Սոնյա Սոն (անգլ.՝ Sonja Sohn (մայիսի 9, 1964(1964-05-09), Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և սցենարիստ։

Սոնյա Սոն
անգլ.՝ Sonja Sohn
Sonja Sohn.jpg
Ծնվել էմայիսի 9, 1964(1964-05-09) (56 տարեկան)
ԾննդավայրՆյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, բանաստեղծ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և գործադիր պրոդյուսեր
sonjasohn.net

ԿարիերաԽմբագրել

Սոնը սկսել է իր կարիերան որպես գրող։ 1998 թվականին գրել է «Սանդես» կինոփառատոնում մրցանակ ստացած «Սլեմ» անկախ ֆիլմի սցենարը, որում խաղացել է գլխավոր կանացի դերը։ Հաջողությունից հետո Սոնը փոքրիկ դերերով հայտնվել է հոլլիվուդյան «Մեռածներին հարություն տալով» և «Շտաֆ» ֆիլմերում, ինչպես նաև մի քանի անկախ նախագծերում։

Սոնը առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Գաղտնալսում» (2002-2008) ֆիլմում խաղացած գլխավոր դերերից մեկով։ 2008 թվականին՝ հեռուստասերիալի նկարահանումներից հետո, դերասանուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը և զբաղվել է քաղաքականությամբ։ Նա Հյուսիսային Կարոլինայում ապագա նախագահ Բարաք Օբամային օժանադակող ընկերության կազմակերպիչն էր։ Դերասանուհին հանդիսանում է հանցագործ գործունեության մեջ ներգրավված դեռահասների վերականգնմանը օժանդակող սոցիալական նախագծի հիմնադիրը։

«Գաղտնալսում»-ից հետո Սոնը խաղացել է երկրորդային դերեր «Եղբայրներ և քույրեր» և «Լավ կին» հեռուստասերիալներում։ 2011-2012 թվականներին նա նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Քննություն մարմնի վրա» հեռուստասերիալում։ Նա երկու եթերաշրջաններից հետո ստեղծագործական պատճառներով հեռացվել է շոուից[1]։ Դրանից հետո խաղացել է երկրորդական դեր «Առաջնածինները» հեռուստասերիալում[2]։

Անձնական կյանքԽմբագրել

Սոնը ավարտել է Ուորվիքի միջնակարգ դպրոցը (Warwick High School), որտեղ եղել է ավարտական երեկույթի թագուհին։ Ամուսնացել է ավստրալացի կոմպոզիտոր Ադամ Փլակի հետ[3]։ Ունի երկու դուստր[4]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Աշխատանք Դեր
1996 Աշխատանք Ջեյն
1998 Սլեմ Լաուրա Բել
1998 Bronx County
1999 Քեզ ճանաչելով Լինն
1999 Մեռածներին հարություն տալով Կանիտա
2001 Օծանելիք Դանդի
2002 Հրապուրանք Շեյլա
2002–2008 Գաղտնալսում դետեկտիվ Սակիմա «Կիմա» Գրեգս
2003 Killing Zone Ջենիֆեր
2003 Դետեկտիվ Ռաշ
2008–2009 Եղբայրներ և քույրեր Տրիշա էվանս
2008 Քայլ առաջ 2. Փողոցներ Սառա
2010 Լավ կին Սոնյա Ռոկեր
2014–2015 Առաջնածինները Էսթեր

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Image Awards

  • «Գաղտնալսում» («The Wire») (2009 թվական) ֆիլմի երկրորդական պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի
  • «Գաղտնալսում» («The Wire») (2005 թվական) ֆիլմի երկրորդական պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի

Gotham Awards

  • 1998 առաջխաղացում

Independent Spirit Awards

  • «Սլեմ» ֆիլմի լավագույն դերասանուհի, անհայտ մրցանակ (1998 թվական)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nellie Andreeva (7 июня 2012)։ «'Body Of Proof' Drops Three Regulars, Will Add Several New Ones»։ Deadline.com։ Վերցված է 2014-12-14 
  2. «The Originals Casts The Wire Star in Witchy Season 2 Role»։ E!։ 30 мая 2014։ Վերցված է 2014-12-14 
  3. «A NIGHT FOR GUYS TO BE BAD FOR GOOD ; SCENE&HEARD»։ Վերցված է 2010-07-27 
  4. «Sonja Sohn: Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-07-27 

Արտաքին հղումներԽմբագրել