոխարեն մարզպան է նշանակվում նրա ավագ նախարարներից մեկը՝ Ատրորմիզդ Արշակունին[1][2]։ Ըստ Եղիշեի, Ատրորմիզդը «Հայոց աշխարհը մտավ սիրով և խաղաղությամբ»[2]։ Նա երկրով մեկ խաղաղության հրովարտակներ է ուղարկում։ Հազկերտ Բ-ն էլ հատուկ հրովարտակով բոլոին լիակատար կրոնական ազատություն է շնորհում և հրամայվում է ապստամբության տարիներին չմուծված հարկերը չպահանջել, առժամանակ պակասեցվում է Միջին Ասիայում կռվելու համար հավաքագրվող հեծելազորի թիվը, փախստականներին թույլատրվում է վերադառնալ և տեր դառնալ իրենց ունեցվածքին[2]։ Նույնիսկ բռնի կրոնափոխ եղածներին, ըստ հրովարտակի, չէր արգելվում նորից վերադառնալ քրիստոնեության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 189․
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշե, Զ (էջ 117, 118-119)․