Քայլի Բրայնտ՝ (անգլ.՝ Kaylee Bryant, նոյեմբերի 1, 1997(1997-11-01)[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի՝ ծնված Ֆլորիդայում 1997 թվականի հոկտեմբերի 1-ին։

Քայլի Բրայանտ
Ծնվել էնոյեմբերի 1, 1997(1997-11-01)[1] (23 տարեկան)
ԾննդավայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի

2018 թվականին դերասանուհին հայտնի է դարձել Ջոզետ «Ջոզի» Զալցմանի դերով՝ «Ժառանգություն» ֆենտեզի հեռուստասերիալում[2]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնված լինելով՝ Ֆլորիդայում, Քայլին իր մանկության մեծ մասն անցկացրել է՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում, իսկ հետո 9 տարեկան հասակում տեղափոխվել է Լոս Անջելես, իր մոր և ավագ եղբոր՝ Քեյնի հետ (ծնված՝ 27 հոկտեմբերի, 1995)։ Նրա հայրական ընտանիքն ապրում է Հավայիում։

Սկսած 2018 թվականից նա ապրում է Քուինսի Ֆուսի հետ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ «Ժառանգություն» հեռուստասերիալի նկարահանումների համար։

ԿարիերաԽմբագրել

Նա սկսել է իր մոդելային կարիերան 8 տարեկան հասակում, մինչև նրա 12 տարեկանը լրանալը, իսկ հետո 14 տարեկան հասակում սկսել է նարահանվել հեռուստաըեսությունում, հայտնվելով՝ Ամերիկյան սարսափ պատմությունում։ Արդյունքում նա ստացավ մշտական դեր Disney Channel-ի, Tatami Academy ընկերություններում, միաժամանակ հայտնվելով այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Կյանքի հետապնդում», «Սանտա Կլարիտայի դիետան», «Ուղղակի առանց խոսքերի» կամ «Հանցագործ մտքեր» հեռուստասեիալները։

2018 թվականին միացել է «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալի սփին օֆի՝ «Ժառանգություն» հեռուստասերիալի նկարահանումներին, կատարելով Ջոզետա «Ջոզի» Զալցմանի դերը, ով Ալարիկ Զալցմանի և Ջո Լաֆլինի երկվորյակ դուստրերից է[3]։ Հեռուստասերիալը էկրան է բարձրացել 2018 թվականի հոկտեմբերի 25-ին The CW հեռուստաալիքով[3]։

Առաջին եթերաշրջանի 11-րդ սերիայում կատարել է «Stepping into the light» երգը[4][5]։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշում
2013 Մի՛ նայիր Ջուլիա Կարճամետրաժ
2014 Ես Զուգզվանգն եմ Էլիզաբեթ Ուիլյամս Կարճամետրաժ
2014 Մերին կորցրել է հոգին Մերի Սոլիս Ֆիլմ
2014 Խնջույք մանրացնողները Հավամիրգ Կարճամետրաժ
2016 Բլաֆի ծնունդը Ջեն Կարճամետրաժ

ՀեռուստատեսությունԽմբագրել

ՀեռուստասերիալներԽմբագրել

Տարի Հեռուստասերիալ Դեր Նշում
2011 Ամերիկյան սարսափ պատմություն Զոմբի 1 էպիզոդ
2012 Հետաքննություն ըստ մարմնի Երաժիշտ 1 էպիզոդ
2012-2014 Հարվածում Թորի / Քերի 3 էպիզոդ
2013 Շների բլոգ Մեդի 2 էպիզոդ
2013 Բարձր դաս Թինա Գերչեթի 1 էպիզոդ
2014 Արվարձան Երեխա 1 էպիզոդ
2015 Նորություն կարդացողները Մեդիսոն Ջորդան 1 էպիզոդ
2015 Բեքսթորմ Ամբեր 1 էպիզոդ
2015 Կյանքի հետապնդում Սիդնի 2 էպիզոդ
2016 Իրական Օ՛Նիլսները Լեյսի 3 էպիզոդ
2016 Մտածել հանցագործի նման Ամանդա Բերգսթորմ Ամանդա Բերգսթորմ
2017 Պարզապես խոսքեր չկան Ինդիա Հերթզֆելդ 1 էպիզոդ
2017 - 2018 Դիետա Սանտա Կլարիտայից Սառա 3 էպիզոդ
2018 - ներկա Ժառանգություն Ջոզետ «Ջոզի» Զալցման գլխավոր դեր

ՀեռուստաֆիլմերԽմբագրել

Տարի Հեռուստաֆիլմ Դեր
2015 Ուղեկցող հղիություն Պաուլա
2016 Ինչ եղել է, այն եղել է Շառլոտա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել