Բրայանա Էվիգան

ամերիկացի դերասանուհի

Բրայանա Բարբարա-Ջեյն Էվիգան (անգլ.՝ Briana Barbara-Jane Evigan, հոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և պարուհի` առավել հայտնի «Քայլ առաջ 2. Փողոցներ» ֆիլմում խաղացած դերով։

Բրայանա Էվիգան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի Վելի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի

Վաղ տարիներ խմբագրել

Էվիգանը ծնվել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նա Պամելա և Գրեգ էվիգանների երրորդ երեխան է[2]։ Եղբայրը՝ Ջեյսոնը, After Midnight Project խմբի երգիչ է, իսկ քույրը՝ Վանեսա Լին, դերասանուհի է։ Բրայանայի ծնողները աշխատում են զվարճությունների ինդուստրիայում։ Հայրը՝ Գրեգ Էվիգանը, պարող է, կոմպոզիտոր, դերասան և երաժիշտ է, իսկ մայրը՝ Պամելա Սերպը, դերասանուհի, մոդել ու պարուհի։ Ծնողները աչալրջորեն հետևում են իրենց կրտսեր դստեր յուրաքանչյուր քայլին։ Բրայանան պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց է։ Դպրոցական տարիներին զբաղվել է պարով հեռուստատեսությունում հայտնի փորձառու մասնագետ և պարուսույց Շեյն Սփարքսի գլխավորությամբ։ Պարել է տարբեր աստղերի համերգներին։ Քեմփնբել Հոլ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2004 թվականին, Բրայանան որոշում է ընդունվել Լոս Անջելեսում գտնվող Valley College-ը։ Այնտեղ նա դարձել է Moorish Idol այլընտրանքային փոփ-ռոք խմբի հիմնադիր, որտեղ վոկալիստ էր և նվագում էր ստեղնաշարային գործիքներ։

Կարիերա խմբագրել

Որպես պրոֆեսիոնալ պարուհի նկարահանվել է Linkin Park-ի, Flo Rida-ի, T-Pain-ի և Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակներում։ «Վախն ինչպես որ կա» հեռուստասերալում, «Ոճային իրեր» և «Something Sweet» ֆիլմերում խաղացել է էպիզոդային դերեր։

2008 թվականին 2006 թվականին «Քայլ առաջ 2. Փողոցներ» պարային-դրամատիկական սիքվել ֆիլմում խաղացել է Էնդի Ուեստի դերը, որը նրան ճանաչում է բերել։ Ֆիլմը նկարահանվել է 2007 թվականի վերջին Բալթիմորում և հեռարձակվել է 2008 թվականի փետրվարի 14-ին։ Ֆիլմը, որը արժանացել է «Rotten Tomatoes»-ի բացասական արձագանքին, ամբողջ աշխարհում վաստակել է 148 424 320 դոլլար։ Էվիգանն ու Ռոբերտ Հոֆմանը 2008 MTV Movie Awards-ին ստացել են մրցանակ «Լավագույն համբույրի» համար։

2009 թվականին նկարահանվել է «Թեմա։ Ես սիրում եմ քեզ» և «Վագրի գերիշխանության տակ» անկախ ֆիլմերում[3]։

Ջեյմս Լաֆերտի և Էդ Վեստվիկի հետ նկարահանվել է «Դոնի Դարկո» և «Ս․ Դարկո» ֆիլմերի սիքվելներում։ Սկզբում ֆիլմը նախատեսված էր կինոթատրոններում ցուցադրելու համար, սակայն հանդիպելով բացասական արձագանքի 2009 թվականի մայիսի 12-ին թողարկվել է միայն DVD տարբերակով։

2009 թվականի ապրիլի 2-ին «Female Star of Tomorrow» անվանակարգում ստացել է «ShoWest» մրցանակը։

Ջեյմի Քինգի և Ալեքսա Վեգայի հետ 2010 թվականին նկարահանվել է 1980 թվականի «Մայրերի օր» ֆիլմի նույնանուն վերամշակման մեջ։

2012 թվականին էկրան է բարձրացել «Սատանայական պարահանդես» ֆիլմը, որտեղ Էվիգանը և Ալեքսա Վեգան կրկին աշխատել են միասին։

2014 թվականին Էվիգանը Էնդի Ուեստի դերով նկարահանվել է «Քայլ առաջ» շարքի հինգերորդ ֆիլմում՝ «Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ»։

Անձնական կյանք խմբագրել

2008-2009 թվականներին հանդիպել է «Wicker» խմբի անդամ Մաքս Նեշի հետ։ 2009 թվականից հանդիպում է Պատրիկ Ֆլյուգերի հետ, որը հայտնի է«Չիկագոյի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած Ադամ Ռուզեկի դերով[4][5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 Something Sweet Something Sweet #1 դերասանուհու երկրպագուհի
2006 Ոճային իրեր Bottoms Up #1 աշակերտուհի
2008 Քայլ առաջ 2. Փողոցներ Step Up 2: The Streets Էնդի Ուեստ
2008 Վախն ինչպես որ կա Fear Itself Հելեն
2009 Ս․ Դարկո S. Darko Քորի
2010 Մայրերի օր Mother’s Day Անետ Լենգսթոն
2011 Monster Heroes Monster Heroes Սվեկտոր Օրլաֆ
2011 Թեմա։ Ես սիրում եմ քեզ Subject: I Love You Թիթեռ
2012 Թաքստոց Stash House Էմի Նեշ
2012 Սատանայական պարահանդես The Devil's Carnival Օրիորդ Մերիվուդ
2014 Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ Step Up: All In Էնդի Ուեստ

Նկարահանումներ տեսահոլովակներում խմբագրել

Տարի Անվանում Ծանուցումներ
2003 «Numb» Linkin Park խմբի տեսահոլովակ
2007/2008 «Low» Flo Rida խմբի տեսահոլովակը T–Pain–ի մասնակցությամբ
2008 «Push» Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակը
2008 «Church» T–Pain–ի տեսահոլովակը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Greg Evigan Biography (1953-)
  3. BD Review: Hurricanes, Tigers and Terror in 'Burning Bright' (Ravenous)
  4. «Briana Evigan Picture 2959833 | Briana Evigan and new boyfriend, actor Patrick John Flueger | Contactmusic». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Twitter / Briana Evigan: Step up 3D tnight at the e

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայանա Էվիգան» հոդվածին։