«Քայլ առաջ 2։ Փողոցներ» (անգլ.՝ «Step Up 2: the Streets»), 2008 թվականի երիտասարդական երաժշտական մելոդրամա։

Քայլ առաջ 2։ Փողոցներ
անգլ.՝ Step Up 2: The Streets
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա, ֆիլմ անչափահասների համար և քրեական ֆիլմ
Թվական2008 և մարտի 6, 2008[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Չու
ՊրոդյուսերԱդամ Շենքման և Ան Ֆլետչեր
Սցենարի հեղինակToni Ann Johnson?
ԴերակատարներԲրայանա Էվիգան, Ռոբերտ Հոֆման, Ադամ Սևանի, Ուիլ Քեմփ, Քեսսի Վենտուրա, Չաննինգ Տատում, Հարրի Շամ կրտսեր, Mari Kōda?, Սոնյա Սոն և Danielle Polanco?
ԵրաժշտությունԱարոն Զիգման
ՄոնտաժԷնդրյու Մարկուս
Պատմվածքի վայրՄերիլենդ
Նկարահանման վայրԲալթիմոր
ԿինոընկերությունSummit Entertainment, Offspring Entertainment և Touchstone Pictures
Տևողություն98 րոպե
ՆախորդՔայլ առաջ
ՀաջորդՔայլ առաջ 3D

Սյուժե խմբագրել

Էնդին մանկուց սիրում էր պարել, և մայրը նրան տանում էր արվարձանային պարահրապարակ, որտեղ սկիզբ էր առել «Փողոցներ» անունով մրցույթը։ Էնդին սովորել էր պարել չընկճվելով և, ինչպես մայրն էր սովորեցրել, մնալով ինքն իր նման։ Երբ Էնդին 16 տարեկան էր մայրը հիվանդանում և մահանում է, ամեն ինչ փոխվում է, այդ թվում՝ «Փողոցները»։

Էնդի Ուեստը փողոցային պարուհի էր, «4-1-0» խմբի անդամը, ով ապրում էր Բալթիմորում, Մերիլենդ` իր խնամակալ Սառայի` մո լավագույն ընկերուհու մոտ։ Էնդիի խումբը ակումբներում մասնակցում է խմբերի մրցույթին և պատրաստվում գլխավոր՝ «Փողոցներ» մրցույթին, որը պետք է տեղի ունենար հայտնի չէ երբ ու որտեղ։ Խումբը «Հնարք» է կատարում մետրոյի վագոնում՝ պարելով և նկարահանելով այն։ Կարգի խախտման վայրից տեսանյութի ցուցադրումից հետո Սառան ասում է Էնդիին, որ նա անպատասխանատու է, թողել է դպրոցը և ընկերացել հանցագործների հետ։ Արգելում է նրան շփվել խմբի հետ և որոշում ուղարկել նրան Տեխաս` Էլիս մորաքրոջ մոտ։

Էնդին հանդիպում է իր մանկության ընկերոջ Թայլեր Գեյջի հետ «Վիշապ» պարային ակումբում և համաձայնվում մրցել նրա հետ պարահրապարակում։ Եթե հաղթի Թայլերը, ապա Էնդին կգնա դիտումների Մերիլենդի արվեստի դպրոց և կմնա Սառայի մոտ (որին Թայլերը դեռ պետք է համոզեր գնալ այդ քայլին)։ Ակումբում պարտությունից հետո Էնդին բախվում է անծանոթ տղայի հետ, ով ուշադրություն է դարձնում նրա պարին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բրայան Էվիգան Էնդի Ուեստ
Ռոբերտ Հոֆման Չեյզ Կոլինզ
Ադամ Ջ. Սևանի Ռոբերտ Ալեքսանդր III «Լոս»
Քեսի Վենտուրա Սոֆի Դոնովան
Դանիել Պոլանկո Միսսի Սիրանո
Քրիստոֆեր Սքոթ «Մազավոր»
Մարի Կոդա Ջենի Կիդո
Ջանել Քեմբրիջ «Ֆլայ»
Լուիս Ռոզադո «Հրեշ»
Հարի Շում կրտսեր «Մալուխ»
Լաջոն Դանտզլեր «Ժպտացող»
Թելիշա Շոու Ֆելիցիա
Բլեք Թոմաս Տակ
Ուիլ Քեմփ Բլեյք Քոլինզ
Սոնյա Սոն Սառա
Չենինգ Տատում Թայլեր Գեյջ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել